Արտակ Բեգլարյան. արխիվային լուսանկար

ԱՀ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել. ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը

48
(Թարմացված է 10:17 24.12.2020)
Քանի որ զոհերի մի մասի մարմինները գտնվել են մահվանից բավականին ժամանակ անց, կոնկրետ դեպքերով անհնար է դարձել մանրամասնորեն գնահատել մահվան հանգամանքներն ու կատարված հանցագործությունների հետքերը:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը պատրաստել և հրապարակել է միջանկյալ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ: Այս մասին Facebook–ի իր էջում տեղեկացրել է Բեգլարյանը։

Արման Թաթոյանը ՄԱԿ երկու զեկույց կուղարկի` լրագրողների և վարձկանների հարցով

Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ ընկած (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ:

«2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանվել է ապացուցված 60 քաղաքացիական անձ, այդ թվում՝ թիրախային հարվածների հետևանքով՝ 39, իսկ գերեվարման մեջ՝ 21 քաղաքացիական անձ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով»,–նշված է ՄԻՊ–ի զեկույցում:

Փաստաթղթում ներկայացվել են միայն ապացուցված դեպքերը՝ անառարկելի հիմքերով, սակայն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ կիսատ տեղեկություններ, որոնք դեռևս հնարավոր չի եղել ամբողջապես ստուգել:

Բացի դրանից, զեկույցի հրապարակման պահի դրությամբ՝ պաշտպանի փաստահավաք գործունեության հիման վրա արձանագրված են շուրջ 40 անհետ կորած քաղաքացիական անձանց անուններ, որոնց մի մասը, ապացուցված տվյալներով, գտնվում է ադրբեջանական գերության մեջ՝ անկախ ադրբեջանական իշխանությունների պաշտոնական լռությունից:

Սակայն պրակտիկան հուշում է, որ նշված քաղաքացիական անձանց մի մասն էլ ենթադրաբար սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և չի բացառվում, որ առաջիկայում կգտնվեն նրանց մարմիններն իրենց բնակության վայրերում կատարվող որոնողական աշխատանքների արդյունքում, ինչպես որոշ մարմիններ գտնվել են առ այսօր: Նշված պատճառներով ներկայացված ցանկերն ու վիճակագրությունը դեռևս նախնական են, և փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

Արցախի ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումների վերաբերյալ

Զեկույցի 2-րդ բաժնում ներկայացվում են 39 քաղաքացիական զոհեր, որոնք սպանվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների հետևանքով, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների դեպքերը:

Բաժին 3-ն ամփոփում է 21 քաղաքացիական զոհերի վերաբերյալ տվյալները, որոնք սպանվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի և այլ անմիջական միջոցների կիրառմամբ:

Հաշվի առնելով, որ զոհերի մի մասի մարմինները գտնվել են մահվանից բավականին ժամանակ անց, կոնկրետ դեպքերով անհնար է դարձել մանրամասնորեն գնահատել մահվան հանգամանքներն ու կատարված հանցագործությունների հետքերը:

Այնուամենայնիվ, որոշակի դեպքերով ներկայացվում են նաև հակիրճ տեղեկություններ դատաբժշկական փորձաքննությունների նախնական եզրակացություններից:

Անպատժելիությունը պարարտ հող է Ադրբեջանի համար շարունակելու վայրագությունները. նոր զեկույց

48
թեգերը:
Արցախյան պատերազմ, ՀՀ ՄԻՊ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)
Ըստ թեմայի
Հրդեհը չի մարում անգամ ջրով կամ հատուկ նյութերով. Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի նոր զեկույցը
Հայաստանը գնդակոծությունների մասին միջանկյալ զեկույց է ուղարկել միջազգային կառույցներին
ՄԻՊ-ը երկրորդ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին
Սակրավորներ

Ռուս սակրավորները Ղարաբաղում հարվածային ԱԹՍ–ների ականապատ բեկորներ են գտել. գեներալ

35
(Թարմացված է 20:30 20.01.2021)
Աշխատանքի ընթացքում տարբեր տեսակի ականապատ դաշտեր են հանդիպում։ Ռուս զինվորականները բազմաթիվ չպայթած արկեր են հայտնաբերել, ինչպես նաև զինամթերք` ռմբակոծություններից վնասված, գազային մագիստրալներ տանող ճանապարհներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում աշխատող ռուս սակրավորները տեղանքի ստուգման ժամանակ հայտնաբերում են մեծ քանակությամբ զինամթերք, հակամարտող կողմերի շփման գծում՝ չպայթած արկեր, «Российская газета»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին:

Ականապատված են հայկական և ադրբեջանական զորքերի մարտական դիրքեր տանող բազմաթիվ ճանապարհներ։

«Տարբեր տեսակի ականադաշտեր են պատահում։ Ստեփանակերտում հիմա շատ կան չպայթած կասետային Մ-85 «Կոլոկոլչիկներ» (զենք, որը միջազգային իրավունքն արգելում է օգտագործել խիստ բնակեցված շրջաններում. ծնթ․՝ «РГ»),-ասել է Ստավիցկին։

