Արխիվային լուսանկար

Ջաբրայիլում ու Հադրութում հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին

901
(Թարմացված է 13:07 04.01.2021)
Քաղաքացիական անձը տարեց տղամարդ է, նրա դին հայտնաբերել են Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքի դաշտավայրային հատվածից։ Այժմ ընթանում է դատաբժշկական քննություն՝ պարզելու, թե որն է եղել տղամարդու մահվան պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի շրջաններում շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 20 դի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Երեկ՝ հունվարի 3-ին, Հադրութում և Մեխակավանում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 19 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Զինվորականների մի քանի մարմիններ հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում, որը նախկինում եղել է մեր առաջնագիծը, մի քանիսը՝ Հադրութի դիրքերում», - ասաց Թադևոսյանը։

Գտնված քաղաքացիական անձը տարեց տղամարդ է, նրա դին հայտնաբերել են Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքի դաշտավայրային հատվածից։ Այժմ ընթանում է դատաբժշկական քննություն՝ պարզելու, թե որն է եղել տղամարդու մահվան պատճառը։

«Անհրաժեշտ է պարզել՝ տղամարդը մահացել է բեկորային վիրավորման արդյունքո՞ւմ, թե՞ սպանվել է ադրբեջանցիների կողմից։ Այդ տարածքում քաղաքացիական ադրբեջանցիներ դժվար թե լինեին, այնպես որ տղամարդը հաստատապես հայ է», - ասաց պաշտոնյան։

Թադևոսյանը տեղեկացրեց, որ այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են նույն ուղղություններով՝ Հադրութ, Կարմրակուճ, Մեխակավան։ Նա նշեց, որ որոնողական աշխատանքներին մասնակցելու է երկու խումբ։

Խմբում ներառված են տարածքներին ծանոթ անձինք, պատերազմի մասնակիցներ, կամավորներ, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների ծնողներ։

Զոհվածների հիշատակը հարգելու լավագույն ձևը նրանց երազանքները շարունակելն է. Հարությունյան

Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1175 դի, գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

901
թեգերը:
զինծառայող, Դիակ, Արցախյան պատերազմ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (800)
Ըստ թեմայի
Ադրբեջանի բանտում 2 տարեց հայ է սպանվել, մեկի մարմինը չեն փոխանցել. Արտակ Բեգլարյան
Զինծառայողների մարմինների ճանաչման ընթացքում տեղի են ունեցել սխալ նույնականացումներ
Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին. Նիկողոսյան
Մարտունի. արխիվային լուսանկար

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

185
(Թարմացված է 23:30 27.01.2021)
ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի պետականությունից միայն բեկորներ են մնացել: Բայց այն փրկել կարելի է, միայն թե ոչ իշխանությունում այսօր գտնվող մարդկանցով ու նրանց ունեցած գործիքակազմով: Նման տեսակետ է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը: Ինձ ասում են՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Արցախի Սահմանադրությամբ Արցախը 12.5 հազար քառ. կմ է: Հիմա 2.5 հազարն է մնացել, ի՞նչ Սահմանադրության մասին եք դուք խոսում»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով` շարքային քաղաքացիներին հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում:

Ըստ նրա` չի արձանագրվել, թե նոյեմբերի 9-ի դրությամբ կողմերից  որն ինչ դիրքում է մնացել: Ադրբեջանը, այս բացից օգտվելով, ամեն օր առաջ է գալիս, իսկ նրան դիմակայող չկա:

«Ես տեսնում եմ, որ մենք ամեն օր քայլ առ քայլ շարունակում ենք պարտվել»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

185
թեգերը:
Սյունիք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ
Այվազյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը
Նշանակվել են Արցախի ոստիկանության ու ԱԻՊԾ ղեկավարներ
Արցախի նախագահի նստավայրը

Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց

494
(Թարմացված է 23:33 27.01.2021)
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թիրախավորվել են Ջալալ Հարությունյանի գրասենյակն ու ավտոմեքենան, բազմաթիվ այլ օբյեկտներ, բայց ԱՀ նախագահի նստավայրում անգամ մեկ պատուհան չի կոտրվել։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձանագրել է՝ պատերազմի ընթացքում Արցախի նախագահի նստավայրի մոտ շուրջ 200 մ շառավիղով որևէ հրթիռ չի ընկել:

Այս մասին Քոչարյանը պատմել է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում՝ ներկայացնելով այդ փաստի շուրջ իր կասկածները:

«Ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը: Ես ոտքով էի քայլում այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ: Երրորդ օրը հասկացել եմ, որ խնայվում է այդ շենքը»,- պատմեց Քոչարյանը՝ հավելելով, որ Արցախում իր պաշտոնավարման տարիներին ԱՀ նախագահական շենքը 12-13 անգամ ռմբակոծության է ենթարկվել:

«Հիմա ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էր թշնամուն հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններ էին հավաքված ու որը երկու ճշգրիտ հարվածով հողին էին հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ զոհվել էր, կրկնակի ավելի մարդ վիրավորվել: Ինչո՞ւ էր իրենց հետաքրքրում Ջալալի գրասենյակը, որին ուղղակի հարվածել են: Ինչո՞ւ էր հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին կամ հրամանատարական կետերը Մարտունիում, Հադրութում, Աղդամում, կամ Ջալալի մեքենան, կան Լաչինի կամուրջը, որը երկու հրթիռով ուղղակի քանդեցին, իսկ նախագահի նստավայրը` ոչ»,- ասաց Քոչարյանը՝ դարձյալ շեշտելով, որ նախագահի նստավայրի անգամ մեկ պատուհան չի կոտրվել:

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին»,- հայտարարեց Քոչարյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ խնայում էին այն մարդկանց, ովքեր նստած էին այդ շենքում՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին՝ ԱԺ նախագահ, փոխվարչապետ և այլն, ովքեր հերթով այցելում էին Արցախ ու գտնվում ԱՀ նախագահի նստավայրում:

Ըստ նրա՝ կասկած է առաջանում, որ այդ մարդկանց խնայել են իրենց առաքելության համար, որպեսզի պատերազմը կանխորոշվածից այլ ավարտ չունենար:

494
թեգերը:
ռմբակոծություն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախյան պատերազմ, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ

Փոքրերն ուզում են զինվոր դառնալ, մեծերը հիշում են մեր բանակի նվաճումները. հարցում Երևանում

0
(Թարմացված է 09:54 28.01.2021)
Sputnik Արմենիան Հայոց բանակի օրվա առթիվ հարցում է անցկացրել Երևանում` պարզելու համար, թե արցախյան պատերազմում պարտվելը որքանով է ստվերել բանակի ձեռքբերումները և Հայոց բանակի որ հաղթանակներն են հիշում քաղաքացիները։

Արցախյան պատերազմում կրած պարտությունը ոչ բոլորին է հուսահատեցրել. շատերը հիշում են Հայոց բանակի բոլոր հաղթանակները և հուսով են, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու։

Sputnik Արմենիայի անցկացրած հարցախույզի ընթացքում փոքրիկները մեկը մյուսի հետևից ասացին, որ որոշել են զինվոր դառնալ։

«Զինվոր եմ ուզում դառնալ, որ կարողանամ երկիրը պաշտպանել»,- ասաց նրանցից մեկը։

Իսկ մեծահասակները խոսեցին մեր բանակի նվաճումների, ներկայի ու ապագայի մասին` մաղթանքներ հղելով Բանակի օրվա կապակցությամբ։

Մանրամասները` Sputnik Արմենիայի տեսանյութում։

0
թեգերը:
Բանակ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները
Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Արժե՞ անհանգստանալ Գյումրիում զինտեխնիկայի ու զինվորների տեղաշարժից