00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ

© Photo : Давид Каграманян / Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоЦентр / NKR InfoCenterРазрушенный после вражеских обстрелов Дом Культуры (7 октября 2020). Шуши
Разрушенный после вражеских обстрелов Дом Культуры (7 октября 2020). Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախ մեկնած ոստիկանների մահվան հետ կապված պատմությունն այդպես էլ պաշտոնական մեկնաբանության չարժանացավ պատերազմի օրերին և մինչև հիմա էլ մինչև վերջ բացահայտված չէ։ Շուշիի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչպես են ոստիկանները հայտնվել իրենց շենքի նկուղում։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Արցախյան պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում Շուշիի մշակույթի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը շատ հարցեր առաջացրեց, որոնք մինչև հիմա էլ պատասխան չեն ստացել։ Հայտնի է, որ ավելի քան 20 ոստիկան է մահացել, մոտ 200-ը՝ վիրավորվել։ Այսօր ոստիկանությունը վերջապես հայտնեց, թե քանի ոստիկան է զոհվել պատերազմի 44 օրերի ընթացքում, բայց հաղորդագրության մեջ նշված չէր, թե կոնկրետ քանիսին են մահացել հենց Շուշիում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ականատես կինը պատմել է՝ ինչ է տեղի ունեցել այդ չարաբաստիկ օրը՝ հոկտեմբերի 4-ին։

«Կարծեմ` պատերազմի ութերորդ օրն էր։ Առավոտյան խանութ դուրս եկա։ Մուտքի մոտ հարևանիս հանդիպեցի։ Այդ պահին օդային տագնապի ազդանշանը հնչեց, ու գնացինք դեպի թաքստոց՝ մեր շենքի նկուղ։ Մեկ էլ մի քանի մեքենաներ կանգնեցին շենքի մոտ, ու սկսեցին ոստիկանական հագուստով մարդիկ դուրս գալ։ Մեզ հարցրին՝ որտե՞ղ թաքստոց կա։ Մենք էլ մեր նկուղը ցույց տվեցինք։ Վազելով մտան, մյուս ոստիկաններն էլ նրանց հետևից սկսեցին դուրս գալ մեքենաներից։ Մի քանի տասնյակ մարդ մեր նկուղում տեղավորվեց, մնացածը կողքի շենքի ուղղությամբ վազեցին։ Պայթող արկերի ձայներ լսվեցին։ Հասկանալի էր, որ ռմբակոծությունը երկար է տևելու։ Հարևանուհիներս սկսեցին սուրճ եփել անակնկալ հյուրերին հյուրասիրելու համար», - պատմում է կինը։

Հիշում է` ոստիկաններից մեկը հարցրեց` որտե՞ղ ենք, ո՞ր քաղաքում։ Երբ իմացավ, որ Շուշիում են, շատ զարմացավ։ Ասաց` մեզ ասել են, որ տանում են Նոյեմբերյան՝ սահմանը պահելու։ Հետո խմբի ղեկավարը ռացիայով կապ հաստատեց ինչ-որ մեկի հետ ու խոսակցությունից հետո ասաց, որ տեղում մնալու հրաման է տրվել։

Николай Степанян - один из шестерых призывников, пропавших без вести более 70 суток, во время визита президента Карабаха и вице-премьера Армении (21 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա
Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել

Մի քանի ժամ անց, երբ կինն արդեն իր տանն է եղել, պայթյունի ձայն է լսել ու բղավոցներ։ Իջել է նկուղ ու տեսել, որ այնտեղ բազում վիրավոր ոստիկաններ կան, մի մասն էլ ինչ–որ փոշով են պատված։

Մշակույթի տունը բնակելի շենքից 150 մետր հեռավորության վրա էր։ Հարևաններն ասել են, որ ոստիկանները հավաքված են եղել Մշակույթի տանը, ու թշնամին ԱԹՍ–ով կամ հրթիռով հարվածել է շենքին (հակառակորդը մեծ թվով մարդկանց կուտակում է արձանագրել, ամենայն հավանականությամբ, չանջատված սմարթֆոնների պատճառով), պայթյունից տանիքի տակի շերտը պոկվել է ու ընկել դահլիճում հավաքվածների վրա։ Ասել են, որ բազմաթիվ զոհեր ու ծանր վիրավորներ կան, փլատակների տակ դեռ մարդիկ կան, ու տեղում ԱԻՆ ծառայությունն է աշխատում։

«Թեթև վնասվածքներ ունեցող ոստիկանները մեր ապաստարան էին վերադարձել։ Լավ է, որ մենք նկուղում դեղատուփ ունեինք, բայց ուժեղ ցավազրկողներ չկային։ Մի երիտասարդ տղամարդ բողոքում էր ոտքի ուժեղ ցավից։ Վախենում էինք, որ կարող է կոտրվածք լինել, հանգստացնող հաբեր տվեցինք, որ ցավը գոնե մի քիչ թուլանա, մինչև նրան հիվանդանոց հասցնեն», - պատմում է կինը։

Արցախյան երկրորդ պատերազմի զինհաշմանդամները նոր տարում նոր պրոթեզներ կունենան

Նրա խոսքով` ոստիկանները երեք օր մնացել են նկուղում` չհասկանալով, թե ինչ է լինելու իրենց հետ, ուր են ուղարկելու։ Ասում է` հենց գետնին էլ քնում էին։ Հարևանները, ինչպես կարողանում էին, հոգ էին տանում` հաց էին տալիս, թեյ, սուրճ ու նույնիսկ օղի հյուրասիրում։ Հետո բոլորին նորից Հայաստան ուղարկեցին։

Իսկ այժմ անդրադառնանք պաշտոնական տեղեկատվությանը։ Ըստ ոստիկանության այսօրվա հաղորդագրության` Արցախում մարտական գործողություններին հերթափոխով մասնակցել է ոստիկանության 6200 աշխատակից, 200-ը վիրավորվել են, 65-ը՝ զոհվել։ Զոհվածներից 38-ը ոստիկանության զորքերի ծառայողներ էին, 27-ը՝ կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներ։

Ոստիկանության ևս վեց աշխատակից անհետ կորած են համարվում․․․

Լրահոս
0