00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վախենամ՝ կորածներ դեռ շատ լինեն. ԿԽՄԿ ներկայացուցիչը՝ Արցախում տարվող աշխատանքների մասին

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունГСЧС Карабаха при содействии российских миротворцев и МККК осуществляет обмен телами солдат
ГСЧС Карабаха при содействии российских миротворцев и МККК осуществляет обмен телами солдат  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մեջ նոր փուլ է նախանշվում. դեկտեմբերի 14-ին, նախապատրաստական մեծ աշխատանքների արդյունքում, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ ռազմագերիների փոխանակում: Սակայն իրավիճակի զարգացման վերաբերյալ միանշանակ դրական կանխատեսում տալը դեռ վաղ է, վստահությունը դեռևս չափազանց փխրուն է, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օպերատիվ գործունեության ծրագրերի ղեկավար Պասկալ Հունտը:

-Դուք Մոսկվա եք ժամանել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինի հետ հանդիպման։ Ղարաբաղում Մոսկվայի հետ նոր մարդասիրական նախաձեռնություններ սպասվո՞ւմ են։

Вице-премьер Тигран Авинян провел заседание межведомственной комиссии по вопросам заключенных, заложников и пропавших без вести (10 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գերիների հարցը հանգուցալուծված չէ. Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում

-Մենք հումանիտար իրավիճակը քննարկել են Ռուսաստանի իշխանությունների հետ և կիսվել ենք իրավիճակի վերաբերյալ մեր վերլուծությամբ։ Նաև բարձր ենք գնահատել մեր համագործակցությունը ռուս խաղաղապահների և ՌԴ ԱԻՆ-ի հետ։ Ինձ թվում է՝ կարևոր էր այդ մեսիջը փոխանցել Մոսկվային և ասել, որ մարդասիրական համագործակցությունը ռուսական զանազան կառույցների հետ հաջող է եղել, և մենք պահպանում ենք այդ համագործակցությունը շարունակելու պարտավորությունը ինչպես ռուս խաղաղապահների, այնպես էլ ԱԻՆ-ի հետ։ Բայց որևէ նախաձեռնություն մենք չենք քննարկել։

- Հետաքրքրում է նաև գերիների փոխանակման հարցը։ Դեկտեմբերի 14-ին գերիների փոխանակում տեղի ունեցավ։ Դա առաջի՞ն փուլն էր։

-Ես կարող եմ միայն հղում անել փոխանակմանը մասնակցած կողմերի հրապարակային հայտարարությանը, քանի որ ԿԽՄԿ-ն չի մասնակցել դրան: Իհարկե, մենք ողջունում ենք գերիների փոխանակումը, դա կթեթևացնի ընտանիքների տառապանքը։ Բայց հիմա ես չեմ կարող ասել, թե արդյոք այդ փոխանակումը եղել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Նախարարն ու գլխավոր շտաբի պետը համաձայնել են հանդիպել անհետ կորածների հարազատների հետ

Մենք առայժմ չենք ստացել պահվող գերիների ցուցակը, անգամ փոխանակված անձանց ցուցակը։ Բայց ես կարծում եմ, որ կարևոր է, որ ԿԽՄԿ-ն ստանա գերիների ցուցակը,  նրանց այցելելու հնարավորություն ունենա։ Եվ ինչպես գերիների, այնպես էլ զոհերի հարցում, դա չպետք է քաղաքականցված լինի, չպետք է «ակն ընդ ական» մոտեցման մաս լինի։

Մարմիններն ու գերիները առուծախի առարկա չեն։ Դա շատ նուրբ մարդասիրական հարց է, որը բազմաթվ տառապանքներ է ստեղծում ընտանիքների համար։ Այնպես որ մենք ողջունում ենք այդ հարցի ցանկացած լուծում, բայց ես չեմ կարող ոչինչ ասել, քանի որ ԿԽՄԿ-ի չի մասնակցել այդ փոխանակմանը։

-Ինչո՞ւմն է կայանում ԿԽՄԿ-ի դերը Ղարաբաղում։ Որո՞նք են այս պահին Կոմիտեի առջև դրված գլխավոր խնդիրները։

