Արխիվային լուսանկար

Ղարաբաղում պատերազմից հետո արժե մտածել կանոնների փոփոխությունների մասին. լեհ մայոր

1341
(Թարմացված է 16:43 18.12.2020)
Լեհ պաշտոնաթող մայորը, վերլուծելով արցախյան պատերազմի տեխնիկական բաղադրիչը, առաջարկում է մտածել, թե արդյոք ներկայում զինվորականները պատրաստ են դիմակայել անտեսանելի հակառակորդին:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վարման մարտավարությունն ու ռազմավարությունը պետք է ներառվի ռազմական գործի ուսումնական ձեռնարկներում։ «Военное обозрение» պարբերականի հետ զրույցում այս մասին ասել է լեհական բանակի պաշտոնաթող մայոր Գժեգոժ Թրժեչակը:

Ռազմական գործում մեծամիտ լինելն անթույլատրելի է, կամ ո՞րն է հայերի կորուստների պատճառը

Լեհ մայորը, որը նախկինում էսկադրիլիայի հրամանատարն է եղել, որի մեջ մտնում էին նաև անօդաչու թռչող սարքերը, խոսում է այն մասին, որ այսօր պատերազմն «անցել է երրորդ տարածություն», և դրանից պետք է դասեր քաղել: Արցախյան պատերազմի տարբերակիչ գործոնը, նրա կարծիքով, անօդաչու սարքերի կիրառումն է, որը փաստացի դառնում է տոտալ և պատերազմի ընթացքը որոշող։

«Հարկ է մտածել դոկտրինների, կանոնների փոփոխության մասին։ Պետք է հասկանալ՝ արդյո՞ք զինվորականները պատրաստ են դիմակայել անտեսանելի հակառակորդին»,-պնդում է Գժեգոժ Տրժեչակը։

Մայորը նշում է նաև հոգեբանական նոր գործոնը, երբ բավական է` հարվածային ԱԹՍ-ի օպերատորը մի կոճակ սեղմի պլանշետի վրա, որպեսզի հակառակորդը տասնյակ զինծառայողների կորուստներ կրի։

«Սա կարող է որպես համակարգչային խաղի մաս ընկալվել և, հետևաբար, ընդհանուր պատասխանատվությունը կարող է նվազել։ Հակառակորդն ընկալվում է որպես «կրակոցիի» պերսոնաժ, որին հեշտ է ոչնչացնել։ Այդպես էլ ընկալվում են քաղաքացիական օբյեկտները, որոնք կարող են պատահաբար ընկնել իրական չընկալվող հարվածի տակ»,-ընդգծում է Լեհաստանի Զինված ուժերի պաշտոնաթող սպան, ավելացնելով, որ Ղարաբաղի պատերազմը բարձրացնում է դրոնների օպերատորների հատուկ պատրաստության անհրաժեշտության հարցը։

Մայորն ընդգծել է նաև, որ ժամանակակից պատերազմներում ԱԹՍ-ները կարող են օգտագործվել ոչ միայն որպես հարվածային կամ հետախուզական միջոց, այլև որպես «խայծ» հակառակորդի ՀՕՊ-ի համար՝ հակաօդային պաշտպանության միջոցների վայրը բացահայտելու համար։

Հայաստանը ծանր ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն ունի. Կոտենոկը տարբերակ է առաջարկում

ԱԹՍ-ն այսօր կարող է հանդես գալ նաև որպես եռաչափ տարածությունում շրջապտույտի մեջ գտնվող սպառազինություն․ բացահայտեցիր թիրախը` հարված հասցրիր հակառակորդի համար ամենաանսպասելի պահին, ներառյալ գիշերային ժամերը։

Այսօր ավելի ու ավելի շատ երկրներ են սկսում մտածել զանազան տիպի դրոններ ձեռք բերելու մասին՝ իրենց ավիացիոն բաղկացուցիչը լրացնելու համար։

Գեներալները պե՞տք է խոսեն. փորձագետը` իրականության ու պետական գաղտնիքի բացահայտման մասին

1341
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Արցախ, Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Սպա
Ըստ թեմայի
Փորձագետները չեն բացառում նոր միջադեպերն Արցախում
Փաշինյանի «ճանապարհային քարտեզն» ուշացած է ու հնացած. վերլուծում են փորձագետները
Ինչ են ասում ռազմական փորձագետները Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարությունների մասին
Արխիվային լուսանկար

Արցախում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. որոնողական աշխատանքները շարունակվում են

29
(Թարմացված է 11:39 28.01.2021)
Նախնական տվյալներով` հայտնաբերված մարմինները մարտական գործողությունների մասնակիցների աճյուններ են։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հունվարի 27-ին Արցախի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:

Ինչպես հայտնում են Արցախի ԱԻՊԾ–ից, աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջանների տարածքում: Նախնական տվյալներով, հայտնաբերված զոհերը ռազմական գործողությունների մասնակիցներ են:
Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվելու են Ջրականի և Հադրութի շրջաններում:

Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1321 աճյուն:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

«Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ...». Շուշիում նույն օրը զոհված եղբայրների պատմությունը

29
թեգերը:
աճյուն, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Մոմերով լուսավորված Եռաբլուրում հնչում են զոհերի անունները. տեսանյութ
ԶԼՄ-ները հայտնում են Հադրութում հայ-ադրբեջանական վերսկսված մարտերի ու զոհերի մասին. ՊՆ
Հայտնի է զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացածներին տրվելիք աջակցության չափերը
Մարտունի. արխիվային լուսանկար

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

208
(Թարմացված է 23:30 27.01.2021)
ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի պետականությունից միայն բեկորներ են մնացել: Բայց այն փրկել կարելի է, միայն թե ոչ իշխանությունում այսօր գտնվող մարդկանցով ու նրանց ունեցած գործիքակազմով: Նման տեսակետ է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը: Ինձ ասում են՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Արցախի Սահմանադրությամբ Արցախը 12.5 հազար քառ. կմ է: Հիմա 2.5 հազարն է մնացել, ի՞նչ Սահմանադրության մասին եք դուք խոսում»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով` շարքային քաղաքացիներին հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում:

Ըստ նրա` չի արձանագրվել, թե նոյեմբերի 9-ի դրությամբ կողմերից  որն ինչ դիրքում է մնացել: Ադրբեջանը, այս բացից օգտվելով, ամեն օր առաջ է գալիս, իսկ նրան դիմակայող չկա:

«Ես տեսնում եմ, որ մենք ամեն օր քայլ առ քայլ շարունակում ենք պարտվել»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

208
թեգերը:
Սյունիք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ
Այվազյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը
Նշանակվել են Արցախի ոստիկանության ու ԱԻՊԾ ղեկավարներ
Պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ. 11 դեկտեմբերի, 2020

ՀՀ բանակի օրը նշելու լավագույն ձևը զինծառայողների հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է

0
Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայոց բանակի օրը նշելու լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է։ Այս մասին նշված է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հաղորդագրության մեջ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր. վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։

Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիմնադրամից տեղեկացնում են, որ ցայսօր հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը՝ վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում 66 ընտանիք (հատուցումներին կարել է ծանոթանալ հղումով): Մոտ օրերին արդեն իսկ հատուցում կկատարվի 822 ընտանիքի (43 զինծառայողի, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ և 779 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին)։

«Համոզված ենք, որ յուրաքանչյուր հայ, անկախ հանգամանքներից, կուզենա նշել Հայոց բանակի օրը: Դրա լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է: Շնորհակալ ենք նվիրատուներին: Փառք և խոնարհում բոլոր մարտիկներին»,-նշվում է հաղորդագրության վերջում։

Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։

0