Արխիվային լուսանկար

Վարչապետը ժամանակ է շահում. մտավորականներն այս իրավիճակում լռողներին փարիսեցի են համարում

833
(Թարմացված է 14:05 09.01.2021)
Մտավորականները «Ձայն հայրենյաց» նախաձեռնություն են ստեղծել, որի նպատակը ստեղծված ծանր իրավիճակում համախմբվելն է։ Նրանք պահանջում են գործող իշխանության հեռացումը և համաձայն են անգամ նախկինների վերադարձին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Գիտության, կրթության, մշակույթի հայաստանյան գործիչները «Ձայն հայրենյաց» նախաձեռնությունն են ստեղծել, որի գլխավոր նպատակն է գործող իշխանության հեռացմանը հասնելը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց նախաձեռնության անդամ, մշակութաբան Սամվել Հարոյանը։

Культуролог Самвел Ароян в пресс-центре Sputnik Армения (9 января 2021). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakhovsky
Մշակութաբան Սամվել Հարոյան

«Ըստ էության` սա մշակութային նախաձեռնություն չէ`ազգային շարժում է։ Եթե երկիր ենք կորցնում, մնացած ամեն ինչ ածանցյալներ են։ Մեր հայրենիքի մեծ հատվածը կորցրել ենք ժամանակավոր և հիմա լռելու իրավունք չունենք»,–ասաց նա։

Հարոյանը հայտնեց` իրենց շարքերն օրըստօրե համալրվում են, և իրենք էլ չէին սպասում, որ այսքան մեծ թափ կստանա շարժումը։ Նա ասաց նաև, որ նախաձեռնությունը բաց է` բոլոր քաղաքացիները կարող են միանալ իրենց։

Слева направо: Самвел Ароян, Серж Срапионян и Самвел Тадевосян в пресс-центре Sputnik Армения (9 января 2021). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakhovsky
«Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամների ասուլիսը

Նախաձեռնության անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը նշեց` նախաձեռնությունը կոչվում է «Ձայն հայրենյաց», քանի որ այս արտահայտությունը հնչել է Խրիմյան Հայրիկի շուրթերից, երբ նա դեռ պատրիարք էր։ Երբ Խրիմյան Հայրիկին հարցրել են, թե ինչու է Երուսաղեմ աքսորվել, նա պատասխանել է` իր հայրենիքի ձայնը բարձրացնելու պատճառով։

Литературовед Серж Срапионян в пресс-центре Sputnik Армения (9 января 2021). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakhovsky
Գրականագետ Սերժ Սրապիոնյան

Սրապիոնյանը նշեց` ընդդիմադիր 17 կուսակցությունների պահանջների մի զգալի մասն իրենք կիսում են, որոնցից մեկն, օրինակ, իշխանության հեռացումն է, սակայն իրենք քաղաքականացված չեն։

«Այստեղ կուսակցություն, քաղաքականություն, աթոռակռիվ չկա` այսօր պետության, հայրենիքի գոյության և չգոյության խնդրի առաջ ենք կանգնած։ Բացի այդ, հարցն այն է, որ կան մարդիկ, որոնք մոլորյալ են և խճճվել են ինֆորմացիոն հոսքի մեջ` մտավորականության պարտքն է, որ կենսական գաղափարներ հասցնի հասարակությանը` առանց ատելության քարոզի և ծայրահեղականությունների»,–ասաց նա։

Գրականագետը համոզված է` ժողովրդի մի զգալի մասը չի կարող հստակ պատկերացնել այն արհավիրքը, որը սպասվում է մեզ ապագայում, ուստի իրենք պետք է նաև մարդկանց թմբիրից արթնացնեն։ Այդ ճանապարհին մտավորականները չեն խնայելու ոչ մեկին և բոլորի սխալների մասին բարձրաձայնելու են` «ճակատին ասելով»։

Սրապիոնյանը նշում է, որ շատ է հիմա հնչում հարցադրում` մտավորականությունը սկսե՞լ է քաղաքականությամբ զբաղվել։ Ի պատասխան նա ասաց` քաղաքականությամբ չէին զբաղվի, եթե դա լիներ «երանելի ճահճացման» տարիները, երբ գրասենյակներում նստած` ամեն մեկն իր գործն էր անում։

