Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը. արխիվային լուսանկար

Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան

1467
(Թարմացված է 21:07 09.01.2021)
Միքայել Մինասյանը նշում է, որ գուցե զուգադիպություն է, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում ինչպես Արցախի նախագահը, այնպես էլ տեղի ԱԱԾ տնօրենը վաճառել են այժմ Ադրբեջանին անցած տարածքներում գտնվող իրենց բիզնեսները։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. 1.5 տարի առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին պատմել է այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով` երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, Հարությունյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջոցով իր ծառայություններն է առաջարկել Փաշինյանին։

«Արայիկ Հարությունյանը վախենում էր, որ Փաշինյանը կարող է իր կեղծարարությունների մասին «դոսյեները» ջրի երես հանել։ Առաջին պայմանավորվածությունը կայացավ Հռոմում, ուր գնացել էին բանակցելու Միրզոյանն ու Հարությունյանը։ Դրանից հետո կայացավ հանդիպում, որին ներկա էին Փաշինյանը, Միրզոյանը, Հարությունյանն ու Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանը։ Հանդիպմանը վարչապետը ներկայացրել է Արցախի հարցի լուծումը»,–ասում է Մինասյանը։

Նա նշում է, թե գիտի` դժվար է հավատալ իր ասածին, սակայն հարկ է համարում հավելել, որ ինչպես Արայիկ Հարությունյանը, այնպես էլ Կամո Աղաջանյանը, վերջին 1 տարվա ընթացքում վաճառել են բոլոր բիզնեսները, որոնք գտնվում էին Ջաբրայիլում, Հադրութում և Ֆիզուլիում։

Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Արցախում խաղաղապահների ներկայության փոխարեն. Մինասյան

Մինասյանի խոսքով` Հադրութի շրջանի այգիները, որոնք պատկանում էին Հարությունյանին ու Աղաջանյանին կամ էլ նրանց առնչվող մարդկանց, կես գնով են վաճառվել։

Հիշեցնենք, որ Մինասյանն այսօրվա իր տեսաուղերձում հայտնել էր նաև, որ երբ Փաշինյանը դարձել է ՀՀ վարչապետ, ԱԱԾ-ից պահանջել է, որ իրեն ներկայացնեն, թե ովքեր են իր շրջապատում ԱԱԾ գործակալներ։

Մինասյանի խոսքով` ԱԱԾ–ն ղեկավարությունը հրաժարվել է դա անել և մինչ օրս էլ չի արել նման քայլ։ Սակայն ԱԱԾ միջին օղակում կային և կան թուլամորթ մարդիկ, որոնք փոխանցել են Փաշինյանին այդ ողջ փաթեթները։

Մինասյանը հրապարակել է եռակողմ հայտարարության այն տեքստը, որից Փաշինյանը հրաժարվել է

1467
թեգերը:
Միքայել Մինասյան, Արցախյան պատերազմ, Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Սոթքի ոսկու հանքը հնարավոր էր Ադրբեջանին չհանձնել. Մինասյան
Աուդիտ ու գաղտնի նամակներ. «Հայաստան» հիմնադրամի գործունեությունը կարող է կասեցվել
Փաշինյանը գիտեր պատերազմի մասին, Զասը նամակ էր գրել Արմեն Գրիգորյանին. Միքայել Մինասյան
Սակրավորներ

Ռուս սակրավորները Ղարաբաղում հարվածային ԱԹՍ–ների ականապատ բեկորներ են գտել. գեներալ

51
(Թարմացված է 20:30 20.01.2021)
Աշխատանքի ընթացքում տարբեր տեսակի ականապատ դաշտեր են հանդիպում։ Ռուս զինվորականները բազմաթիվ չպայթած արկեր են հայտնաբերել, ինչպես նաև զինամթերք` ռմբակոծություններից վնասված, գազային մագիստրալներ տանող ճանապարհներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում աշխատող ռուս սակրավորները տեղանքի ստուգման ժամանակ հայտնաբերում են մեծ քանակությամբ զինամթերք, հակամարտող կողմերի շփման գծում՝ չպայթած արկեր, «Российская газета»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին:

Ականապատված են հայկական և ադրբեջանական զորքերի մարտական դիրքեր տանող բազմաթիվ ճանապարհներ։

«Տարբեր տեսակի ականադաշտեր են պատահում։ Ստեփանակերտում հիմա շատ կան չպայթած կասետային Մ-85 «Կոլոկոլչիկներ» (զենք, որը միջազգային իրավունքն արգելում է օգտագործել խիստ բնակեցված շրջաններում. ծնթ․՝ «РГ»),-ասել է Ստավիցկին։

Լաչինի միջանցքի տարածքում` մի շարք ավտոմոբիլային կամուրջների վրա, հայտնաբերվել են պայթեցման պատրաստ արկեր, որոնք սակրավորները հաջողությամբ վնասազերծել են»,-ասել է հրամանատարը:

«Պատահում են արտասահմանյան արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի մնացորդներ՝ դրանցում տեղադրված զինամթերքով», - հավելել է նա:

Որոշ «գտածոներ» ենթակա չեն փոխադրման և ոչնչացվում են հայտնաբերման վայրում, մյուսները պայթեցնելուց առաջ տեղափոխվում են ոչնչացման համար հատուկ սարքավորված հարթակներ։ «Սակրավորները խիզախություն են դրսևորում ՝ աշխատելով բարձրլեռնային կլիմայական բարդ պայմաններում, հաճախ ականներ հայտնաբերելով ձյան տակ, ինչը բարդացնում է որոնումն ու վնասազերծումը։ Աշխատելը հեշտ չէ, պատասխանատվությունը` հսկայական, բայց մեր ռազմական ինժեներները շատ լավ են հասկանում խնդրի կարևորությունը», - ասել է նա։

Բացի այն, որ աշխատանքը բարդացնում են եղանակային պայմանները, գեներալը հայտնել է, որ սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 ձեռքի բեկորային նռնակների կիրառմամբ տեղադրված «ձգապարաններ», բազմաթիվ չպայթած արկեր, ինչպես նաև հաստիքային փաթեթավորմամբ արկեր:

Ավելի վաղ Շուշիում ականազերծման աշխատանքների ժամանակ զոհվել էր 29-ամյա ռուս զինվորական, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման խմբի հրամանատար, կապիտան Վիտալի Մորոզը, որը 12 տարի ծառայում էր ՌԴ ԶՈւ շարքերում: Sputnik Արմենիայի տվյալներով՝ նա փոքր որդի և կին ունի։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

51
թեգերը:
Սակրավոր, անօդաչու թռչող սարք, Արցախ, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Արցախում խաղաղապահների ներկայության փոխարեն. Մինասյան
Արցախում ռուս խաղաղապահների համար ևս 5 մոդուլային ավան կկառուցվի
Մարտակերտում խաղաղապահները մշակում են հրադադարի խախտման դեպքում իրենց գործողությունները
Լեոնիդ Սլուցկի

Ղարաբաղում գլխավոր խնդիրը լուծված է. Սլուցկին` Պուտինի գործողությունների մասին

37
(Թարմացված է 19:29 20.01.2021)
Ռուսաստանցի պատգամավորի խոսքով` հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներում ղարաբաղյան խնդիրը երբեք չի անտեսվել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ղարաբաղում արյունահեղությունը կանխելուն ուղղված ՌԴ նախագահի գործողությունները կհամալրեն սառեցված հակամարտությունների կարգավորման քրեստոմատիան։ Այս մասին «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ հարթակում կազմակերպած առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

«Ղարաբաղում գլխավոր խնդիրն արյունահեղությունը դադարեցնելն էր։ Այդ խնդիրը լուծված է, և ես համոզված եմ, որ եղանակը, որով Ռուսաստանի նախագահը կարողացավ միավորել կողմերին արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, կհամալրի սառեցված հակամարտությունների լուծման քրեստոմատիան», – ասաց նա։

Պետդումայի պատգամավորը կարծում է, որ պատերազմից հետո Արցախում հետագա գործողությունները պետք է միտված լինեն տնտեսության վերականգնմանը։ Եվ դա չափազանց բարդ խնդիր է։

Նա ընդգծեց, որ ռուսաստանցի պատգամավորներն իրենց հերթին մշտապես եղել ու շարունակում են շփման մեջ մնալ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ խորհրդարանականները չեն անտեսել այնպիսի նուրբ ու բարդ գործը, ինչպիսին է Ղարաբաղյան հակամարտությունը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

37
թեգերը:
Լեոնիդ Սլուցկի, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները
Պուտինն Էրդողանին հայտնել է մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքների մասին
Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

Հայաստանն և Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան

0
(Թարմացված է 21:13 20.01.2021)
Մհեր Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունն ինչ–որ քայլեր է իրականացնում, որպեսզի ՌԴ–ի հետ սահմանները բացվեն, քանի որ գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի ամենաշատը հենց այնտեղ են գնում։

«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, սակայն չհաջողվեց։ Դրանից հետո ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք հարցի մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են»,–ասաց փոխվարչապետը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն այդ մասին 2020-ի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ որոշումն ընդունել է, հիմա սպասում են նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել։ Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար

Նա հույս հայտնեց, որ վերոհիշյալ համակարգը կաշխատի, ու մեր հայրենակիցները հնարավորություն կստանան առանց որևէ սահմանափակումների հատել սահմանը։

0
թեգերը:
Սահման, արգելք, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է
Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է այցելել Հայաստան, Ռուսաստան Վրաստան և Ադրբեջան
Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել  են անվտանգության հետ կապված հարցեր