Արխիվային լուսանկար

Ռուս մասնագետներն Արցախում մեկ օրում ավելի քան 780 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

35
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ռուս ականզերծողները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում 6,5 հա տարածք են մաքրել, հայտնաբերել և ոչնչացման համար տարհանել են 787 պայթուցիկ առարկա։ Տեղեկությունը  հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից գործողության անցկացման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է գրեթե 446,4 հա տարածք, շուրջ 165 կմ ճանապարհ, 618 բնակշինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է 22 542 պայթուցիկ առարկա», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպեր լեռնային տեղանքի և եղանակաի վատթարացման պայմաններում:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

35
թեգերը:
ռուս, խաղաղապահ, Արցախ, ականազերծում
Ըստ թեմայի
Մարդկանց տեղավորում, բուժօգնություն, ականազերծում Արցախում․ ՌԴ ՊՆ-ն տվյալներ է ներկայացրել
Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Արցախի սոցիալական օբյեկտները
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծման աշխատանքներում «Ուրան» են ներգրավել
Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Արցախի թեմը նոր առաջնորդ ունի

81
(Թարմացված է 15:49 21.01.2021)
Արցախի թեմի առաջնորդ նշանակվելու համար հոգևորականն ազատվել է ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ` ազատվելով ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Տ․ Ենովք քահանա Եսայանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։

81
թեգերը:
առաջնորդ, Արցախ
Ըստ թեմայի
Հայ առաքելական եկեղեցին նոր թեմ ունի
Գարեգին Բ–ն Արցախի հուշարձանների խնդրով դիմել է կրոնական առաջնորդներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Վախճանվել է Կանադայի թեմական նախկին առաջնորդ Մեղրիկ Բարիքյանը
Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, 6 հունվարի, 2021

Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից

238
(Թարմացված է 15:52 21.01.2021)
Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։

Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը 2020-ի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել, մեկնել էր ԱՄՆ՝ վիրահատության։ Հայաստան էր վերադարձել դեկտեմբերին։ 

Նա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։

Արցախի թեմը նոր առաջնորդ ունի

238
թեգերը:
Եկեղեցի, ազատում, Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ)
Ըստ թեմայի
Պարգև սրբազանն ԱՄՆ-ում վիրահատվել է
ԱՄՆ-ում վիրահատվելուց հետո Պարգև սրբազանը հանդիպել է հյուպատոսի հետ․ լուսանկար
Պարգև սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք
Դատարան

Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր են ճանաչվել. դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը

0
(Թարմացված է 18:19 21.01.2021)
ՀՀ նախկին զինդատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը, որոնք ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայ ազգային կոնգրեսի» իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Այսօր դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցն ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարին հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Ջհանգիրյանը զրկվել էր արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ նախագահին դիմել էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Որպես իր միջնորդության հիմնավորում` նա մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանը հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին և ելույթ ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում:

ՀՀ նախկին զինդատախազ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին և ՀՀ վարչական դատարանից պահանջել առ ոչինչ ճանաչել Քոչարյանի հրամանագրերը։

0
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գլխավոր դատախազը պահանջում է վերանայել Գագիկ Ջհանգիրյանի եղբոր դատավճիռը
«Իմ քայլն» առաջադրեց Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները
«Գագիկ Ջհանգիրյանը տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ». ԼՀԿ–ն հանդիպել է նրա հետ