-Մենք շատ առումներով ենք զարգանում, քանի որ մեզ պետք է հակամարտությանը նայել տարածաշրջանային տեսանկյունից։ Ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի և Ադրբեջանի։ Այս հակամարտությունը լուրջ տառապանքներ է պատճառել բոլոր ներգրավված մարդկանց։

ԿԽՄԿ-ն եղել և մնում է միակ մարդասիրական կազմակերպությունը, որը ներկա է Ղարաբաղում և փակ երկխոսություն ունի ներգրավված կողմերի հետ։ Այժմ մեր առաջնահերթությունը մարմիների դուրս բերման հարցում աջակցությունը շարունակելն է։ Սա հնարավորություն է՝ հիշեցնելու, որ կողմերի պարտականությունն է դուրս բերել և փոխանցել մարմինները և անել դա համապատասխան ձևով։

Жители Ширака перекрыли дорогу Гюмри-Бавра (16 декабря 2020). Село Кети - Sputnik Արմենիա
Գերի ընկած շիրակցիների հարազատները փակել են Գյումրի-Երևանի մայրուղին, լուր են պահանջում

Այլապես մենք շատ անհայտ կորածներ կունենանք, և դա միայն կավելացնի ազգականների տառապանքները։ Մարմինների դուրսբերումն ու փոխանցումը ամենակարևորն են։ Դա պետք է կատարվի առանց որևէ պայմանի և առանց ամեն տեսակ քաղաքականացվածության։ Մեր թիմը շարունակում է զբաղվել դրանով։

Եվս մեկ կարևոր հարց կա, այն է՝ տեղեկություններով ապահովել մարդկանց հարազատներին, որոնք անհանգստանում են։ Ընտանիքներն անհամբեր նորությունների են սպասում իրենց մտերիմների մասին։

Ձմեռ է, դուք պատկերացնում եք, թե ինչ պայմաններ են լեռներում, այնպես որ մենք շարունակելու ենք սննդով և իրերով ապահովել մարդկանց Ղարաբաղում։ Ցավոք, մենք նաև ստիպված ենք լինելու հետո էլ շարունակել անել դա։ Իհարկե, մենք նաև նյութեր ենք տրամադրում հիվանդանոցների, տների համար, այդ հարցում մենք համակարգում ենք աշխատանքը ՌԴ ԱԻՆ-ի հետ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ տներ են տրամադրվում տեղահանված մարդկանց։ Հիմա դրանք են մեր առաջնահերթությունները։ Մենք նաև բժշկական օգնություն ենք տրամադրում հիվանդանոցներին ու կշարունակենք զբաղվել դրանով։

Արցախի ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ շրջանում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին

Եվս մեկ խնդիր է չպայթած զինամթերքի մեծ քանակությունը։ Մենք տեսել ենք, որ քաղաքային տարածքը շարունակում է աղտոտված մնալ, և ես գիտեմ, որ ԱԻՆ-ը մաքրում է տարածքը, և մենք նույնպես ներկայացնում ենք մեր փորձաքննությունը՝ ականազերծումն առաջնահերթ խնդիր դարձնելու համար։

Եվ վերջապես՝ անհայտ կորածների հարցը կա։ Երբ մարմինները հավաքվեն, մենք կնայենք՝ արդյո՞ք էլի կան կորածներ։ Վախենամ՝ կորածները դեռ շատ կլինեն, և մենք կշարունակենք տարածաշրջանում աշխատել այդ հարցով և օգնել ընտանիքներին։

-ԿԽՄԿ-ի հաշվարկներով քանի՞ անհետ կորած կա այսօր Ղարաբաղում։

-Առայժմ դեռ չափազանց վաղ է խոսելը։ Դա կախված է գերիների թվից։ Բոլորը խոսում են «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի մասին, բայց ես դեռ չգիտեմ, թե ինչ թվեր նկատի ունենք «բոլորը բոլորի դիմաց» ասելով։ Կարծում եմ՝ ոչ ոք չգիտի։ Նաև հարցեր կան, թե քանի քաղաքացիական անձ է սպանվել և քանի զինծառայող է սպանվել։ Պատկերը դեռ հստակ չէ։ Կողմերը դեռ տվյալներ են հավաքում, հավաքում են մարմինները և փորձում են ճանաչել դրանք։

