Մարուքյանն ու Սիմոնյանը հանդիպել են Արցախի նախագահի հետ

Մարուքյանն ու Սիմոնյանը հանդիպել են Արցախի նախագահի հետ

150
(Թարմացված է 20:27 08.01.2021)
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակն Արցախում, նշել ստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախում ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանին ու Տարոն Սիմոնյանին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ հանդիպման ժամանակ Հարությունյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակն Արցախում, նշել ստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը:

«Ես իմն ասացի, նա` իրենը». Մարուքյան–Փաշինյան հանդիպումն ավարտվեց

Հանդիպման մասնակիցները կարևորել են քաղաքական ինստիտուտների ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով հայկական երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

Ինչպե՞ս լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը. Մարուքյանն առաջարկ ունի

150
թեգերը:
Տարոն Սիմոնյան, Էդմոն Մարուքյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի Հանրապետությունը նոր արտգործնախարար ունի
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին․ տեսանյութ
Սակրավորներ

Ռուս սակրավորները Ղարաբաղում հարվածային ԱԹՍ–ների ականապատ բեկորներ են գտել. գեներալ

52
(Թարմացված է 20:30 20.01.2021)
Աշխատանքի ընթացքում տարբեր տեսակի ականապատ դաշտեր են հանդիպում։ Ռուս զինվորականները բազմաթիվ չպայթած արկեր են հայտնաբերել, ինչպես նաև զինամթերք` ռմբակոծություններից վնասված, գազային մագիստրալներ տանող ճանապարհներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում աշխատող ռուս սակրավորները տեղանքի ստուգման ժամանակ հայտնաբերում են մեծ քանակությամբ զինամթերք, հակամարտող կողմերի շփման գծում՝ չպայթած արկեր, «Российская газета»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին:

Ականապատված են հայկական և ադրբեջանական զորքերի մարտական դիրքեր տանող բազմաթիվ ճանապարհներ։

«Տարբեր տեսակի ականադաշտեր են պատահում։ Ստեփանակերտում հիմա շատ կան չպայթած կասետային Մ-85 «Կոլոկոլչիկներ» (զենք, որը միջազգային իրավունքն արգելում է օգտագործել խիստ բնակեցված շրջաններում. ծնթ․՝ «РГ»),-ասել է Ստավիցկին։

Լաչինի միջանցքի տարածքում` մի շարք ավտոմոբիլային կամուրջների վրա, հայտնաբերվել են պայթեցման պատրաստ արկեր, որոնք սակրավորները հաջողությամբ վնասազերծել են»,-ասել է հրամանատարը:

«Պատահում են արտասահմանյան արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի մնացորդներ՝ դրանցում տեղադրված զինամթերքով», - հավելել է նա:

Որոշ «գտածոներ» ենթակա չեն փոխադրման և ոչնչացվում են հայտնաբերման վայրում, մյուսները պայթեցնելուց առաջ տեղափոխվում են ոչնչացման համար հատուկ սարքավորված հարթակներ։ «Սակրավորները խիզախություն են դրսևորում ՝ աշխատելով բարձրլեռնային կլիմայական բարդ պայմաններում, հաճախ ականներ հայտնաբերելով ձյան տակ, ինչը բարդացնում է որոնումն ու վնասազերծումը։ Աշխատելը հեշտ չէ, պատասխանատվությունը` հսկայական, բայց մեր ռազմական ինժեներները շատ լավ են հասկանում խնդրի կարևորությունը», - ասել է նա։

Բացի այն, որ աշխատանքը բարդացնում են եղանակային պայմանները, գեներալը հայտնել է, որ սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 ձեռքի բեկորային նռնակների կիրառմամբ տեղադրված «ձգապարաններ», բազմաթիվ չպայթած արկեր, ինչպես նաև հաստիքային փաթեթավորմամբ արկեր:

Ավելի վաղ Շուշիում ականազերծման աշխատանքների ժամանակ զոհվել էր 29-ամյա ռուս զինվորական, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման խմբի հրամանատար, կապիտան Վիտալի Մորոզը, որը 12 տարի ծառայում էր ՌԴ ԶՈւ շարքերում: Sputnik Արմենիայի տվյալներով՝ նա փոքր որդի և կին ունի։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

