00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

5 մլրդ դոլարի առաջարկը ստացել է Վանեցյանն ու փակ ծրարով փոխանցել Փաշինյանին. նախկին դեսպան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян в сопровождении президента ФФА Артура Ванецяна посетил академию футбола (25 марта 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян в сопровождении президента ФФА Артура Ванецяна посетил академию футбола (25 марта 2019). Еревaн  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը դարձյալ անդրադարձել է Արցախի 7 շրջանները 5 մլրդ–ով վաճառելու լուրերին` նոր փաստեր ներկայացնելով։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Արցախի 7 շրջանները 5 մլրդ դոլարով հանձնելու առաջարկը Բաքուն Նիկոլ Փաշինյանին արել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` լրացնելով 5 մլրդ–ի մասին իր նախորդ գրառումը նոր փաստերով։

«Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին»,– հայտնում է Մինասյանը։

Միքայել Մինասյանն Արթուր Վանեցյանին առաջարկում է հաստատել կամ հերքել իր ներկայացրած փաստերը։

«Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանը ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղե՞լ է արդյոք հանդիպում Դուբայում, ստացե՞լ է արդյոք ծրար, և արդյո՞ք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին»,– գրում է Մինասյանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին երեկոյան համացանցում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Ադրբեջանի նախագահը ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեծ գումարներ է առաջարկել Արցախի դիմաց, բայց Սարգսյանը մերժել է։

Серж Саргсян и Александр Лукашенко - Sputnik Արմենիա
Սարգսյանի և Լուկաշենկոյի «անկեղծ զրույցը»․ ո՞ւմ է պետք Արցախը 5 մլրդ–ով «գնելու» արտահոսքը

Ավելի ուշ «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքն այս տեղեկությունները հաստատող տեսանյութ էր հրապարակել։ Դրանում Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրուցում են Արցախի հարցի հնարավոր լուծման մասին։

«Մենք ուզում ենք խաղաղ ու հանգիստ ապրել։ Մեր ցանկությունը, ցավոք սրտի, բավական չէ»,-ասում է Սերժ Սարգսյանը։

«Տուր նրան շրջանները։ Նա կվճարի։ Նա քեզ առաջին փուլի համար 5 միլիարդ դոլար է առաջարկել»,-ասում է Լուկաշենկոն։

«Ես նրան 6 միլիարդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»,-պատասխանում է Սերժ Սարգսյանը։

«Լավ էլի, մտան Փաշինյանի տուն, տեսանք ինչ կար». Ալեն Սիմոնյանը` ձայնագրության մասին

Ձայնագրությունն արվել է 2016 թվականին Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։

2020թ.–ի դեկտեմբերի 11-ին Միքայել Մինասյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին։ Առաջարկը եղել է գաղտնի, դրա մասին իմացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա սուրհանդակը, այն անձնավորությունը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։

Save եմ արել, հանձնաժողովին պետք կգա». Մարուքյանը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին

Լրահոս
0