Երբ այդ հարցը լուծվի, մենք հստակ կհասկանանք, թե քանի մարդ է անհետ կորել։ Բայց առայժմ ես թիվ չունեմ։

-Ինչպե՞ս եք գնահատում մարմինների դուրսբերման գործընթացը։ Արդյո՞ք ներգրավված կողմերը բարդացնում են այն։

-ԿԽՄԿ-ի խնդիրը մարմինների դուրսբերումը չէ։ Մենք այստեղ ենք այդ գործընթացին նպաստելու համար։ Դա բարդ է։ Հատկապես հաշվի առնելով, ինչպես արդեն ասացի, մնացած զինամթերքի առկայությունը։ Ես անձամբ ներկա էի, երբ ռուս խաղաղապահներից մեկը վիրավորվեց ականի պայթյունից։

Министр иностранных дел Армении Ара Айвазян принял участие на 27-ой встрече Совета министров ОБСЕ в режиме видеоконференции (3 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ գերիների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել հայտարարվածից. Այվազյանը կասկածներ է հայտնել

Բայց դա ցույց է տալիս, թե որքան բարդ է ռազմաճակատի գծում մարմինների դուրսբերումը։ Իհարկե, ևս մեկ խնդիր կա՝ եղանակային պայմանները։ Ձմեռը սկսվել է, ձյուն է գալիս։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե որքան դժվար է մարմինները ձյան տակից հանելը։ Այդ պատճառով կարևոր է, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի։

Մենք բանակցություններ ենք վարում կողմերի հետ, որպեսզի երաշխավորենք, որ այդ գործողությունն անհապաղ է ընթանում և մենք շարունակում ենք պնդել, որ դրանք մարդասիրական ջանքեր են և կարևոր է, որպեսզի դրանք իրականացվեն առանց որևէ պայմանի։ Մենք շարունակելու ենք այդ հարցով երկխոսություն վարել կողմերի հետ, քանի որ մենք հավատում ենք, որ դա կարևոր է։ Որքան շատ ենք սպասում, այնքան շատ լրացուցիչ խնդիրներ են առաջանում։

-Ձեր գնահատականներով, ԿԽՄԿ-ն դեռ որքա՞ն կշարունակի աշխատել տարածաշրջանում։

-Դժվար է գնահատել։ Կախված կլինի բնակչության կարիքներից։ Մենք այնտեղ մարդկանց համար ենք աշխատում։ Առայժմ մեզնից պահանջվում է մնալ այնտեղ, մենք կլինենք այնտեղ և կաջակցենք մարդկանց։ Մենք Լեռնային Ղարաբաղում ներկա ենք վերջին 28 տարում։ Կարծում ենք, որ դա մեր պարտականությունն է։ Որքան ժամանակ պետք կլինի այսքան ուժեղ հակամարտությունից հետո վերքերը սպիացնելու համար՝ ես չգիտեմ։

-Ամեն օր նորություններ են հայտնվում փախստականների մասին, որոնք վերադառնում են տուն՝ Լեռնային Ղարաբաղ։ Գուցե դուք ունե՞ք վերադարձածների ընդհանուր թիվը։

-Այդ թվերը փոփոխվում են։ Ես չեմ կարող ձեզ հստակ թիվ ասել։ Շատ հաճախ այդ թվերն օգտագործվում են քաղաքական նպատակներով, և ես շատ զգույշ կլինեի դրանց հետ։ Ինչ կարող եմ ասել հիմա․ մենք ուտելիքով ապահովում ենք 15-20 հազար մարդու, և թվերն աճում են։ Մենք ԿԽՄԿ-ի հետ միասին գումարային օգնություն ենք ապահովում Հայաստանում, նաև Ադրբեջանում։ Բայց թվերը փոխվում են, քանի որ մարդիկ Ղարաբաղ են մտնում և մեկնում այնտեղից։ Ես երազում եմ, որ այդ թիվը շատ նվազի, դա կնշանակի, որ մարդիկ կարողացել են պաշտպանական մեխանիզմ գտնել։ Բայց առայժմ, ցավոք, մենք պատրաստ ենք ավելացնել մեր աշխատանքը։

