Արցախ

Պատերազմը մութ կողմ չի՞ ունենա. ԼՀԿ–ն պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագիծ է մշակել

88
(Թարմացված է 13:04 23.12.2020)
Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը պետք է ուսումնասիրի մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքը։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արդեն իսկ նախագիծ է մշակել, որով առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Հանձնաժողովը կարող է ստեղծվել կառավարության որոշմամբ, քանի որ ԱԺ–ի միջոցով լուծման հասնելու տարբերակ չկա։ Իսկ ԱԺ–ում քննիչ հանձնաժողով ստեղծել նպատակահարմար չէ, քանի որ իշխանության ներկայացուցիչների թիվը մեծ կլինի, ուստի առաջարկել ենք պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել»,–ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 16 անդամներից. ԱԺ երեք խմբակցությունները պետք է առաջարկեն չորսական անդամ, իսկ ԱԺ չանցած վերջին երեք ուժերը` ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Մենք» դաշինքն էլ ներկայացնեն մեկական ներկայացուցիչ։ Ինչպես նաև ՀՀ ՄԻՊ–ը մեկ ներկայացուցիչ կարող է առաջարկել։ Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ–ում։

Ադրբեջանի բանտում 2 հայ տարեց հայ է սպանվել, մեկի մարմինը չեն փոխանցել. Արտակ Բեգլարյան

Մարուքյանը նշեց` հանձնաժողովը փաստեր է հավաքելու պատերազմի նախապատրաստական փուլի առնչությամբ։ Մասնավորապես, ի՞նչ ենք ունեցել պատերազմից առաջ, ի՞նչ իրավիճակում է եղել ՀՀ ԶՈւ–ն և պատրաստ եղե՞լ ենք պատերազմին։ Բացի այդ, դիվանագիտական մակարդակում ի՞նչ պրոցեսներ են ընթացել, որոնք նպաստել են պատերազմի վերսկսմանը։ Հանձնաժողովը կուսումնասիրի նաև պատերազմի շրջանը և եզրակացություն կներկայացնի` այդ կերպ պատասխանելով այսօր հնչեցվող մի շարք հարցերի։

88
թեգերը:
Արցախյան պատերազմ, հանձնաժողով, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Երասխի բարձունքներն Ադրբեջանին չեն փոխանցվի. ՀՀ ՊՆ-ն հերքել է լուրերը
Արցախի ավելի քան 800 բնակիչ բուժօգնություն են ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում
Իշխան Սաղաթելյանին կանչել են Քննչական կոմիտե
Բորիս Ավագյան

Կարծիք հայտնելու գինը․ Բորիս Ավագյանը հրավիրվել է ԱԱԾ

173
(Թարմացված է 21:47 19.04.2021)
Նա նաև սրճարանում հանդիպել է ԱԻՊԾ ներկայացուցչի հետ ու նրան հանձնել իր հաշվարկային զենքը, վկայականն ու համազգեստը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը հրավիրվել է ԱԱԾ։ Տեղեկությունը նա հաստատել է News.am-ի հետ զրույցում։

«Հրավիրվել եմ, կայցելեմ, չգիտեմ, դեռևս չեմ եղել, ոչ մի բան չեմ ենթադրում»,- նշեց Ավագյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե իրեն կարող են ձերբակալել։

Ավագյանի խոսքով՝ քիչ առաջ սրճարանում ԱԻՊԾ ներկայացուցիչը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերցրել է իր հաշվարկային զենքը, ծառայողական վկայականն ու համազգեստը։ Թե ինչու է, այսպես ասած, «հանձնում-ընդունումը» կատարվում սրճարանում, այլ ոչ թե Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում, Ավագյանը չգիտի։ Ասում է՝ «երևի իրենց այդպես է հարմար»։

Նշում է, որ դեռևս չի ստացել իր պաշտոնանկության վերաբերյալ Արցախի նախագահի հրամանը։ Երբ ստանա, ծանոթանա՝ կարձագանքի։

