ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Ստեփանակերտի №3 դպրոցում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները համառուսաստանյան մանկապատանեկան «Յունարմիա» հասարակական շարժման ներկայացուցիչների հետ անցկացրել են «Յունարմիան՝ Ղարաբաղի երեխաներին» միջոցառումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հեռուստակամուրջի միջոցով կապ են հաստատել Ռուսաստանի 10 քաղաքների հետ, որոնց թվում էին Մոսկվան, Օրենբուրգը, Կրասնոյարսկը, Զելենոդոնսկը, Կրասնոդարը, Նովոսիբիրսկը, Բրյանսկը։ Հիմնական տաղավարը Մոսկվայում «Յունարմիայի» կենտրոնական տանն էր։
Ռուսաստանի երեխաները շնորհավորել են Արցախի երեխաներին մոտալուտ Ամանորի կապակցությամբ ու փոխանցել են իրենց պատրաստած 1.5 հազար բացիկներն ու 1.2 հազար ամանորյա խաղալիքները։ Իսկ խաղաղապահները յուրաքանչյուր երեխայի նվիրել են դպրոցական պարագաների կոմպլեկտ և ուսապարկ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ղարաբաղում արյունահեղությունը կանխելուն ուղղված ՌԴ նախագահի գործողությունները կհամալրեն սառեցված հակամարտությունների կարգավորման քրեստոմատիան։ Այս մասին «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ հարթակում կազմակերպած առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«Ղարաբաղում գլխավոր խնդիրն արյունահեղությունը դադարեցնելն էր։ Այդ խնդիրը լուծված է, և ես համոզված եմ, որ եղանակը, որով Ռուսաստանի նախագահը կարողացավ միավորել կողմերին արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, կհամալրի սառեցված հակամարտությունների լուծման քրեստոմատիան», – ասաց նա։
Պետդումայի պատգամավորը կարծում է, որ պատերազմից հետո Արցախում հետագա գործողությունները պետք է միտված լինեն տնտեսության վերականգնմանը։ Եվ դա չափազանց բարդ խնդիր է։
Նա ընդգծեց, որ ռուսաստանցի պատգամավորներն իրենց հերթին մշտապես եղել ու շարունակում են շփման մեջ մնալ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ խորհրդարանականները չեն անտեսել այնպիսի նուրբ ու բարդ գործը, ինչպիսին է Ղարաբաղյան հակամարտությունը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանի հարցին, թե ինչու վարչապետի ասած դավաճաններն ու երկիրը ծախողները չեն պատժվել, հայտարարեց` պատերազմի հետ կապված մոտ 1300 քրեական գործ է հարուցված, ընթանում է նախաքննություն։
«Իմ հայտարարությունների մի մասի հետ կապված կան արդեն քրեական գործեր, ընթանում են քննություններ, և ես հույս ունեմ, ավելի ճիշտ՝ համոզված եմ, որ դրանք կտան շատ հարցերի պատասխաններ», - ասաց Փաշինյանը։
Նա համաձայնեց, որ նախաքննական գործընթացը դանդաղ է ընթանում։
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
«Տեմպերի հարցը կա, միայն դուք չեք այդ հարցը բարձրացնում, մենք պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր հարցերը հնարավորինս շուտ լուծվեն», - ասաց վարչապետը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին` ժամը 00:18-ին, ԼՂ շուրջ եռակողմ հայտարարության ստորագրումից րոպեներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ հայ ժողովուրդն Արցախը կորցրել է դավաճանների ու երկիրը ծախողների պատճառով։
Փաշինյանն ուզում է նիդեռլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ խուսափեց հստակ պատասխանել ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի այն հարցին, թե արդյո՞ք Տիգրանաշենին սպառնում է նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Շուռնուխ և Որոտան համայնքներին:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում` ասվում են բաներ, որոնց բովանդակության նպատակը պետք է շատ լուրջ հասկանալ։ Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք՝ 2010 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելով: Այն ժամանակ, որ ընդունում էիք այս օրենքը, դրա մասին չէի՞ք մտածում»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հակամարտությունը դեռ լուծված չէ, և կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն։ Փաշինյանը հարցրեց, թե ինչո՞ւ ԱԺ ամբիոնից որևէ մեկը հարց չի բարձրացնում ՝ Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու:
«Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ։ Դուք եք որոշել, որ ճանապարհից այն կողմ Ադրբեջանն է։ Է, կողմ չքվեարկեիք»,–հավելեց նա։
Փաշինյանն ասաց` Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում կան տարածքներ, որոնք մինչ օրս գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո. ինչո՞ւ նման հարցեր չեն բարձրացնում։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռաոկղմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։
Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։
Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։