Վիտալի Բալասանյան. արխիվային լուսանկար

Վիտալի Բալասանյանի գլխավորած կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահի հրաժարականը

3907
(Թարմացված է 23:52 30.12.2020)
Քաղաքական ուժը պնդում է, որ Արցախի ներկա իշխանությունը ոչ միայն պարտված է, այլև բարոյական լեգիտիմությունից զրկված։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Արցախում կրքերը բորբոքվում են։ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցությունը պահանջում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Կուսակցությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով արցախյան երկրորդ պատերազմին և բավականին կոշտ կերպով հիմնավորելով հրաժարականի պահանջը։

«Պատերազմի 44 օրերի ընթացքում, ստահոդ հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին, նրա թիկունքում գաղտնի ստորագրվեց կապիտուլյացիայի խայտառակ մի փաստաթուղթ: Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները գերադասեցին «Հաղթելու ենք» կարգախոսի կեղծ քարոզչական կրակահերթի տակ թշնամուն թույլ տալ հասնել մինչև Շուշի: Ցավոք կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը հրապարակելուց հետո, մինչ օրս պարզ դարձավ, որ ԱՀ նախագահը երկրում հավակնոտ գործողություններ կատարելու փոխարեն, ձեռնամուխ եղավ իշխանությունը պահպանելու և իր տխրահռչակ «արտոնյալ վերնախավի» խնդիրների լուծմանը, որի ձեռքում հարստության և իշխանության կուտակումը հասել է վտանգավոր աստիճանի»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ պատմական ակնարկ է արվում 1992 թվականի իրադարձություններին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, սակայն հնարավոր եղավ բեկում մտցնել կռվում։ Հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում ոչ միայն վերականգնվեց կորսվածը, այլև հաջողվեց ազատագրել հայրենիքի բռնազավթված տարածքների մի մասը։

Ունեմ անհամաձայնություններ. «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն ազատման դիմում է գրել

Մինչդեռ այսօր ստեղծված իրողությունը հասարակությանը ծանր բարոյահոգեբանական վիճակի է հասցրել։ Հանրության մի մասը պնդում է՝ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները միանշանակ պետք է հեռանան։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս իշխանությունը ոչ միայն պարտված է, այլև «բարոյական լեգիտիմությունից զրկված», ուստի պետք է հեռանա առանց ցնցումների ու նախապայմանների:

«Նախագահի վերջին ուղերձից պարզվում է, որ նա չի ունեցել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը երաշխավորելու ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ և լծակներ, ԱՀ նախագահը, լինելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, իրականում չի կառավարել այն»,- նշված է հայտարարության մեջ։

«Արդարություն» կուսակցությունը կարծում է՝ ինչպես Հայաստանում և սփյուռքում մի շարք կառույցներ, համայնքներ, քաղաքացիներ պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը, նույնը հրամայականը նաև Արցախում է։ Ըստ քաղաքական ուժի՝ Արցախում պետք է ժամանակավոր կառավարության ձևավորվի` ճգնաժամային փուլը հաղթահարելու, ավելորդ սրացումներից խուսափելու համար, ապաարտահերթ համապետական ընտրություններ անցկացնել։

«Չնայած, ԱՀ Սահմանադրությամբ, Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, սակայն առկա իրողությունները բավարար բարոյական հիմք են ընձեռնում նախագահին ինքնակամ հրաժարական տալու համար»,- ընդգծում է քաղաքական ուժն ու հորդորում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ։ Շեշտվում է՝ իր պաշտոնավարման ընթացքում նա չի կարողացել իրացնել սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները, որի հետևանքով «հայ ժողովուրդը կորցրեց հայրենիքի ահռելի մասը, ունեցավ հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, հայտնվեց բազմաթիվ զրկանքների և հումանիտար աղետի մեջ»:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում էլ ընդդիմադիր 16 կուսակցություն պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ ու երթեր են իրականացնում։

Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։

3907
թեգերը:
Հրաժարական, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, Վիտալի Բալասանյան
Ըստ թեմայի
Երկու-երեք տարուց Արցախը կկարողանա ինքն իրեն կերակրել․ ի՞նչ է պետք դրա համար
Արցախում ավելացել են երեխայի ծննդյան ու խնամքի նպաստները
Փակե՞լ, թե՞ ոչ, կամ ինչպես «Ֆեյսբուքը» հօգուտ Արցախի ծառայեցնել
Մարտունի. արխիվային լուսանկար

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

179
(Թարմացված է 23:30 27.01.2021)
ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի պետականությունից միայն բեկորներ են մնացել: Բայց այն փրկել կարելի է, միայն թե ոչ իշխանությունում այսօր գտնվող մարդկանցով ու նրանց ունեցած գործիքակազմով: Նման տեսակետ է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը: Ինձ ասում են՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Արցախի Սահմանադրությամբ Արցախը 12.5 հազար քառ. կմ է: Հիմա 2.5 հազարն է մնացել, ի՞նչ Սահմանադրության մասին եք դուք խոսում»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով` շարքային քաղաքացիներին հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում:

Ըստ նրա` չի արձանագրվել, թե նոյեմբերի 9-ի դրությամբ կողմերից  որն ինչ դիրքում է մնացել: Ադրբեջանը, այս բացից օգտվելով, ամեն օր առաջ է գալիս, իսկ նրան դիմակայող չկա:

«Ես տեսնում եմ, որ մենք ամեն օր քայլ առ քայլ շարունակում ենք պարտվել»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

179
թեգերը:
Սյունիք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ
Այվազյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը
Նշանակվել են Արցախի ոստիկանության ու ԱԻՊԾ ղեկավարներ
Արցախի նախագահի նստավայրը

Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց

478
(Թարմացված է 23:33 27.01.2021)
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թիրախավորվել են Ջալալ Հարությունյանի գրասենյակն ու ավտոմեքենան, բազմաթիվ այլ օբյեկտներ, բայց ԱՀ նախագահի նստավայրում անգամ մեկ պատուհան չի կոտրվել։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձանագրել է՝ պատերազմի ընթացքում Արցախի նախագահի նստավայրի մոտ շուրջ 200 մ շառավիղով որևէ հրթիռ չի ընկել:

Այս մասին Քոչարյանը պատմել է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում՝ ներկայացնելով այդ փաստի շուրջ իր կասկածները:

«Ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը: Ես ոտքով էի քայլում այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ: Երրորդ օրը հասկացել եմ, որ խնայվում է այդ շենքը»,- պատմեց Քոչարյանը՝ հավելելով, որ Արցախում իր պաշտոնավարման տարիներին ԱՀ նախագահական շենքը 12-13 անգամ ռմբակոծության է ենթարկվել:

«Հիմա ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էր թշնամուն հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններ էին հավաքված ու որը երկու ճշգրիտ հարվածով հողին էին հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ զոհվել էր, կրկնակի ավելի մարդ վիրավորվել: Ինչո՞ւ էր իրենց հետաքրքրում Ջալալի գրասենյակը, որին ուղղակի հարվածել են: Ինչո՞ւ էր հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին կամ հրամանատարական կետերը Մարտունիում, Հադրութում, Աղդամում, կամ Ջալալի մեքենան, կան Լաչինի կամուրջը, որը երկու հրթիռով ուղղակի քանդեցին, իսկ նախագահի նստավայրը` ոչ»,- ասաց Քոչարյանը՝ դարձյալ շեշտելով, որ նախագահի նստավայրի անգամ մեկ պատուհան չի կոտրվել:

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին»,- հայտարարեց Քոչարյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ խնայում էին այն մարդկանց, ովքեր նստած էին այդ շենքում՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին՝ ԱԺ նախագահ, փոխվարչապետ և այլն, ովքեր հերթով այցելում էին Արցախ ու գտնվում ԱՀ նախագահի նստավայրում:

Ըստ նրա՝ կասկած է առաջանում, որ այդ մարդկանց խնայել են իրենց առաքելության համար, որպեսզի պատերազմը կանխորոշվածից այլ ավարտ չունենար:

478
թեգերը:
ռմբակոծություն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախյան պատերազմ, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ
Արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

39
(Թարմացված է 09:20 28.01.2021)
Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ քիչ առաջ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Նշենք, որ հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշելու է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։

39