00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավիճակը կարգավորվել է. ռուս խաղաղապահների հրամանատարը`Արցախի իրավիճակի մասին

© Sputnik / Сергей АверинРустам Мурадов
Рустам Мурадов  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հրամանատարի խոսքով ՝ ռուս զինվորականները կանխել են հրադադարի ռեժիմի հետագա խախտումները:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը մեկնաբանել է Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում երեկվանից ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ վերջին բախումներից հետո դրությունն այժմ կարգավորվել է:

Здание министерства обороны Азербайджана - Sputnik Արմենիա
Ադրբեջանը փաստացի ընդունել է, որ ինքն է հարձակվել Հադրութի շրջանում և ունի 4 զոհ

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, գեներալը նշել է, որ դեկտեմբերի 11-ին ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում, խախտվել է հրադադարի ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունքում խախտումը ճնշվել է:

«Ներկայումս իրավիճակն այդ տարածաշրջանում կայունացել է: Ռուս խաղաղապահները մշտապես հետևում են իրավիճակին և փոխգործակցում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ», - ասել է հրամանատարը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ, իսկ ադրբեջանական կողմը գրավել էր Հին Թաղեր գյուղը ու մասամբ մտել նաև Խծաբերդ։

Ի՞նչ է տեղի ունենում Արցախի Հադրութի շրջանում. ինֆոգրաֆիկա

ՀՀ արտգործնախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմն ընդունել է, որ ունի 4 զոհ ու 2 վիրավոր։

Ռուս խաղաղապահներն այնտեղ էին ժամանել դեկտեմբերի 12-ին ու բանակցություններ սկսել կողմերի հետ։ Դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ հրապարակած քարտեզից պարզ է դառնում, որ ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ 

На передовой в Карабахе (29 сентября 2020). - Sputnik Արմենիա
Ադրբեջանի տարածածը բացարձակ ապատեղեկատվություն է. Հայաստանը հերքում է զոհերի մասին լուրերը

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0