Ընդգծում է՝ այն, ինչ այսօր տեղի ունեցավ ԱԺ-ում, ասուլիս չէր, հանդիպում էր մի խումբ պատգամավորների հետ։

«Իրենք ուզել են խորհուրդներ հարցնել իրենց գործունեության վերաբերյալ, ես իմ կողմից նրանց տվել եմ խորհուրդներ։ Ես շեշտել եմ, որ այդ քննադատությունները հնչեցրել եմ որպես ՀՀ քաղաքացի, հայ և ծնող։ Քանի որ ես իմ աշխատանքը դիտարկում էի որպես ծառայություն, եթե Արցախի Հանրապետության նախագահը հաշվում է, որ իմ ծառայության կարիքն արդեն չունի հանրապետությունը, ես հաշվում եմ՝ ոչ մի խնդիր չկա դրանում»,- նշեց Ավագյանը։

Հավելում է՝ իր խոսքերի համար չի զղջում։

Նշենք, որ Ավագյանն այսօր Երևանում մասնակցել էր հայ ռազմագերիների վերադարձի խնդրին վերաբերող քննարկմանը։

Նա մասնավորապես հայտնել էր, որ չի ընդունում ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը։

Նա նաև հայտնել էր, որ իր համար զարմանալի չի եղել, երբ Բաքու մեկնած ինքնաթիռը վերադարձել է դատարկ։ Ըստ նրա` այդ այցը եղել է աշխատանքային և կապ չի ունեցել գերիների վերադարձի հետ։

Դրանից անմիջապես հետո ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածեց, որ Բորիս Ավագյանն աշխատանքից ազատվել է հնչեցրած կարծիքների համար։

Նշվում էր, որ նա «իր ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։ Հաշվի առնելով ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը` Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

173
թեգերը:
ազատում, Արցախ, Բորիս Ավագյան
Ըստ թեմայի
Արցախում առաջիկայում նոր հենակետեր կբացվեն միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհներին
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Մենք խաղաղության մեջ չենք, մենք ունենք թշնամական պետություն մեր առջև. արցախցի պաշտոնյա
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է մայրաքաղաքի շինհրապարակներ

Ստեփանակերտում առաջիկա 2 տարում 1000-ից ավելի նոր բնակարաններ կկառուցվեն․ Արցախի նախագահ

46
(Թարմացված է 20:50 19.04.2021)
Իրականացվող բնակարանաշինական ծրագրերի հիմնական շահառուները Շուշի և Հադրութ քաղաքների տեղահանված բնակիչներն են։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջիկա 2 տարիներին ավելի քան 1000 նոր բնակարաններ են շահագործման հանձնվելու։ Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է մայրաքաղաքի շինհրապարակներ, ծանոթացել նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներին։

Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահը մասնակցել է Թումանյան փողոցում նոր՝ 157 բնակարանանոց շենքի հիմնարկեքին։ Առաջիկա 2 տարիների ընթացքում նախատեսվում է շահագործման հանձնել ոչ միայն այս շենքը, այլև Արցախ թաղամասում կառուցվող 191 բնակարանանոց համալիրը, Կնունյանցների փողոցում 70 բնակարանանոց շենքը, Վարդան Մամիկոնյան փողոցում 171 բնակարան ունեցող բազմահարկը։ Նույն ժամկետում նախատեսվում է ավարտել նաև Տիգրան Մեծ փողոցում կառուցվելիք նոր թաղամասում 218 բնակարանների շինարարությունը:

Նախագահ Հարությունյանը քաղաքաշինության նախարարի, Ստեփանակերտի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկել է աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, տվել հանձնարարականներ։

«Մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի հիմնական շահառուները Շուշի և Հադրութ քաղաքների տեղահանված բնակիչներն են, ինչպես նաև սոցիալական մի շարք խմբեր: Խնդիրը օր առաջ նրանց բնակարանով ապահովելն է»,- ասել է նախագահը:

