Ռուս խաղաղապահը Լաչինում․ արխիվային լուսանկար

Մարդկանց տեղավորում, բուժօգնություն, ականազերծում Արցախում․ ՌԴ ՊՆ-ն տվյալներ է ներկայացրել

309
(Թարմացված է 22:01 05.01.2021)
Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, վերականգնում են Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մեկ օրում ռուս խաղաղապահները Հայաստանի տարածքից ապահովել են 188 արցախցու անվտանգ վերադարձը մշտական բնակության վայր: 2020թ. նոյեմբերի 14-ից ընդհանուր առմամբ Արցախի նախկին բնակության վայր է վերադարձել 47 475 մարդ։

Ռուսաստանի խաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր Արցախում ականազերծել են ընդհանուր 426,9 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 շինություն, այդ թվում 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 19 652 պայթյունավտանգ առարկա:

Բացի այդ, ռուսական արտագնա բժշկական բրիգադը Ննգի բնակավայրում (Ստեփանակերտից 40 կմ արևելք) ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 18 տեղաբնակի, այդ թվում ՝ 3 երեխաների: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 1 109 բնակչի, այդ թվում ՝ 138 երեխաների:

Խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա դիտարկում են իրականացնում 23 դիտակետերում:

Արցախի տարածք մուտքի վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտություն չկա. Բալասանյան

«Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը հարազատներին։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների մասին տեղեկությունների հավաքման «Թեժ գծի» աշխատանքի ընթացքում ընդունվել է 563 դիմում», - ասված է հաղորդագրության մեջ:

Արցախում Բաքուն իր դիրքերն առաջ է տանում` խախտելով պայմանավորվածությունները. Բալասանյան

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման համար Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է:

309
թեգերը:
բնակիչ, խաղաղապահ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (110)
Ըստ թեմայի
Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին․ տեսանյութ
Արցախի տարածք մուտքի վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտություն չկա. Բալասանյան
Մարտունի. արխիվային լուսանկար

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

185
(Թարմացված է 23:30 27.01.2021)
ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի պետականությունից միայն բեկորներ են մնացել: Բայց այն փրկել կարելի է, միայն թե ոչ իշխանությունում այսօր գտնվող մարդկանցով ու նրանց ունեցած գործիքակազմով: Նման տեսակետ է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը: Ինձ ասում են՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Արցախի Սահմանադրությամբ Արցախը 12.5 հազար քառ. կմ է: Հիմա 2.5 հազարն է մնացել, ի՞նչ Սահմանադրության մասին եք դուք խոսում»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով` շարքային քաղաքացիներին հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում:

Ըստ նրա` չի արձանագրվել, թե նոյեմբերի 9-ի դրությամբ կողմերից  որն ինչ դիրքում է մնացել: Ադրբեջանը, այս բացից օգտվելով, ամեն օր առաջ է գալիս, իսկ նրան դիմակայող չկա:

«Ես տեսնում եմ, որ մենք ամեն օր քայլ առ քայլ շարունակում ենք պարտվել»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

185
թեգերը:
Սյունիք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ
Այվազյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը
Նշանակվել են Արցախի ոստիկանության ու ԱԻՊԾ ղեկավարներ
Արցախի նախագահի նստավայրը

Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց

494
(Թարմացված է 23:33 27.01.2021)
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թիրախավորվել են Ջալալ Հարությունյանի գրասենյակն ու ավտոմեքենան, բազմաթիվ այլ օբյեկտներ, բայց ԱՀ նախագահի նստավայրում անգամ մեկ պատուհան չի կոտրվել։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձանագրել է՝ պատերազմի ընթացքում Արցախի նախագահի նստավայրի մոտ շուրջ 200 մ շառավիղով որևէ հրթիռ չի ընկել:

Այս մասին Քոչարյանը պատմել է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում՝ ներկայացնելով այդ փաստի շուրջ իր կասկածները:

«Ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը: Ես ոտքով էի քայլում այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ: Երրորդ օրը հասկացել եմ, որ խնայվում է այդ շենքը»,- պատմեց Քոչարյանը՝ հավելելով, որ Արցախում իր պաշտոնավարման տարիներին ԱՀ նախագահական շենքը 12-13 անգամ ռմբակոծության է ենթարկվել:

«Հիմա ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էր թշնամուն հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններ էին հավաքված ու որը երկու ճշգրիտ հարվածով հողին էին հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ զոհվել էր, կրկնակի ավելի մարդ վիրավորվել: Ինչո՞ւ էր իրենց հետաքրքրում Ջալալի գրասենյակը, որին ուղղակի հարվածել են: Ինչո՞ւ էր հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին կամ հրամանատարական կետերը Մարտունիում, Հադրութում, Աղդամում, կամ Ջալալի մեքենան, կան Լաչինի կամուրջը, որը երկու հրթիռով ուղղակի քանդեցին, իսկ նախագահի նստավայրը` ոչ»,- ասաց Քոչարյանը՝ դարձյալ շեշտելով, որ նախագահի նստավայրի անգամ մեկ պատուհան չի կոտրվել:

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին»,- հայտարարեց Քոչարյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ խնայում էին այն մարդկանց, ովքեր նստած էին այդ շենքում՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին՝ ԱԺ նախագահ, փոխվարչապետ և այլն, ովքեր հերթով այցելում էին Արցախ ու գտնվում ԱՀ նախագահի նստավայրում:

Ըստ նրա՝ կասկած է առաջանում, որ այդ մարդկանց խնայել են իրենց առաքելության համար, որպեսզի պատերազմը կանխորոշվածից այլ ավարտ չունենար:

494
թեգերը:
ռմբակոծություն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախյան պատերազմ, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ

Փոքրերն ուզում են զինվոր դառնալ, մեծերը հիշում են մեր բանակի նվաճումները. հարցում Երևանում

0
(Թարմացված է 09:54 28.01.2021)
Sputnik Արմենիան Հայոց բանակի օրվա առթիվ հարցում է անցկացրել Երևանում` պարզելու համար, թե արցախյան պատերազմում պարտվելը որքանով է ստվերել բանակի ձեռքբերումները և Հայոց բանակի որ հաղթանակներն են հիշում քաղաքացիները։

Արցախյան պատերազմում կրած պարտությունը ոչ բոլորին է հուսահատեցրել. շատերը հիշում են Հայոց բանակի բոլոր հաղթանակները և հուսով են, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու։

Sputnik Արմենիայի անցկացրած հարցախույզի ընթացքում փոքրիկները մեկը մյուսի հետևից ասացին, որ որոշել են զինվոր դառնալ։

«Զինվոր եմ ուզում դառնալ, որ կարողանամ երկիրը պաշտպանել»,- ասաց նրանցից մեկը։

Իսկ մեծահասակները խոսեցին մեր բանակի նվաճումների, ներկայի ու ապագայի մասին` մաղթանքներ հղելով Բանակի օրվա կապակցությամբ։

Մանրամասները` Sputnik Արմենիայի տեսանյութում։

0
թեգերը:
Բանակ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները
Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Արժե՞ անհանգստանալ Գյումրիում զինտեխնիկայի ու զինվորների տեղաշարժից