ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20 347 է։
«Անտուն մնացած քաղաքացիներից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ (1014 ընտանիք): Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ (137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արցախցիներին ժամանակավոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակվում են:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ` ազատվելով ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
«ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Տ․ Ենովք քահանա Եսայանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։
Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը 2020-ի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել, մեկնել էր ԱՄՆ՝ վիրահատության։ Հայաստան էր վերադարձել դեկտեմբերին։
Նա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։
Երևանում անցկացրած հարցման մասնակիցները կարծում են, որ մեր երկրի գերխնդիրն այս պահին խաղաղությունն է։
«Երկրորդ խնդիրը երևի առողջությունն է»,– ասաց մի կին։
Շատերը համամիտ էին նրա հետ, բայց հարցման մասնակից տղամարդկանցից մեկը բողոքեց իր ապրուստից, մեկը ուրիշն էլ նշեց, որ ինքը Վանաձորից է, որտեղ շատ են հանցագործությունները։
Ինչպե՞ս էիք պատկերացնում արցախյան հարցի լուծումը. հարցախույզ Երևանում
Որպեսզի իմանաք, թե մարդիկ որ խնդիրներն են կարևոր ու առաջնային համարում այս պահին, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը։
Եղած տեղից հազիվ ենք հասցնում, որտեղի՞ց փող խնայենք. հարցախույզ Երևանում