00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոյեմբերի 13-ից առայսօր հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին. Արցախի ԱԻՊԾ

Բաժանորդագրվել
Արցախի ԱԻՊԾ լրատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է որոնողական աշխատանքների ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում նոյեմբերի 13-ից մինչ օրս հայտնաբերվել է 2 ողջ զինծառայող` մեկը` հայ, մյուսը` ադրբեջանցի։ Բայց դա եղել է նոյեմբերի 14-ին` որոնողական աշխատանքների առաջին օրը, Շուշիի մերձակայքում։ Նրանք վիրավոր են եղել ու տեղափոխվել են հիվանդանոց։ Այս դեպքից հետո Արցախում հայտնաբերվել են միայն զոհերի մարմիններ, այդ թվում` անճանաչելի։

Защитник прав человека Карабаха Артак Бегларян - Sputnik Արմենիա
Խծաբերդ գյուղի մոտ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում. Բեգլարյան

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՊԾ լրատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը` հավելելով, որ որոնողական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 13-ին Շուշիից և շարունակվել բոլոր այն բնակավայրերում ու տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ։

«Առայսօր հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին։ Աշխատանքները վերջին 3 օրերին դադարեցվել են` կրակի դադարեցման ռեժիմի խախտման պատճառով։ Որոնումները վերսկսվել են երեկ` Ջաբրայիլ, Ֆիզուլի ու Կարախանբեյլի ուղղություններում, ապա շարունակվել այսօր` դարձյալ Ջաբրայիլ և Ֆիզուլի ուղղություններում»,– ասաց Թադևոսյանը։

Անհետ կորածների վերաբերյալ մինչ օրս 485 դիմում է եղել. ՌԴ ՊՆ

Վաղը կամ մյուս օրը, նրա խոսքով, որոնումները կտեղափոխվեն Կուբաթլուի տարածաշրջան, ինչպես նաև Քաշաթաղի հարավային ուղղություն, այդ թվում` Իշխանաձոր և այլ բնակավայրեր։ 

Նշենք, որ Էջմիածնի զորամասից անհետ կորած համարվող 34 զինծառայողների ծնողները պնդում են, որ իրենց որդիներն անհետացել են Զանգելանի տարածքում։ Նրանք շարունակում են հույս փայփայել, որ նրանց հնարավոր է ողջ գտնել։ Ուստի Արցախի ԱԻՊԾ ներկայացուցչին հարցրեցինք` Զանգելանում որոնողական աշխատանքներ իրականացվե՞լ են։

«Իրականացվել են և դեռ էլի կիրականացվեն, որովհետև չկա մի հատված, մի ուղղություն, որ կարող ենք ասել, որ այդ տարածքում 100 տոկոսով աշխատանքներն ավարտված են»,– ասաց Թադևոսյանը։

Նա նաև հայտնեց, որ որոնողական աշխատանքներին շատ է խանգարում եղանակը։ Շուտ է մթնում։ Որոնողական խմբերն ստիպված են լինում աշխատել մինչև ուշ գիշեր։

Родственники попавших в плен военнослужащих у КПП министерства обороны (16 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նախարարն ու գլխավոր շտաբի պետը համաձայնել են հանդիպել անհետ կորածների հարազատների հետ

Աշխատանքներում ներգրավված են հիմնականում հայկական ու ռուսական կողմերը։ Ադրբեջանական կողմը ներգրավված է եղել Շուշիի տարածքի աշխատանքներին, քանի որ այդ տարածքում Ադրբեջանի զոհերը բազմաթիվ են։

Վերջին օրերին, Հունան Թադևոսյանի խոսքով, որոնողական աշխատանքներում ներգրավվել են նաև տեղանքին քաջածանոթ զինվորականները, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների ծնողները։

«Դա իրենց ցանկությունն է եղել, մենք ընդառաջել ենք։ Մեր ծառայության տնօրենը խնդրել է ռուս խաղաղապահներին, նրանք բանակցել են Կարմիր Խաչի և ադրբեջանական կողմի հետ, թույլտվություն ստացել։ Ծնողներն իրենք իրենց մեջ պայմանավորվում են, մի քանի հոգով մեր ջոկատների հետ մասնակցում են»,– ասաց Թադևոսյանը։

Հարցին, թե երբ կավարտվեն որոնողական աշխատանքները Արցախում, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել։ Անհայտ է նաև, թե դեռ քանի զինծառայողի մարմին են փնտրում փրկարարները ռազմական գործողությունների երբեմնի տարածքում, քանի որ անհետ կորածների նույնիսկ մոտավոր թիվը պաշտոնապես չի հրապարակվում։

Արցախի նախագահն անդրադարձել է Խծաբերդի ուղղությամբ հայ զինծառայողների գերի ընկնելու դեպքին

«Նման թիվ օպերատիվ շտաբում էլ չկա։ Մեր ծառայությանը կից բացվել է օպերատիվ շտաբ, որտեղ ծնողները հայտնում են իրենց ունեցած տվյալները։ Դրանց հիման վրա քարտեզ է կազմվում ու փոխանցվում է բանակցող կողմին»,– պարզաբանեց ԱԻՊԾ լրատվականի պետը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել արցախյան պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին։

Դատագենետիկական հետազոտության արդյունքում այդ օրվա դրությամբ նույնականացվել են նրանցից միայն 302–ի մարմինները։ Հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:

Родные пропавших без вести солдат прорвались на территорию Минобороны Армении - Sputnik Արմենիա
Անհետ կորածների ծնողները ներխուժեցին ՊՆ շենք. տեսանյութ

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Լրահոս
0