Ռուսաստանն Արցախի իրավիճակների ծառայությանը նոր տեխնիկա է նվիրել

Ռուսաստանն Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությանը նոր տեխնիկա է նվիրել. լուսանկարներ

117
Հատուկ մեքենաների շնորհիվ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատանքն ավելի անվտանգ ու արագ կդառնա:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախում փրկարարական առաքելությունն ավելի դյուրին դարձնելու համար ծառայության նյութատեխնիկական բազան Ռուսաստանի աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով:

Директор ГСЧС Карен Саркисян  в сопровождении полковника Вадима Гаршена ознакомился с техническими способностями спецтехники службы (24 декабря 2020). Карабах
© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Ռուսաստանն Արցախի իրավիճակների ծառայությանը նոր տեխնիկա է նվիրել

«Այսօր ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխան «ԿամԱԶ և Ուրալ» մակնիշի բազայի հիմքի վրա ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 հատ «ՈւԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով, մեկ «ԿամԱԶ» ավտոկռունկով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Директор ГСЧС Карен Саркисян  в сопровождении полковника Вадима Гаршена ознакомился с техническими способностями спецтехники службы (24 декабря 2020). Карабах
© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Ռուսաստանն Արցախի իրավիճակների ծառայությանը նոր տեխնիկա է նվիրել

Բացի այդ, համագործակցության շրջանակում ՌԴ-ն հետպատերազմական Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է անհրաժեշտ քանակի շինանյութ, կահույք, կապի որակի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, ինչպես նաև 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:

Ղարաբաղի կարգավիճակը լրացուցիչ բանակցություններ է պահանջում․ Վալենտինա Մատվիենկո

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Արցախում ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝ գնդապետ Վադիմ Գարշենի ուղեկցությամբ ծանոթացել է ստացված ավտոտեխնիկայի հնարավորություններին: Ծառայության տնօրենը վստահություն է հայտնել, որ այս հատուկ մեքենաներով ծառայության աշխատանքը կդարձնեն ավելի անվտանգ ու արագ:

Ամենամեծ խմբաքանակը. Ռուսաստանից 35 վագոն բեռ է ուղարկվել Արցախին օգնելու համար

117
թեգերը:
տեխնիկա, Ռուսաստան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ավելի քան 800 բնակիչ բուժօգնություն են ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում
Արցախյան պատերազմի մի քանի շաբաթվա վնասը համեմատելի է մի քանի տարվա ՀՆԱ-ի հետ. պետնախարար
35-45 հազար մարդ է զրկվել տանիքից․ Մարտիրոսյանն այն մասին, թե երբ ուշքի կգա Արցախը
Глава МИД Армении Ара Айвазян перед началом заседания Комиссии парламента по внешним связям (14 января 2021). Еревaн

Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

13
(Թարմացված է 19:21 25.01.2021)
Նախարարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:

Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։

Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:

Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին

Նշենք, որ տևական ժամանակ է ՅՈՒՆԵՍԿՕ–ն սպասում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությանը` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների հուշարձանների ուսումնասիրության համար մասնագետների խումբ ուղարկելու համար։

13
թեգերը:
Ադրբեջան, Արա Այվազյան, ՅՈՒՆԵՍԿՕ, Հուշարձան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Պետք չէ բարբարոսներից գթասրտություն ակնկալել. մշակութաբանը` ՅՈւՆԵՍԿՕ–ի առաջարկի մասին
ՀՀ ԱԳՆ պատասխանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին. Ադրբեջանը մեղադրանքը շուռ տալու քարոզչական փորձ է կիրառել
Բաքուն ՅՈւՆԵՍԿՕ-ին չի ենթարկվում․ ինչ պետք է անել Արցախի ժառանգությունը պահպանելու համար
Կարեն Սարգսյան

Կարեն Սարգսյանը կգլխավորի Արցախի ՆԳՆ-ն

54
(Թարմացված է 19:02 25.01.2021)
Մինչ այս Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Արցախի ներքին գործերի նախարարությունը կգլխավորի գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հայտնել է Արցախի ՆԳՆ աղբյուրը։

Ըստ տեղեկությունների՝  նշանակման մասին պաշտոնական հրամանը կհրապարակվի վաղը` հունվարի 26-ին։

Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնը։

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ էր կատարել կառավարության կառուցվածքում, որի արդյունքում ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը միավորվել են ներքին գործերի նախարարության մեջ։

54
թեգերը:
Ներքին գործերի նախարարություն, Նախարար, Արցախ
Ըստ թեմայի
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Ռուս խաղաղապահներն Արցախում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում. տեսանյութ
Ազգային կոխից մինչև նարդի. Հայաստանում ու Արցախում մարզական փառատոն է անցկացվելու
Զարեհ Սինանյան

Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին

0
(Թարմացված է 20:26 25.01.2021)
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյանների հետ շարունակական աշխատանքի շնորհիվ կհաջողվի հաղթահարել խորը ճգնաժամը և մուտք գործել զարգացման նոր փուլ։
Սփյուռքը դուրս է եկել շոկային վիճակից. Զարեհ Սինանյանը` Արցախում իրականացվող ծրագրերի մասին

Հայաստան-սփյուռք համագործակցությունն ակտիվացման փուլում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Հայաստանին և Արցախին զուգահեռ նաև սփյուռքն է դուրս գալիս այս շոկային վիճակից։ Որոշ համայնքներում դա տեղի է ունենում շատ ավելի արագ, քան այլ համայնքներում, օրինակ` Ֆրանսիայում և Ռուսաստանում բավական առողջ է մթնոլորտը, և համագործակցության բազում եզրեր կան»,- ասաց նա։

Նրա խոսքով`մարդիկ բավականին ակտիվ են և հասկանում են, որ այսօր առավել քան երբևէ  հայրենիքը`Հայաստանն ու Արցախն օգնության կարիք ունեն. տասնյակ հազարավոր տեղահանվածներ, որոնք թեև այս պահին Արցախի տարածքում են, զրկվել են սեփական բնակարաններից և եկամտի աղբյուրներից, ու առաջնահերթ նրանց պետք է աջակցել։

«Հայաստանի կառավարությունն էլ ամեն ջանք գործադրում է, որ արցախցի մեր հայրենակիցները ուտելիքի և կենցաղային իրերի կարիք չունենան, բայց ժամանակն է նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մասին մտածել։ Շահութաբերության հիման վրա ձեռնարկությունների հիմնումն Արցախի տարածքում լինելու է շատ կարևոր ուղղություն, և չեմ կասկածում, որ մոտակա տարիներին մենք դրա ականատեսը կլինենք»,- նշեց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը համոզված է, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյանների հետ շարունակական աշխատանքի շնորհիվ կհաջողվի ամենասեղմ ժամկետներում կենտրոնանալ բնակարանաշինության վրա, տնտեսական վերածննդի ծրագիր կազմել և թևակոխել զարգացման նոր փուլ։

Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ճանաչողական այցով մեկնել էր Արցախ, հանդիպել մի շարք պաշտոնյանների հետ և քննարկել կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսվում է կյանքի կոչել սփյուռքի մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ։

0
Ըստ թեմայի
Հայերի դեմ պայքարում են այն ահաբեկիչները, որոնց Ռուսաստանը չի հասցրել վերացնել. Սինանյան
Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան
ՀՀ–ն սփյուռքին է պետք, սփյուռքը՝ հայրենիքին. Ջորկաեֆները հանդիպել են Զարեհ Սինանյանին