Ջրականում ևս 1 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ստեփանակերտում բնակարանամուտի առաջին արարողությունները կլինեն մինչև տարեվերջ: Ամիսներ անց շահագործման են հանձնվելու արդեն Առաքելյան փողոցում կառուցվող 29 բնակարանանոց շենքը, Թումանյան փողոցում՝ 108 բնակարանանոց շենքն ու Սպայական թաղամասի հարևանությամբ կառուցվող 153 բնակարան ունեցող նոր թաղամասը:

46
թեգերը:
Արայիկ Հարությունյան, բնակարանաշինություն, Արցախ
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն Արցախում պատրաստվում են Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթին
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Մենք խաղաղության մեջ չենք, մենք ունենք թշնամական պետություն մեր առջև. արցախցի պաշտոնյա

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

0
Ռուսաստանի ԶՈւ կոշտ գերակայության պայմաններում «Եվրոպայի պաշտպանները» Սև ծովում խիստ կաշկանդված են ուժերի և միջոցների մանևրի հարցում։

Ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկո

Կասպից, Բալթյան և Հյուսիսային նավատորմերի հրթիռային, հրետանային և դեսանտային նավերի տեղափոխությունը Սև ծով, ցույց է տալիս Ռուսաստանի պատրաստականությունը` օպերատիվ կերպով կասեցնելու ցանկացած սպառնալիք հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ։ Եթե համեմատենք Սև ծովը շախմատի խաղատախտակի հետ, ապա ՌԴ–ն ավելի շատ խաղաքարեր ունի, և դրանք զգալիորեն արդյունավետ են Արևմուտքի առաջարկած ռազմական–ռազմավարական խաղում։

Կասպից նավատորմի 15 նավերից կազմված խումբը ապրիլի 17–ի առավոտյան Կերչի նեղուցով անցել է Ղրիմի կամրջի տակով և ուղևորվել Սև ծովի կոնկրետ շրջան։ Ջոկատը կատարել է միջնավատորմյան անցում, հաղթահարել Վոլգա–Դոն ջրանցքի 13 ջրարգելակ և անցել Սևծովյան նավատորմի օպերատիվ ենթակայության տակ։

Նույն օրը Բոսֆորի նեղուցից Սև ծով են մտել Հյուսիային նավատորմի երկու մեծ դեսանտային նավեր` «Ալեքսանդր Օտրակովսկին» և «Կոնդոպոգան», ավելի ուշ` Բալթյան նավատորմի ևս երկու նմանատիպ նավ։

Կասպից, Բալթյան և Հյուսիսային նավատորմերի ուժերը Սևծովյան նավատորմի (ՍՆ) հետ փոխազդեցությամբ մասնակցում են լայնածավալ զորախաղերի` պայմանավորված պատասխանատվության գոտում բարդ իրադրությամբ։ Եվ կարող են «Կալիբր» թևավոր հրթիռներով «լիբիական սցենար» կամ «փոթորիկ անապատում» իրագործել 2000 կմ շառավղով, այսինքն ոչնչացնել ագրեսորին ցանկացած եվրոպական երկրի տարածքում։

Բայդենը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել

Ներգրավված են նաև Սևծովյան և Կասպից նավատորմերի ծովային հետևակի և առափնյա զորքերի ստորաբաժանումները։ Ռուսաստանի հարավարևմտյան ափերի մոտ են նետվել Օդային–դեսանտային զորքերի երեք դիվիզիաներ և համազորային ուժեր, Հարավային ռազմական օկրուգի հարվածային ավիացիան։ Ղրիմի զորքերի խմբավորումը ցամաքում և օդում մշակում է հնարավոր հակառակորդի ծովային և օդային դեսանտների «թեժ հանդիպում»։

