Հայկական ստորաբաժանումները ռազմական գործողությունների դադարից հետո

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում կորածներից 73–ի ճակատագիրն է անհայտ. Արցախի ՊՆ

1267
(Թարմացված է 22:39 16.12.2020)
Լրատվամիջոցներով հակասական տեղեկություններ են տարածվում Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորած հայ զինծառայողների մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում ուղղությունում անհետ կորածներից 73–ի ճակատագիրը դեռ շարունակում է անհայտ մնալ։ Խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։

«Միջադեպի առաջին իսկ ժամերից ռուս խաղաղապահների աջակցությամբ տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ»,– վստահեցնում է ՊՆ–ն։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ լրատվամիջոցներով հակասական տեղեկություններ են տարածվում Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորած հայ զինծառայողների մասին: Մասնավորապես, շրջանառվում է մինչև 171 կորած հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը, ըստ ՊՆ–ի, չի համապատասխանում իրականությանը: Իրական թիվն, ըստ հաղորդագրության, 73-ն է։

Հիշեցնենք` այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեց, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։

Հետո հայտնի դարձավ, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։ Նրանք և բազմաթիվ շիրակցիներ այսօր մարզում ճանապարհներ էին փակել ի նշան բողոքի։ 

Հավելենք` մամուլում օրեր առաջ տեղեկություններ կային, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանցում տարածվել է նորացված քարտեզ, որում Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։ Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։

1267
թեգերը:
Հին Թաղեր, Խծաբերդ, գերի, անհետ կորած, Զինվոր, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի նախագահն անդրադարձել է Խծաբերդի ուղղությամբ հայ զինծառայողների գերի ընկնելու դեպքին
Նոյեմբերի 13-ից առայսօր հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին. Արցախի ԱԻՊԾ
Հայ զինծառայողների վերաբերյալ տեսանյութն իրական է. ՊՆ
Արցախում մահացած 18-ամյա զինվորի ծնոտն է վնասված եղել
Փրկարարները աճյուններ են փնտրում արխիվային լուսանկար

Ադրբեջանին անցած շրջաններում աճյունների որոնման աշխատանքները կրկին չեղարկվել են

53
(Թարմացված է 10:29 08.03.2021)
Եթե եղանակային պայմանները թույլ տան, աճյունների որոնման աշխատանքները կշարունակվեն մարտի 9-ին։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:

Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան, որոնումները կշարունակվեն վաղը:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

Հրաշք տեղի չունեցավ. գտել են պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի դին

53
թեգերը:
աճյուն, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի մոտ զոհված զինծառայողի մասունք է հայտնաբերվել
Վարանդայում և Ջրականում հայտնաբերվել է 2 աճյուն. ԴՆԹ կարվի
Անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահներին 2500 արցախցի է դիմել
Օնիկ Գասպարյանն ու Ջալալ Հարությունյանը

Արցախի ՊԲ 124 սպաներ հայտարարություն են տարածել` աջակցելով Օնիկ Գասպարյանին

316
(Թարմացված է 09:18 08.03.2021)
Պաշտպանության բանակի սպաները խնդրում և միջնորդում են, որ գեներալ-գնդապետը շարունակի ծառայություն մատուցել հայրենիքին։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի 124 սպաները հայտարարություն են տարածել ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։ Տեղեկությունը հայտնում է aravot.am–ը։

«Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»,– նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մարտի 2-ին հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

316
թեգերը:
հայտարարություն, Օնիկ Գասպարյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Եթե նախագահը ստորագրի դիմումը, ԳՇ պետը կարող է Վարչական դատարան դիմել. Հովհաննիսյան
Ե՞րբ կհայտարարվի ԳՇ պետի պաշտոնանկության մասին. իրավաբանների հաշվարկները տարբեր են
Վերջնաժամկետում կլսենք արձագանքը․ Բաղդասարյանը պատմել է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքաական քայլ անել

0
(Թարմացված է 13:51 08.03.2021)
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի վարքագծին և գործունեությանը ներքաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես իշխանության և ընդդիմության հետ նրա հարաբերություններին։
Դունամալյան. «ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքաական քայլ անել»

Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` ՀՀ նախագահի լիազորությունները մի կողմից ձևական են ու խիստ սահմանափակ` ըստ Սահմանադրության, իսկ մյուս կողմից ժամանակի ընթացքում ընդունվեցին նոր օրենքներ, որոնք նույնպես սահմանափակեցին նախագահի լիազորությունները։ Ըստ նրա`երբ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախագահը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այդ հարցում ինչ միջոցներ ունի նախագահը։

«Միջոցներ գրեթե չկան։ Եթե անդրադառնանք կոնկրետ Արմեն Սարգսյանի անձին, ապա նա 2018–ից ի վեր փորձում էր ավելի չեզոք դիրքորոշում ունենալ և չմտնել քաղաքական խաղերի մեջ` վեր մնալով դրանցից։ Այսօր քաղաքական դաշտում նրա մանևրելու միջոցները շատ քիչ են, նա չի կարող ԳՇ պետի հետ կապված հստակ պատասխան տալ։ Եթե ստորագրի նրա հրաժարականի հրամանագիրը, դա կբերի նրան, որ կենթարկվի խիստ քննադատության, իսկ հակառակ դեպքում դա կբերի կոնֆլիկտի վարչապետի հետ»,– նշեց քաղաքագետը։

Դունամալյանի կարծիքով` Արմեն Սարգսյանը ձգտում է իրեն հեռու պահել այդ հարցին առնչվող որոշումներից և պատասխանատվությունը փոխանցել ուրիշ ինստիտուտների։ Ըստ նրա`Սահմանադրությունն այնպիսին է, որ նախագահն արդեն իսկ չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Ստորագրել–չստորագրելով որևէ օրենք կամ ուղարկելով ՍԴ` այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փաստացի գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, Արմեն Սարգսյանի համար ամենակարևորն իր դիրքը պահելն է։

Քաղաքագետի գնահատմամբ` Արմեն Սարգսյանը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել և նրա դեմ նորից կարող են օգտագործվել կոմպրոմատներ, քանի որ, ըստ Դունամալյանի, հավանաբար արդեն իսկ օգտագործվել են, որովհետև նախագահը համաձայնվեց օրենքն ուղարկել ՍԴ և չստորագրել ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը։армен саркисян

 

0