52
թեգերը:
Սակրավոր, անօդաչու թռչող սարք, Արցախ, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Արցախում խաղաղապահների ներկայության փոխարեն. Մինասյան
Արցախում ռուս խաղաղապահների համար ևս 5 մոդուլային ավան կկառուցվի
Մարտակերտում խաղաղապահները մշակում են հրադադարի խախտման դեպքում իրենց գործողությունները
Լեոնիդ Սլուցկի

Ղարաբաղում գլխավոր խնդիրը լուծված է. Սլուցկին` Պուտինի գործողությունների մասին

37
(Թարմացված է 19:29 20.01.2021)
Ռուսաստանցի պատգամավորի խոսքով` հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներում ղարաբաղյան խնդիրը երբեք չի անտեսվել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ղարաբաղում արյունահեղությունը կանխելուն ուղղված ՌԴ նախագահի գործողությունները կհամալրեն սառեցված հակամարտությունների կարգավորման քրեստոմատիան։ Այս մասին «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ հարթակում կազմակերպած առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

«Ղարաբաղում գլխավոր խնդիրն արյունահեղությունը դադարեցնելն էր։ Այդ խնդիրը լուծված է, և ես համոզված եմ, որ եղանակը, որով Ռուսաստանի նախագահը կարողացավ միավորել կողմերին արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, կհամալրի սառեցված հակամարտությունների լուծման քրեստոմատիան», – ասաց նա։

Պետդումայի պատգամավորը կարծում է, որ պատերազմից հետո Արցախում հետագա գործողությունները պետք է միտված լինեն տնտեսության վերականգնմանը։ Եվ դա չափազանց բարդ խնդիր է։

Նա ընդգծեց, որ ռուսաստանցի պատգամավորներն իրենց հերթին մշտապես եղել ու շարունակում են շփման մեջ մնալ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ խորհրդարանականները չեն անտեսել այնպիսի նուրբ ու բարդ գործը, ինչպիսին է Ղարաբաղյան հակամարտությունը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

37
թեգերը:
Լեոնիդ Սլուցկի, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները
Պուտինն Էրդողանին հայտնել է մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքների մասին
Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Լեոնիդ Սլուցկին ճեպազրույցի ժամանակ. 20 հունվարի, 2021

Գերիների հարցը քննարկվում է Երևանի և Բաքվի հետ. ՌԴ պետդումայի պատգամավոր

0
(Թարմացված է 21:31 20.01.2021)
Պետդումայի պատգամավորի կարծիքով` Ռուսաստանը որպես միջնորդ անում է ամեն բան, որպեսզի գերիների հետ կապված նման միջադեպեր այլևս չկրկնվեն։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Արցախում գերիների հարցը բարձրացվել է և շարունակելու է բարձրացվել հետագայում հայ և ադրբեջանցի պատգամավորների հետ շփումների ժամանակ։ Այս մասին «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ հարթակում կազմակերպած առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Դեկտեմբերի սկզբին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ  և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական գերության մեջ է հայտնվել 62 հայ զինծառայող։  Բաքուն դեռ չի շտապում նրանց հանձնել` մեղադրելով ահաբեկչության և դիվերսիաների մեջ։

Սլուցկու խոսքով` հիմա պետք է խուսափել լարվածության ցանկացած կետից։

«Մենք պետք է հասկանանք, որ հիմա ցանկացած շփում, հատկապես զինվորականների միջև, հղի է արյունով և կոշտ դիմակայությամբ։  Այդ պատճառով այստեղ պետք է խոսել ոչ թե ձերբակալման, այլ արյունահեղություն թույլ չտալու մասին», – ասել է նա։

Ռուսաստանը, ըստ պատգամավորի, հանդես է գալիս որպես միջնորդ և խաղաղապահ` նման խնդիրներին առավելագույնս արագ լուծում տալու համար։

0
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, գերի, Լեոնիդ Սլուցկի