ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Մարտակերտ քաղաքի առավել կարիքավոր ընտանիքները ռուսական խաղաղապահ զորախմբից ստացել են մարդասիրական օգնության 200 փաթեթ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հումանիտար փաթեթներում, որոնք ստացել են շուրջ 200 ընտանիք, ընդգրկված են սննդամթերք, կենցաղային մաքրող միջոցներ, մանկական սնունդ և անձնական հիգիենայի պարագաներ:
Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Սիվակովի խոսքով՝ ընդհանուր առմամբ խաղաղապահների կողմից այստեղ առաքվել է 12 տոննա մարդասիրական բեռ:
«Լեռնային Ղարաբաղի առավել կարիքավոր ընտանիքներին հումանիտար օգնություն է տրամադրվում ՌԴ նախագահի և կառավարության հանձնարարականներին համապատասխան», - հայտնել է նա։
Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նելսոն Աթայանը հիշեցրել է, որ Մարտակերտը վերջին շրջանում տեղի ունեցած բախումների հետևանքով առավել տուժած քաղաքներից մեկն է եղել:
Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում
«Մեր քաղաքին հատկապես խոշոր վնաս է հասցվել։ Դրան նպաստել են և՛ հրետակոծությունները, և՛ օդից ռմբակոծությունները, և՛ անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Այժմ շրջանը և քաղաքը վերականգնվում են, մենք փորձում ենք վերքերը բուժել պատերազմից հետո», - ասել Է Աթայանը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին օգնության կարիք ունեն այն քաղաքացիները, որոնք մարտական գործողությունների ընթացքում զրկվել են օթևանից:
«Առաջին հերթին վերականգնում ենք հիվանդանոցները, դպրոցները։ Շատ են նրանք, ովքեր կորցրել են իրենց տները։ Բայց եթե խոսենք ընդհանուր իրավիճակից, ապա խաղաղ կյանքը վերադառնում է», - նշել է պաշտոնյան։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:
Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է:
«Նախարարները քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին։ Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, որոնց շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:
Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան
Վերնիսաժում նախատոնական իրարանցում չի նկատվում։ Անցորդները թռուցիկ նայում են վաճառասեղաններին ու գրեթե կանգ չեն առնում։ Վաճառողներն էլ հավաքվում են խմբերով՝ ջերմանալով գարնանային արևի ճառագայթների տակ ու տարբեր թեմաներ քննարկում։ Վաճառասեղանին մոտեցող գնորդին տեսնելով՝ անմիջապես գալիս ու սկսում են ներկայացնել ապրանքը։
«Առանց զբոսաշրջիկների Վերնիսաժն իրեն նման չէ։ Տեղացիներն ամեն ինչի գինը գիտեն, պատկերացնում են, թե ինչ են ուզում, րոպեների ընթացքում գնում ու հեռանում են։ Իսկ զբոսաշրջիկները երկար են ընտրում, գեղեցիկ առևտուր են անում, փորձում խորամանկել, իսկ եթե նրանց թվում է, թե ստացվել է, թեյավճար են թողնում։ Նրանց շնորհիվ մենք մարքեթինգային հնարքներ ու մի քանի լեզու ենք սովորել», - ասում է պայուսակներ վաճառող տղամարդը։
Այստեղ կարելի է արծաթյա զարդեր, կաշվե իրեր, հյուսած պայուսակներ, մետաքսյա շարֆեր, խեցեղեն, կավից ու փայտից պատրաստված հուշանվերներ և շատ այլ բաներ գտնել։ Մարտի 8-ի նախօրեին առավել մարդաշատ են, այսպես կոչված, «կանանց» շարքերը։ Ընդ որում այստեղ գնորդները ոչ միայն տղամարդիկ են, այլև կանայք։ Ճիշտ է, գնման ձևն ակնհայտ տարբերվում է։ Կանայք հիմնականում ըստ գնի են նվեր ընտրում, 6-30 դոլար միջին արժողությամբ, իսկ տղամարդիկ փորձում են որևէ օրիգինալ բան գտնել, տոն օրերին էլ գինը նրանց համար էական չէ։