Լաչինի միջանցքի տարածքում` մի շարք ավտոմոբիլային կամուրջների վրա, հայտնաբերվել են պայթեցման պատրաստ արկեր, որոնք սակրավորները հաջողությամբ վնասազերծել են»,-ասել է հրամանատարը:

«Պատահում են արտասահմանյան արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի մնացորդներ՝ դրանցում տեղադրված զինամթերքով», - հավելել է նա:

Որոշ «գտածոներ» ենթակա չեն փոխադրման և ոչնչացվում են հայտնաբերման վայրում, մյուսները պայթեցնելուց առաջ տեղափոխվում են ոչնչացման համար հատուկ սարքավորված հարթակներ։ «Սակրավորները խիզախություն են դրսևորում ՝ աշխատելով բարձրլեռնային կլիմայական բարդ պայմաններում, հաճախ ականներ հայտնաբերելով ձյան տակ, ինչը բարդացնում է որոնումն ու վնասազերծումը։ Աշխատելը հեշտ չէ, պատասխանատվությունը` հսկայական, բայց մեր ռազմական ինժեներները շատ լավ են հասկանում խնդրի կարևորությունը», - ասել է նա։

Բացի այն, որ աշխատանքը բարդացնում են եղանակային պայմանները, գեներալը հայտնել է, որ սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 ձեռքի բեկորային նռնակների կիրառմամբ տեղադրված «ձգապարաններ», բազմաթիվ չպայթած արկեր, ինչպես նաև հաստիքային փաթեթավորմամբ արկեր:

Ավելի վաղ Շուշիում ականազերծման աշխատանքների ժամանակ զոհվել էր 29-ամյա ռուս զինվորական, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման խմբի հրամանատար, կապիտան Վիտալի Մորոզը, որը 12 տարի ծառայում էր ՌԴ ԶՈւ շարքերում: Sputnik Արմենիայի տվյալներով՝ նա փոքր որդի և կին ունի։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

35
թեգերը:
Սակրավոր, անօդաչու թռչող սարք, Արցախ, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Արցախում խաղաղապահների ներկայության փոխարեն. Մինասյան
Արցախում ռուս խաղաղապահների համար ևս 5 մոդուլային ավան կկառուցվի
Մարտակերտում խաղաղապահները մշակում են հրադադարի խախտման դեպքում իրենց գործողությունները
Լեոնիդ Սլուցկի

Ղարաբաղում գլխավոր խնդիրը լուծված է. Սլուցկին` Պուտինի գործողությունների մասին

34
(Թարմացված է 19:29 20.01.2021)
Ռուսաստանցի պատգամավորի խոսքով` հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներում ղարաբաղյան խնդիրը երբեք չի անտեսվել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ղարաբաղում արյունահեղությունը կանխելուն ուղղված ՌԴ նախագահի գործողությունները կհամալրեն սառեցված հակամարտությունների կարգավորման քրեստոմատիան։ Այս մասին «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ հարթակում կազմակերպած առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

«Ղարաբաղում գլխավոր խնդիրն արյունահեղությունը դադարեցնելն էր։ Այդ խնդիրը լուծված է, և ես համոզված եմ, որ եղանակը, որով Ռուսաստանի նախագահը կարողացավ միավորել կողմերին արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, կհամալրի սառեցված հակամարտությունների լուծման քրեստոմատիան», – ասաց նա։

Պետդումայի պատգամավորը կարծում է, որ պատերազմից հետո Արցախում հետագա գործողությունները պետք է միտված լինեն տնտեսության վերականգնմանը։ Եվ դա չափազանց բարդ խնդիր է։

Նա ընդգծեց, որ ռուսաստանցի պատգամավորներն իրենց հերթին մշտապես եղել ու շարունակում են շփման մեջ մնալ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ խորհրդարանականները չեն անտեսել այնպիսի նուրբ ու բարդ գործը, ինչպիսին է Ղարաբաղյան հակամարտությունը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

34
թեգերը:
Լեոնիդ Սլուցկի, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները
Պուտինն Էրդողանին հայտնել է մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքների մասին
Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

Հայաստանն և Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան

0
(Թարմացված է 21:05 20.01.2021)
Մհեր Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունն ինչ–որ քայլեր է իրականացնում, որպեսզի ՌԴ–ի հետ սահմանները բացվեն, քանի որ գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի ամենաշատը հենց այնտեղ են գնում։

«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, սակայն չհաջողվեց։ Դրանից հետո ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք հարցի մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են»,–ասաց փոխվարչապետը։

Նա ասաց, որ ՀՀ կառավարությունն այդ մասին 2020-ի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ որոշումն ընդունել է, հիմա սպասում են նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել։ Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:

Նա հույս հայտնեց, որ վերոհիշյալ համակարգը կաշխատի, ու մեր հայրենակիցները հնարավորություն կստանան առանց որևէ սահմանափակումների հատել սահմանը։

0
թեգերը:
Սահման, արգելք, Ռուսաստան, Հայաստան