Արևմուտքի ճնշման պատասխանը

Արևելյան Եվրոպայում ընթանում են ԱՄՆ բանակի Defender Europe 21  զորավարժությունները` 26 երկրների 30 հազար զինծառայողների մասնակցությամբ։ Սևծովյան շրջանում ակտիվ փուլը նախատեսված է մայիսին։ Այդ ընթացքում կժամանեն բրիտանական մարտական նավերը` ականակիր և հետախուզանավ` զինված ամերիկյան հակահրթիռային «Գարպուն» հրթիռներով, Sea Wolf զենիթահրթիռային համալիրներով։ Հայտնի է, որ բրիտանական ռազմածովային ուժերի նավերը սևծովյան ջրային տարածությունում պատրաստ են աջակցել F-35 բազմաթիրախային կործանիչ–ռմբակոծիչներին Միջերկրական ծովում գտնվող «Եղիսաբեթ թագուհի» ավիակրից։

Դոնբասում իրավիճակի լուրջ սրման ֆոնին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները Ուկրաինային սադրանքների են դրդում նաև Ղրիմի հարցում։

Ռուսաստանի զինված ուժերը կանխարգելիչ կերպով կասեցնում են Ղրիմի ափերի և Կերչի նեղուցի (կամրջի) նկատմամբ «Եվրոպայի պաշտպանների» բոլոր մոտեցումները: Պլանային զորավարժությունների հետ կապված` Ռուսաստանը 2021թ–ի ապրիլի 21–ից հոկտեմբերի 31–ը փակում է Սև ծովի մի քանի շրջաններն օտարերկրյա ռազմածովային ուժերի համար։

Խոսքը երեք նավարկելի հատվածների մասին է. Ղրիմի հարավային ափի մոտ (Սևաստոպոլից մինչև Գուրզուֆ), Կերչի թերակղզու ափերի մոտ և Ղրիմի արևմտյան ծովային հատվածում։ Նշենք, որ բոլոր սահմանափակումները գործում են Ռուսաստանի տարածքային ջրերի ներսում, խստորեն համապատասխանում են միջազգային կանոններին և չեն խոչընդոտում Կերչի նեղուցում քաղաքացիական նավագնացությանը։

Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը

«Ճգնաժամային տարածաշրջանում» Ուկրաինայի զինված ուժերի և ՆԱՏՕ–ի ստանդարտ զորավարժություններին Ռուսաստանը պատասխանում է Ղրիմի ափերի մոտ հզորագույն նավային հարվածային խմբավորում ստեղծելով, որը հագեցած է գերճշգրիտ թևավոր հրթիռներով, ՍՆ և Հարավային ռազմական օկրուգի «օդային ռազմանավատորմ» ձևավորելով և համոզիչ կերպով ցուցադրում է իր հնարավորությունները։

Ավելի վաղ Սև ծովի ջրային տարածության վրա մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգի և Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները. Սու–24Մ և Սու–34 ճակատային ռմբակոծիչները, Սու–27ՍՄ և Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչները մշակում են հրթիռների գործարկում և ծովային թիրախների ռմբակոծություն հնարավորինս ցածր բարձրությունների վրա, ինչպես նաև լուծում Սևծովյան նավատորմի նավերը ծածկելու և ուղեկցելու խնդիր։

Ռուսաստանի Զինված ուժերի ընդգծված գերակայության պայմաններում «Եվրոպայի պաշտպանները» Սև ծովում խիստ սահմանափակ են ուժերի և միջոցների զորախաղում։ Defender Europe 21–ի պլանները հավանաբար կարիք կլինի շտկել, բայց ՆԱՏՕ–ի «ավագ գործընկերների» հեղինակությունը կտուժի։ Այստեղից էլ` Պենտագոնի տագնապալի հայտարարությունները «նավագնացության ազատությունը» ոտնահարելու մասին։ Ակնհայտ է, որ հոկտեմբերին տարածաշրջանային իրավիճակը կկարգավորվի։

Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

0
թեգերը:
ՆԱՏՕ, Սև ծով, նավատորմ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը
Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞
Ե՞րբ օդ կբարձրանա ռուսական ՄիԳ–41 կործանիչը
Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը