Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը

Արցախի ու Հայաստանի արտգործնախարարները հանդիպել ու համատեղ ծրագիր են ստորագրել

98
(Թարմացված է 16:32 05.01.2021)
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ:

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն արդեն հանդիպում է ունեցել Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այս պահին Արցախում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ծրագրի ստորագրման արարողությունը:

Հիշեցնենք` այսօր՝ հունվարի 5-ին, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ:

Արցախի Հանրապետությունը նոր արտգործնախարար ունի

98
թեգերը:
ՀՖՖ, Նախարար, Արցախ, Դավիթ Բաբայան, Արա Այվազյան
Ըստ թեմայի
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը մի շարք հարցեր են քննարկել
ԱԳ նախարար Արա Այվազյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է Արցախի թեման
Արա Այվազյանն ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսին
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար

Արցախի կարգավիճակը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Լավրով

123
(Թարմացված է 14:53 18.01.2021)
Նախարարի կարծիքով՝ բնականոն կյանքին հնարավորինս արագ վերադարձը թույլ կտա ավելի արագ լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Արցախի կարգավիճակի հարցը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Կարգավիճակի խնդիրը հակասական է, որոշվել է շրջանցել այն ու հետո լուծել։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում նորից տարածաշրջան կայցելեն (վերջին անգամ նրանք նախորդ տարվա դեկտեմբերի էին Երևան ու Բաքու այցելել – խմբ. )։

«Այն տարածքը, որտեղ խաղաղապահ առաքելություն է իրականացվում, խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։ Հիմա մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար աջակցության կազմակերպման մանրամասները», - ավելացրել է նախարարը։

Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը, աշխատեն Արցախում ու տեղի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերեն։  Սակայն օգնության քննարկման ընթացքում առաջանում են հարցեր, որոնք բխում են կարգավիճակի շուրջ եղած հակասություններից։ Երևանի ու Բաքվի միջև առկա այդ հակասությունների պատճառով երեք երկրների առաջնորդները որոշել են շրջանցել այդ կարգավիճակի հարցը։

Լավրովը կարծում է՝ որքան արագ բոլոր համայնքները սովորական կյանքի վերադառնան, այնքան ավելի արագ կարելի կլինի լուծել կարգավիճակի հարցը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

123
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Եռակողմ հայտարարություն, Արցախ, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Շուտով Էրդողանը կհեռացվի իր թիմի կողմից. Դավութօղլու
«Ադրբեջանցիները մեր վարորդներին վիզը կտրելու նշան են տալիս». ընդդիմադիրների դժգոհությունը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առցանց ասուլիսի ժամանակ. 18 հունվարի, 2021

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ արեց զգացմունքային հայտարարություններ չանել

121
(Թարմացված է 14:43 18.01.2021)
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահություն ձևավորելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ արդյունավետ է համարում Ղարաբաղի վերաբերյալ հուզական հայտարարությունները։ Այդ մասին նա հայտարարեց ասուլիսի ժամանակ նշելով, որ հայաստանյան պաշտոնյաների որոշ հայտարարությունները, հավանաբար, լարվածություն են առաջացնում։

«Ես կարծում եմ, որ ավելի լավ է խուսափել դրանից։ Մինչ 44-օրյա պատերազմը մենք ականատես ենք եղել հուզական հայտարարությունների՝ Ղարաբաղից կամ Ղարաբաղի վերաբերյալ՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Բառը նյութական ուժ է ստանում։ Տվյալ դեպքում տարբեր կողմերից հնչող բառերը դարձան շատ բացասական նյութական ուժ»,-հավելեց Լավրովը։

Այդ պատճառով, ըստ ՌԴ արտգործնախարարի, մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև կոնտակտներ հաստատելուն, վստահության մթնոլորտի ստեղծմանը, ու դա էր նաև Մոսկվայում եռակողմ հանդիպման կարևոր նպատակներից մեկը։ Ռուսաստանը հույս ունի, որ հույզերը կմղվեն երկրորդ պլան։

Հիշեցնենք՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը ռազմական գործողություններից դեռ շատ առաջ արել էր Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

Նշենք, որ Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: 

Սակայն Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

121
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Արցախ, ասուլիս, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Զինծառայողին գերությունից ազատելու պատրվակով ծնողից գումար հափշտակողը կալանավորվել է
Պուտինը հանձնարարել է պարզեցնել շինարարությունում միգրանտներին ներգրավելու գործընթացը
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Էդուարդ Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից. նրան կփոխարինի Արսեն Թորոսյանը

40
(Թարմացված է 17:23 18.01.2021)
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ իր աշխատակազմը պետք է ղեկավարի ՀՀ առողջապահության նախկին նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրա փոխարեն նշանակվել է Անահիտ Ավանեսյանը։

40