ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Փաստաթղթերը հրապարակվել են ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։
Ըստ դրանցից մեկի՝ Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:
Ստորագրված մեկ այլ հրամանագրով` Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից:
Հիշեցնենք`Մայիլյանն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար էր նշանակվել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ 2020 թվականի մայիսի 29-ին` վերանշանակվել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ` ազատվելով ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
«ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Տ․ Ենովք քահանա Եսայանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։
Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը 2020-ի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել, մեկնել էր ԱՄՆ՝ վիրահատության։ Հայաստան էր վերադարձել դեկտեմբերին։
Նա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Կիևի դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնավարման ընթացքում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակցի վրա հարձակման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կիևի դատախազության մամուլի ծառայությունը։
2019 թվականի մարտին Կիևի Շևչենկովի շրջանային դատարանը ձերբակալել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, որը կասկածվում էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակից Ալեքսանդր Բուխտատովի վրա ավազակային հարձակման մեջ:
Դատախազության տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել 2019 թվականի մարտին Կիևում:
«Մեղադրյալը հանցակցի հետ միասին դիմավորել են տուժածին փողոցում և ավազակային հարձակում գործել ՝ տղամարդուն գլխի շրջանում առնվազն չորս հարված հասցնելով։ Հաջորդ օրը տղամարդու մարմինը գտել են տեղի բնակիչները։ Պարզվել է, որ սպանվածը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկն է», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մեղադրյալը մասամբ ընդունել է մեղքը։
Փակել են կնոջ բերանը, դանակով հարվածել ամուսնուն. ավազակային հարձակում Արարատի մարզում