ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ավելի քան 70 օր անհետ կորած համարվող և թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում գտնված 6 զինծառայողները պատմել են, թե մինչև փրկվելն ու Ստեփանակերտ վերադառնալն ինչերի միջով են անցել։
Հայաստանի հանրային հեռուստաընկերության կայքում հրապարակված ռեպորտաժում տղաները պատմում են, որ շրջափակման մեջ են հայտնվել հոկտեմբերի 12–ին, իսկ նոյեմբերի 6–ին որոշել են թաքնվել անտառներում։
«Թշնամին շատ մոտ էր, օրինակ` մենք տան վերնահարկում էինք, իրենք` ներքևում, լսում էինք նրանց ոտնաձայները, բայց այնպես զգույշ և լուռ էինք, որ մեզ չեն նկատել»,– ասում է զինծառայող Ռուսլան Թումանյանը։
Մյուս զինծառայողը` Արսեն Այվազյանն էլ նշում է, որ եղել է պահ` հուսահատվել են, տխրել, սակայն միշտ հավատացել են, որ դուրս են գալու շրջափակումից։
Տղաները թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում հետախուզում են իրականացրել, սնունդ ու ջուր հայթայթել։
«Անցել ենք ձնապատ սարերով, որից մեր ոտքերը ցրտահարվել են, ցավում են, բայց կամքի ուժով մենք անցանք ցավի միջով, որովհետև ապրելու ցանկությունն ավելի մեծ էր»,–ասում է փրկված Դավիթ Սահակյանը։
Խմբին առաջնորդել է զինծառայող Արման Արմաղանյանը, որը գաղտնաբառ է առաջարկել և ուղղություններ մշակել։
«Մոտավորապես պատկերացնում էի ուղղությունը, նաև թե ինչ տարբերակով կարող էինք փրկվելու ավելի մեծ շանսեր ունենալ։ 6 ընկերներով էինք, ինչ էլ լիներ` պիտի միասին փրկվեինք»,– ասում է նա։
Տղաները լեռներով այնքան են քայլել, մինչև հեռախոսակապ են գտել։
«Զանգահարել ենք, բացատրել մեր տեղը, որոշել ենք նշանաբառ, որով էլ հասկացրել են, որ հայերն ու ռուսներն են մեզ փնտրում»,–ասում է Արթուր Խաչատրյանը (զինծառայողներին գտել են ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի ներկայացուցիչները. խմբ.)։
Զինծառայող Նիկոլայ Ստեփանյանն էլ հավելում է` միայն ոտքերն են ցրտահարվել, բուժում է ստանում։
«Բան չկա, արդեն քայլում եմ։ Կարևորը` լուրջ խնդիրներ չունենք»,–ասում է նա։
Տղաները մի ցանկություն ունեն` Ամանորը դիմավորել տանը, իսկ դեկտեմբերի 20–ը` որպես երկրորդ ծննդյան օր, խոստանում են ամեն տարի միասին նշել։
Համացանցում հրապարակվող գերիների ցուցակները ճշգրտված չեն. ՔԿ
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ անհետ կորած զինծառայողներից 6–ին ողջ են գտել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։
Ստեփանակերտի հիվանդանոցի մոտ տղաներին դիմավորեցին Արցախի նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։
Գերեվարված 62 զինծառայողների անունները փոխանցվել են Կարմիր խաչին. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:
Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։
Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:
Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին
Նշենք, որ տևական ժամանակ է ՅՈՒՆԵՍԿՕ–ն սպասում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությանը` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների հուշարձանների ուսումնասիրության համար մասնագետների խումբ ուղարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Արցախի ներքին գործերի նախարարությունը կգլխավորի գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հայտնել է Արցախի ՆԳՆ աղբյուրը։
Ըստ տեղեկությունների՝ նշանակման մասին պաշտոնական հրամանը կհրապարակվի վաղը` հունվարի 26-ին։
Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնը։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ էր կատարել կառավարության կառուցվածքում, որի արդյունքում ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը միավորվել են ներքին գործերի նախարարության մեջ։