Специалисты Международного противоминного центра Минобороны России в составе разворачиваемого Центра управления миротворческой деятельностью во время выполнения задач (23 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Անհետ կորածներին փնտրող խմբերի թիվն ավելացվել է, 6000 պայթունավտանգ առարկա է վնասազերծվել

-Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Կոմիտեն նախատեսում է ընդլայնել իր կազմը Լեռնային Ղարաբաղում։ Որքա՞ն է նախատեսվում ավելացնել թիվը։ Ի՞նչ ժամկետներում։

-Ես թվերը չեմ մտապահել, բայց հիշում եմ այդ հարցազրույցը։ Կարևոր է ընդգծել․ երբ խոսում ենք Ղարաբաղում ԿԽՄԿ-ի մասին, մենք խոսում ենք ոչ միայն հենց այնտեղի աշխատանքների մասին։ Այս հակամարտությունն ու դրա հումանիտար հետևանքները առնչվում են նաև Հայաստանին և Ադրբեջանին։ Եվ այստեղ մենք ուժեղացնելու ենք մեր գործունեությունը՝ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում։

Մենք շատ արագ ենք հարմարվում իրավիճակին և կշարունակենք անել դա և տեղեկություններ կտրամադրենք կատարված աշխատանքների մասին։ Մենք չենք սիրում շատ  խոսել այն մասին, թե ինչ ենք պատրաստվում անել, գերադասում ենք խոսել ձեռքբերումների մասին։

-Ըստ ձեզ, իրավիճակը տարածաշրջանում բարելավվե՞լ է։ Ինչպիսի՞ն է ձեր կանխատեսումը։

-Եթե իրավիճակը համեմատեք պատերազմի կեսերի հետ, ապա իրավիճակը իհարկե ավելի լավ է, քանի որ պատերազմն ավարտվել է։ Ես ապագայի համար զգուշավոր լավատեսություն կհայտնեի։ Դա կախված է ոչ միայն եղանակային պայմաններից, այլև կողմերից՝ երաշխավորել, որ հրադադարը պահպանվում է, որ կայունություն կա։

Խծաբերդ գյուղի մոտ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում. Բեգլարյան

Մենք աստիճանական բարելավում, վստահության կառուցում ենք տեսել, բայց այն չափազանց փխրուն է։ Եթե դուք զրուցեք նրանց հետ, ում հարազատները տուժել են հակամարտության հետևանքով, ես վստահ չեմ, որ իրավիճակը լավացել է։ Տառապանքները դեռ հսկայական են։ Ես կարծում եմ, որ մենք կշարունակենք ուշադիր հետևել կատարվողին։ 

-Ինչպե՞ս եք գնահատում ռուս խաղաղապահների աշխատանքը։

-Ես կարող եմ նշել նրանց հետ լավ համագործակցութունը, նրանք պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը։ Մենք ռազմաճակատի գիծ էինք մեկնել, դուրս էինք գալիս առավոտյան 6-ին և շատ ուշ էինք վերադառնում, և երբ էլ նրանց կարիքը լինում էր, նրանք տեղում էին և աջակցում էին մեր աշխատանքին։

Ես կարող եմ նաև նշել ՌԴ ԱԻՆ-ի աշխատանքը։ Կարևոր է, որ վերականգնումը սկսվի հնարավորինս շուտ։ Մենք լավ համագործակցություն, լավ երկխոսություն ենք ունեցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ես համոզված եմ, որ վստահության նույնքան բարձր մակարդակով էլ համագործակցությունը կշարունակվի։

Լրահոս
0