«Հավանաբար միայն հայ կանայք են միմյանց նվեր գնում մարտի 8-ին։ Նրանք ընտրում են այնպիսի իրեր, որոնք իրենց գնից ավելի թանկ տեսք ունեն։ Տղամարդիկ էլ մեծ զարդեր, բնական քարեր ու ձեռագործ հավաքածուներ են նախընտրում», - պատմում է ոսկերչական իրեր վաճառողը։
Նա բացահայտում է վաճառողների գաղտնիքը․ սկզբում առաջարկում են ամենաթանկ ապրանքը, այնուհետև աստիճանաբար անցնում էժանին։ Եթե մարդը գործի գիտակ է, նախևառաջ նրան վարպետների գործեր են առաջարկում։ Նման հաճախորդներին դեմքով են ճանաչում և փոքր զեղչեր անում։ Իսկ եթե հաճախորդը խորհրդի կարիք ունի՝ ինչ ընտրել զարդի հետ, նրան խորհուրդ են տալիս այցելել ձեռագործ պայուսակների և շարֆերի տաղավար։
Շարֆեր վաճառող կինը պատմում է, որ հիմնականում դրանք նախընտրում են կանայք։ Նրանք երկար ընտրում են, հարցնում պատրաստման տեխնոլոգիան, երբեմն նույնիսկ զանգահարում ու խորհուրդ են հարցնում ընկերուհիներից։ Իսկ տղամարդիկ պայուսակներ ու դրամապանակներ են նախընտրում, բերում են կնոջը, որպեսզի նա անձամբ իր համար որևէ բան ընտրի։ Շատ դեպքեր են եղել, երբ ընտանեկան զույգը սկսել է վիճել և արդյունքում ոչինչ չի գնել։ Եղել են նաև դեպքեր, երբ տղամարդը զայրացել ու միանգամից մի քանի պայուսակ է գնել՝ ծանոթ բոլոր կանանց համար, բացի կնոջից։
- Իսկ ձեզ կանանց տոնին նվերներ նվիրո՞ւմ են։
- Շարֆեր՝ ոչ բայց զարդեր երբեմն նվիրում են։
- Այստեղի վարպետների՞ գործեր են։
- Այո, երբ կրում եմ, նրանք ճանաչում են իրենց գործերը։
Իսկ Անահիտը, որը իր պատրաստած զարդերն է վաճառում, պատմում է, որ հաճախ իրեն ծաղիկներ էին նվիրում, և նա որոշեց դրանք օգտագործել իր աշխատանքներում։ Նրա հաճախորդները հիմնականում կանայք են։ Աղջիկներն իրենց մայրիկներին ու տատիկներին մեծ կախազարդեր են նվիրում, իսկ իրենց՝ նուրբ ծաղիկներով ականջօղեր։ Հայ կանայք նախընտրում են նուրբ գույներ ու իրենց հայտնի ծաղիկներ։
«Այս ծաղիկները երբեք չեն թոռոմի։ Ամեն անգամ կանայք այս զարդերը կրելիս կհիշեն ինձ և նրան, ով իրենց նվիրել է։ Մի՞թե հրաշք չէ», - ասում է նա ժպիտով։
Հարևան վաճառասեղանի վաճառողն արագ միանում է զրույցին ու ասում, որ հրաշքն այն է, երբ կավի փոքր կտորից թեթև բաժակ է ստացվում, որից ամեն առավոտ կարելի է համեղ սուրճ խմել ու դրական հույզեր ստանալ։ Նա անմիջապես հիշում է, որ իր բաժակները գնել են տասնյակ երկրներից զբոսաշրջիկներ ու դրանցից սուրճ են խմում աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներ՝ Մոսկվայից մինչև Լոս Անջելես։ Տղամարդը պատմում է, թե ինչ սիրով է պատրաստում բաժակները, և ակամայից ուզում ես գնել նրա գոնե մեկ արտադրանք։
-Վաճառեք ինձ այդ բաժակը։
- Ինչ ես ասում, քույրիկ ջան, նվիրում եմ, շուտով մարտի 8 է։
- Չէ, այդպես չեմ վերցնի։
- Էդ դեպքում թող քո տղամարդը քեզ համար գնի, ես քեզ ոչինչ չեմ վաճառի։
-Մի՛ նեղացեք։
- Չեմ նեղանում, դա մարքեթինգ է, եթե այն քեզ դուր է եկել, ուրեմն դու այն կվերցնես, կգաս ու երկու հատ էլ նույնից կգնես, - ծիծաղելով ասում է վաճառողը։
- Իսկ ի՞նչ եք ձեր կնոջը նվիրելու։
- Ծաղիկներ, այսօր ադամանդի գին ունեն դրանք։
Հանկարծ տղամարդը մատնացույց է անում հուշանվերների վաճառասեղանին՝ խորհուրդ տալով անպայման այցելել ։ Նա գործընկերոջը ձայն է տալիս՝ ասելով, որ ցույց տա ինձ «այս շուկայի ամենագեղեցիկ բանը», ու աչքով անում նրան։
Մոտենում ենք ու նկատում ծածկի տակ կախված հրեշտակներին։ Մինչդեռ հիանում ենք նրանցով՝ վաճառողը գտնում ու մեզ է պարզում կանաչ զգեստով գանգրահեր հրեշտակին։
- Ձեզ է նման, - ասում է վաճառողը։
Մենք սկսում ենք ծիծաղել, իսկ տղամարդիկ պահը բաց չեն թողնում ու շնորհավորում են գալիք տոնի կապակցությամբ։ Մենք հեռանում ենք։ Բայց թվում է, թե տոնավաճառը բազմամարդ ու ավելի ուրախ է դառնում։