Ամերիկացի քաղաքական գործիչներն ու գեներալները ավելի ու ավելի հաճախ են հայտարարում Արկտիկայի լարվածության ուժեղացման մասին, որը, փորձագետների կարծիքով, հենց իրենք էլ ստեղծում են։ Պենտագոնն ինչի՞ է պատրաստում Նորվեգիային՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Ծովային հետևակը Նորվեգիա է տեղափոխվել Հյուսիսային Կարոլինայից, այսպես կոչված, ռոտացիայի շրջանակում։ Արդեն մի քանի տարի է` ամերիկացիներն այդ հնարքին են դիմում. մի ստորաբաժանումը փոխարինում է մյուսին, և ԱՄՆ-ի ռազմական զորակազմը փաստացի մշտապես ներկա է երկրում։
Ծովային հետևակի խնդիրն է նորվեգացի հրահանգիչների ղեկավարությամբ սովորել մարտական գործողություններ վարել Արկտիկայի խստաշունչ պայմաններում և սերտ գործակցություն մշակել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ:
Փետրվարին ամերիկացիները, նորվեգացիները, ինչպես նաև հոլանդացիներն ու անգլիացիները՝ ընդամենը տասը հազար մարտիկ, կմասնակցեն Joint Viking 2021 լայնածավալ զորավարժություններին: ՆԱՏՕ-ականները կմշակեն մեծ հեռավորությունների վրա զորքերի արագ տեղափոխումը, կյուրացնեն բոլոր մակարդակներում տեղեկատվության փոխանակման մեթոդները և մի քանի համատեղ գործողություն կիրականացնեն։
Ս-500 համակարգն առաջին գնորդներն ունի սպառազինությունների համաշխարհային շուկայում
JointViking զորավարժություններն ամենամյա են։ Զորքերը՝ զրահատեխնիկան, հրետանին, ավիացիան, նավերն ու սուզանավերը, բարձր ինտենսիվության մարտական գործողություններ են մոդելավորում մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքում, մեծ մասամբ` անտառապատ և լեռնային տեղանքում։
Ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ ռազմական դոկտրինի համաձայն՝ նրանց բանակը սովորում է պատերազմել հիմնականում արտասահմանում:
«Ուստի պետության քաղաքականությունը կառուցվում է այնպես, որ ամերիկացի զինվորականները մշտապես հայտնվում են այլ երկրներում՝ մարտական գործողություններ, հետախուզություն, օդանավակայանների շուրջ թռիչքներ, ծովային ուղիների շրջանցում մշակելու համար»,-բացատրում է նա: Հատուկ ուշադրություն է դարձվում համատեղ գործողություններին, քանի որ ԱՄՆ-ն միշտ պատերազմում է ուրիշի ձեռքերով։
Փորձագետի խոսքով՝ Պենտագոնն արհեստականորեն սրում է իրադրությունը, քանի որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն համառորեն չեն ցանկանում հրաժարվել Արկտիկայի նկատմամբ հավակնություններից:
«Ծովային հետևակի զորավարժությունները կլինեն հարձակողական, ոչ թե պաշտպանական,-վստահ է Ժիլինը,-նաև Ռուսաստանի դեմ գործողություններ կմշակեն։ Եթե ընդհանուր առմամբ վերլուծենք Եվրոպայում ՆԱՏՕ-ի քայլերը, հստակ երևում է` դրանք կազմակերպում են այնպես, որ Մոսկվայի համար լարման գոտիներ ստեղծեն։ Մեր բանակը չի կարող չարձագանքել նաև նրան, ինչ կատարվում է Նորվեգիայում։ Խուճապ չկա, բայց ուժերն ու միջոցները շեղվում են՝ մենք պետք է լիարժեք վերահսկենք իրավիճակը, թույլ չտանք որևէ սադրանք»։
«Վալդայ» վերլուծական ակումբի փորձագետ Արտյոմ Կուրեևը մատնանշում է, որ ամերիկացիները սեփական զարգացած ենթակառուցվածքն ունեն Ալյասկայում՝ Արկտիկայում մարտական գործողությունների մարտավարություն մշակելու համար, սակայն նրանք, միևնույնն է, գերադասում են մարզվել Նորվեգիայում։
«Դա անհրաժեշտ է նրանց, որպես ՆԱՏՕ-ի առաջնորդի,-ընդգծում է Կուրեևը,-Նորվեգիան դաշինքի ամենահին անդամներից է։ Օսլոն ի դեմս Ռուսաստանի հավանական հակառակորդ է տեսնում։ Դեռևս սառը պատերազմի տարիներին նորվեգացիները ենթակառուցվածք էին ստեղծում և պահպանում Արկտիկայում ԽՍՀՄ-ին հակազդելու համար։ Նույնը շարունակվում է նաև այսօր։ Իրական ռազմական սրման դեպքում Հյուսիսային Նորվեգիան անմիջապես կվերածվի ՆԱՏՕ-ի ռազմահենադաշտի՝ ռուսական Մուրմանսկ տանող ճանապարհին»։
Արկտիկայում ամրապնդվելու և մյուս երկրներին դուրս մղելու վաշինգտոնյան ցանկության մասին է վկայում նաև ռազմածովային ուժերի և ծովային հետևակի կորպուսի Արկտիկական նոր ռազմավարությունը: Մասնավորապես այնտեղ ասվում է, որ առանց արկտիկական տարածաշրջանում ամերիկյան ռազմածովային ներկայության՝ խաղաղությանն ու բարգավաճմանը ավելի ու ավելի են սպառնալու Ռուսաստանն ու Չինաստանը:
Սիրիայից Կովկաս․ ի՞նչ են ցույց տվել ռուսական ուղղաթիռների փորձարկումները
Ինչպես նշել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Քենեթ Բրեյթուեյթը, Պենտագոնը պլանավորում է Արկտիկայում մշտապես պահել մարտական նավերն ու սուզանավերը, որպեսզի պարեկություն իրականացնեն ռուսական ափերի մոտ գտնվող ջրատարածքում և կանխեն «Մոսկվայի հարձակումը Հեռավոր Հյուսիսում»: Ընդ որում՝ Արկտիկայում նաև հզոր ցամաքային ուժեր կկենտրոնացնեն։
Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակկե-Ենսենն իր հերթին հայտարարել է, որ երկրի անվտանգության քաղաքականության առանցքային ուղղություններն են Արկտիկան և Ռուսաստանի գործունեությունը տարածաշրջանում, իսկ տրանսատլանտյան կապերն այստեղ «անկյունաքարային են»: Նա ընդգծել է` Նորվեգիան ողջունում է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցների ներկայությունը Հեռավոր Հյուսիսում:
Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն
«Ռազմածովային ուժերի, ծովային հետևակի, Ռազմաօդային ուժերի հատուկ ստորաբաժանումների և ԱՄՆ տիեզերական ուժերի հետ մեկտեղ զարգացնում ենք համախորհների հետ գործակցությունը Արկտիկայում,-նշել է նախարարը,-դա ենթադրում է դաշնակից ռազմածովային և օդային ուժերի կանոնավոր զորավարժություններ Հեռավոր Հյուսիսում։ Նորվեգիան մտադիր է մասնակցել այդ միջոցառումներին և բարձրացնել դաշնակիցների հետ օպերատիվ համատեղելիությունը»։
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն արդեն լրջորեն ամրապնդվել է Հյուսիսում։ Եվ Նորվեգիան այդ հարցում գրեթե գլխավոր դեր է խաղում։ Սեպտեմբերին հայտնի էր դարձել նորվեգական Թրոմսե նավահանգստում Seawolf դասի ատոմային սուզանավի վերակայանման մասին, որի հիմնական առաքելությունը ռուսական սուզանավերի երթուղիներին հետևելն է։
Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ն «Հյուսիսում Ռուսաստանին զսպելու համար» վերականգնեց Երկրորդ նավատորմը, որը պատասխանատու է Ատլանտյան օվկիանոսի, Խաղաղ օվկիանոսի մի մասի, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի համար և 2011թ․-ին ցրվել էր բյուջեի միջոցների խնայողության համար։
Սառը պատերազմի ևս մեկ հետք է նորվեգական ստորգետնյա Օլավսվերն ռազմածովային բազան, որը տեղակայված է Ռուսաստանի սահմանից 350 կմ հեռու։ 1960-ականներին կառուցված և լեռնային հանքանյութի երեք հարյուր մետրանոց շերտով պաշտպանված հսկայական բունկերում տեղակայվում էին ՆԱՏՕ-ի սուզանավերն ու նավերը, գործում էին նորոգման դոկեր, զինամթերք էր պահվում։
Արևմտյան կոալիցիայի նավատորմը ցանկացած պահի կարող էր փակել խորհրդային ռազմածովային նավատորմի ելքը դեպի Նորվեգական ծով և Հյուսիսային Ատլանտիկա։ 2000-ականների վերջին ռազմակայանը փակեցին, քանի որ կարիքը չկար, բայց հիմա նախատեսում են վերաբացել այն։
Պենտագոնը լրջորեն ձեռնամուխ է եղել նաև Արկտիկայում ռազմաօդային հզորացմանը։ Այսպես, անցած տարի տեղի ունեցան ամերիկյան և նորվեգական Ռազմաօդային ուժերի մասշտաբային զորավարժությունները։ Միաժամանակ 6 B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներն անցան Հյուսիսային բևեռի երկնքով և մարզական թռիչներ իրականացրին Նորվեգիայի ռազմաօդային ուժերի կործանիչների հետ։ Իսկ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Պենտագոնը փետրվարին Տեխասից ֆյորդների երկիր՝ Էրլանդ ավիաբազա կտեղափոխի չորս գերձայնային B-1BLancer «ստրատեգներ»։