00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ Շենն այս պահին ապահով չէ. ադրբեջանցիներն անարգել շրջում են գյուղում ու Բերձորում

© Sputnik / Валерий МельниковБронетранспортеры БТР-82А российских миротворческих сил на въезде в город Бердзор (30 ноября 2020). Карабах
Бронетранспортеры БТР-82А российских миротворческих сил на въезде в город Бердзор (30 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոֆյա Հովսեփյանը հայտնեց, որ Բերձորում հայկական 3 գյուղ անվտանգության պատճառով ներկա պահին դեռ մնում են գրեթե չբնակեցված։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղն այս պահին ապահով չէ։ Այսօր Աժ–ում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը նոր է վերադարձել Արցախից ու այցի ընթացքում եղել է նաև Մեծ Շեն ու Հին Շեն գյուղերում։

Պատգամավորի խոսքով` Հին Շենում այժմ ավելի քան 40 ընտանիք է բնակվում, մինչդեռ Մեծ շենում` ընդամենը 2։ Բանն այն է, որ Հին Շենի անվտանգությունն ապահովում են գյուղում տեղակայված ռուս խաղաղապահները, իսկ Մեծ Շենում խաղաղապահներ չկան։

«Որ ճանապարհով գնում ես, սկզբից Մեծ Շենն է, հետո Հին Շենը։ Իրենք Մեծ Շենը բաց են թողել, Հին Շենում են տեղակայվել, և հնարավորություն կա, որ Մեծ Շենում հայտնվեն ադրբեջանցիները»,– ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով` տեղացիները պատմել են, որ օրեր առաջ այդ ճանապարհի վրա հայտնվել են ադրբեջանցիներ, որոնք ռուս խաղաղապահների միջնորդությամբ բացել են ճանապարհը։

Ситуация у здания Матенадарана на проспекте Маштоца (12 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բերձորի ու Աղավնոյի բնակիչները բողոքում են. կորցրել են ամեն ինչ, չգիտեն՝ ինչպես ապրել

«Այս բնակավայրերի բնակեցումը մեծապես կախված կլինի անվտանգության երաշխիքներ ապահովելուց ու ռուսական կողմի ներկայությունից։ Ռուսական հենակետերը գոնե մինչև գյուղ պետք է դրվեն, որ գյուղի անվտանգությունն ապահովված լինի։ Այս պահին Մեծ Շենն ապահով չէ»,– ասաց նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին Շուշիի Հին Շեն և Նոր Շեն գյուղի մարտական դիրքերում ադրբեջանական շրջափակման մեջ էր հայտնվել կամավորների 72-հոգանոց խումբը, որոնք ռուս խաղաղապահների միջամտությամբ վերադարձել էին Հայաստան։

Պատգամավորը հայտնեց, որ Բերձորում ևս հայ բնակիչների անվտանգությունը լիարժեք ապահովված չէ։ Թեև այստեղ ռուս խաղաղապահներ կան, բայց երբեմն այս տարածքում ադրբեջանական ստորաբաժանումներ են հայտնվում, որոնք անարգել ու առանց խաղաղապահների ուղեկցության տեղաշարժվում են Բերձորի ճանապարհներով։

«Ադրբեջանական զորքն անընդհատ տեղաշարժեր է անում իրենց տարածքներում դիրքավորվելու համար, և ստիպված են լինում հենց Բերձոր քաղաքի միջով անցնել»,– ասաց պատգամավորը`հավելելով, որ սա անհանգստություն է պատճառում բերձորցիներին։

Պատգամավորը նշեց, որ իրենց դիտարկումները ներկայացնելու են նաև ՀՀ համապատասխան գերատեսչություններին, որպեսզի հարցը կարգավորում ստանա, բնակիչները վերադառնան իրենց բնակավայրեր։

Հովսեփյանը հայտնեց, որ Բերձորում հայկական 3 գյուղ ներկա պահին դեռ մնում է գրեթե չբնակեցված։

Բացի 62 շիրակցիներից, Ադրբեջանը նաև այլ գերիների կփոխանցի Հայաստանին. պատգամավորներ

 

Լրահոս
0