«Սակայն հիմա, երբ քաղաքականությունը եկել–մտել է իմ տունն իմ կորած զինվորի տեսքով` դա քաղաքականությո՞ւն է, թե ոչ։ Ուզենք, թե չուզենք, արդեն քաղաքականացված է ամեն ինչ, մենք էլ քաղաքականության մեջ ենք։ Այն մտավորականները, որոնք հայտարարում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, փարիսեցիություն են անում»,–ասաց Սրապիոնյանը` հավելելով, որ ինքն էլ քաղաքականությամբ չէր զբաղվի, եթե երկրի գլխին Դամոկլյան սուր կախված չլիներ։

Նախաձեռնության մեկ անդամ էլ` կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը, նշեց, որ հիմա տեսակի, ինքնության պատերազմ է գնում և պետք է կարևորել մեր տեսակը։ Նրա գնահատմամբ` կողմ քաշվելը, չմասնակցելն այս իրադարձություններին, դավաճանություն է։

Кинорежиссер Самвел Тадевосян в пресс-центре Sputnik Армения (9 января 2021). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakhovsky
Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյան

«Վարչապետը պատերազմի ժամանակ 44 օր խաբում էր, թե հաղթանակներ ունենք. սա ամբողջ ծրագրի մի հատվածն էր, որի արդյունքում բարոյալքում կատարվեց բանակում և հանձնվեց Ղարաբաղը։ Հիմա պետք է յուրաքանչյուրս մեր ձայնը բարձրացնենք և անտարբեր չլինենք»,–ասաց նա։

Թադևոսյանի խոսքով` կան մտավորականներ, որոնք երբեք իրենց կարծիքը չեն արտահայտում որևէ խնդրի առնչությամբ։ Նրանք լուռ են նաև այսօր և հիմնականում այն մարդիկ են նրանք, ովքեր կարողանում են իրենց «լափաբաժինն ապահովել բոլոր իշխանությունների ներքո»։

Նա հավելեց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ավարտել իր անելիքը, դրա համար էլ ժամանակ է շահում, մնում իր աթոռին։ Սակայն նրան չեն ներելու։ Թադևոսյանը կարծում է` վարչապետը վերջապես տեսավ այն Շուշին, որն ուզում էր տեսնել։

Հարցին, թե շատ է խոսվում այն մասին, որ եթե ներկայիս իշխանությունը հրաժարական տա, ապա նախկինների վերադարձ է լինելու, արդյո՞ք մտավորականներն էլ այդպես են կարծում, Սրապիոնյանը պատասխանեց, որ նախկինների վերադարձի մասին խոսակցությունները համարում է մեծագույն հաջողված միֆ։

Սակայն, ըստ նրա, նախկինների վերադարձը եթե լինի տրամաբանորեն երկիրն այս փոսից հանելու միտում, ապա ինքը կողմ կլինի դրան։

«Ես կողմ կլինեմ բոլոր նրանց, ովքեր հասկանում են` երկիրն ուր են հասցրել և ասեն` ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից։ Նախկինները որքանով էլ վատը լինեն, չէին կարող եղածների 1/10-ի չափ վատը լինել»,–ասաց նա։

Ի դեպ, հունվարի 12-ին` ժամը 14։00–ին, Mezzo ակումբում տեղի կունենա «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հերթական միջոցառումը։

Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից

833
թեգերը:
Իշխանություն, Արցախ, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, Սերժ Սրապիոնյան
Ըստ թեմայի
Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար
«Առաջարկելու ենք հող չհանձնել, եթե գերիներին չեն տալիս». Հրանտ Թոխատյան
Էրդողանի վրեժը, կամ ինչու Բաքվի զորահանդեսին հիշեցին Էնվեր փաշային
Մարտունի. արխիվային լուսանկար

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

131
(Թարմացված է 23:30 27.01.2021)
ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի պետականությունից միայն բեկորներ են մնացել: Բայց այն փրկել կարելի է, միայն թե ոչ իշխանությունում այսօր գտնվող մարդկանցով ու նրանց ունեցած գործիքակազմով: Նման տեսակետ է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը: Ինձ ասում են՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Արցախի Սահմանադրությամբ Արցախը 12.5 հազար քառ. կմ է: Հիմա 2.5 հազարն է մնացել, ի՞նչ Սահմանադրության մասին եք դուք խոսում»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով` շարքային քաղաքացիներին հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում:

Ըստ նրա` չի արձանագրվել, թե նոյեմբերի 9-ի դրությամբ կողմերից  որն ինչ դիրքում է մնացել: Ադրբեջանը, այս բացից օգտվելով, ամեն օր առաջ է գալիս, իսկ նրան դիմակայող չկա:

«Ես տեսնում եմ, որ մենք ամեն օր քայլ առ քայլ շարունակում ենք պարտվել»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

131
թեգերը:
Սյունիք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ
Այվազյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը
Նշանակվել են Արցախի ոստիկանության ու ԱԻՊԾ ղեկավարներ
Արցախի նախագահի նստավայրը

Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց

337
(Թարմացված է 23:33 27.01.2021)
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թիրախավորվել են Ջալալ Հարությունյանի գրասենյակն ու ավտոմեքենան, բազմաթիվ այլ օբյեկտներ, բայց ԱՀ նախագահի նստավայրում անգամ մեկ պատուհան չի կոտրվել։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձանագրել է՝ պատերազմի ընթացքում Արցախի նախագահի նստավայրի մոտ շուրջ 200 մ շառավիղով որևէ հրթիռ չի ընկել:

Այս մասին Քոչարյանը պատմել է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում՝ ներկայացնելով այդ փաստի շուրջ իր կասկածները:

«Ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը: Ես ոտքով էի քայլում այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ: Երրորդ օրը հասկացել եմ, որ խնայվում է այդ շենքը»,- պատմեց Քոչարյանը՝ հավելելով, որ Արցախում իր պաշտոնավարման տարիներին ԱՀ նախագահական շենքը 12-13 անգամ ռմբակոծության է ենթարկվել:

«Հիմա ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էր թշնամուն հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններ էին հավաքված ու որը երկու ճշգրիտ հարվածով հողին էին հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ զոհվել էր, կրկնակի ավելի մարդ վիրավորվել: Ինչո՞ւ էր իրենց հետաքրքրում Ջալալի գրասենյակը, որին ուղղակի հարվածել են: Ինչո՞ւ էր հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին կամ հրամանատարական կետերը Մարտունիում, Հադրութում, Աղդամում, կամ Ջալալի մեքենան, կան Լաչինի կամուրջը, որը երկու հրթիռով ուղղակի քանդեցին, իսկ նախագահի նստավայրը` ոչ»,- ասաց Քոչարյանը՝ դարձյալ շեշտելով, որ նախագահի նստավայրի անգամ մեկ պատուհան չի կոտրվել:

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին»,- հայտարարեց Քոչարյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ խնայում էին այն մարդկանց, ովքեր նստած էին այդ շենքում՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին՝ ԱԺ նախագահ, փոխվարչապետ և այլն, ովքեր հերթով այցելում էին Արցախ ու գտնվում ԱՀ նախագահի նստավայրում:

Ըստ նրա՝ կասկած է առաջանում, որ այդ մարդկանց խնայել են իրենց առաքելության համար, որպեսզի պատերազմը կանխորոշվածից այլ ավարտ չունենար:

337
թեգերը:
ռմբակոծություն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախյան պատերազմ, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения

«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

66
(Թարմացված է 01:27 28.01.2021)
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին՝ իր քաղաքական թիմով:
Այս մասին նա հայտարարեց այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում:

«Մասնակցելու ենք և կրելու ենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դրա համար ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ:

Իսկ թե ինչու մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել ՀՀ գործող իշխանոթյան դեմ այքարում, Քոչարյանը մեկնաբանեց նրանով, որ չի ցանկացել իշխանությունների հնարավորություն տալ իր վերադարձով վախեցնել թիմակիցներին:

«Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-30 պատգամավորներին վախեցնելու համար»,- ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար:

Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

66
թեգերը:
ընդդիմություն, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան