Հայկ Խանումյան

Արցախի նախագահը պաշտոն է առաջարկել Հայկ Խանումյանին. «Ժողովուրդ»

147
(Թարմացված է 10:32 10.12.2020)
Օրաթերթը գրում է, որ առաջիկայում փոփոխություններ կլինեն Արցախի տարածքային կառավարման նախարարի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախում կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են, առաջիկայում նոր նշանակումներ կլինեն: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանին առաջարկել է զբաղեցնել Արցախի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը։ Նշվում է, որ քննարկումները դեռ ընթացքի մեջ են:

«Ժողովուրդի» հետ զրույցում Հայկ Խանումյանը չի մանրամասնել՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ։

«Բանակցություններ են գնում նոր իշխանություն ձևավորելու համար»,-ասել է Խանումյանը։

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հենց նախարարի մակարդակով:

Վիտալի Բալասանյանը կրկին պաշտոն է ստացել

«Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու առաջարկ է արվել Արցախի ժողովրդավական կուսակցության անդամներից մեկին»,-գրում է օրաթերթը:

Հիշեցնենք՝  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Բալասանյանը նշանակվեց ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար:

 Օրերս Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատվեց Միքայել Վիրաբյանը։ Նրան փոխարինեց ՀՀ ԱԺ նակին պատգամավոր Մանե Թանդիլյանը։

ՀՀ կառավարությունը տնից զրկված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կընդունի. նախարար

147
թեգերը:
Հայկ Խանումյան, պաշտոն, Արցախ
Ըստ թեմայի
Անկանխատեսելի ընտրություններ Արցախում. ո՞վ է ֆավորիտը
Հայկ Խանումյանի առևանգման գործի մանրամասները
ԼՂՀ դատախազությունը պարզաբանում է Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու քրեական գործը
Զորամաս

«Մեղավորները պատասխանատվություն են կրելու». Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել

268
(Թարմացված է 15:10 18.06.2021)
Բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Արցախի ՊԲ–ն անընդունելի է համարում քաղաքական քարոզչությունը բանակում։ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել Facebook–ում։

«Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից»,– նշված է հայտարարության մեջ:

Արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն:

«Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից»,– ընդգծում է ՊԲ–ն։

Նշվում է, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում:

268
թեգերը:
Ընտրություններ, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախ
Ըստ թեմայի
Չագուճ և բիզնեսի վրա հարձակումներ. Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետքերով
Պեսկովը խոսել է Հայաստանում կայանալիք ընտրությունների մասին
Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչը կհետևի Հայաստանում կայանալիք ընտրություններին
Դմիտրի Պեսկով

ՌԴ-ն շփումների մեջ է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բոլոր կողմերի հետ. Պեսկով

52
(Թարմացված է 13:56 18.06.2021)
Կրեմլի ներկայացուցիչը շեշտում է, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի կայունացմանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոնիսի - Sputnik. Ռուսաստանը սերտ շփումների մեջ է Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սերտ շփումների մեջ ենք թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ ու կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի կայունացմանը, ինֆրաստրուկտուրայի զարգացմանը, տրանսպորտային հաղորդակցությանը, իրավիճակի ընդհանուր բարելավվմանը ու չպետք է պարունակի ինչ-որ տարրեր, որոնք կարող են լարվածության աճի պատճառ դառնալ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Քոչարյանը խոստանում է վերադառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ առանց «մութ խաղերի»

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

52
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Արցախ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան
Պետք է Ռուսաստանին զուգահեռ զարգացնել հարաբերությունները նաև Արևմուտքի հետ. Գասպարյան

Ես դուրս եմ գալիս այն միջավայրից, որտեղ կարող էի հանգիստ ապրել. Ռուբեն Վարդանյանի ուղերձը

0
(Թարմացված է 10:51 19.06.2021)
Հայտնի ձեռնարակատերը երազում է, որ մի քանի հարյուր տարի հետո իր թոռների թոռը կկանգնի այս հողի վրա և կասի, որ ինքը հպարտ է հայ լինելու համար

Ձեռնարկատեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին։

Տեսանյութում Վարդանյանը, Հայաստանի քաղաքացու անձնագիրը բռնած, կանգնած է հայրական Փարպի գյուղի այգում։

«Ինձ համար սա շատ կարևոր որոշում էր, որ ես ընդունել եմ արցախյան պատերազմից հետո`հասկանալով մի բան, որ այսօրվա իրավիճակը թույլ չի տալիս բոլորիս անտարբեր լինել, չմտածել, չանհանգստանալ և չփորձել փոխել մեր հայկական աշխարհի ապագան։ Ես տեր եմ այս հողին, ես տեր եմ հայ աշխարհին»,–ասում է նա։

Վարդանյանը վստահեցնում է, որ այսուհետ պետք է իր վրա ավելի շատ պարտավորություն վերցնի։

«Ես հասկանում եմ, որ դառնալով հասարակական գործիչ`ինձ վրա մեծ բեռ եմ վերցնում, մեծ պարտականություն։ Ես դուրս եմ գալիս այն միջավայրից, որտեղ կարող էի հանգիստ ապրել։ Այն միջավայրը, որը ստեղծել եմ իմ քրտինքով, տասնյակ տարիների իմ աշխատանքով։ Ես հասկանում եմ, որ շատ դժվարություններ եմ ստեղծում իմ ընտանիքի համար, բայց ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում։ Այն իրավիճակը, որ մենք ապրում ենք հանգիստ մեր կյանքով Մոսկվայում, Փարիզում, Գլենդելում կամ Բուենոս Այրեսում, չի աշխատելու։ Միակ տարբերակը, որ մենք իրար հետ միասին միանանք և իսկապես կառուցենք ապագա հայկականը։ Միացեք «Ապագա հայկականը» շարժմանը, որի նպատակն է ստեղծել օրակարգ այն հարցերի, որոնց պատասխանները մենք կարող ենք գտնել և իրականացնել միայն իրար հետ միասին։ Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ճգնաժամը և այսօրվա մեր թուլությունը մենք կարող ենք դարձնել մեր ուժը»,–ասում է նա։

Վարդանյանի խոսքով` հունիսի 21–ից հետո պետք է ստեղծել նոր ուժեղ Հայաստան, պետություն, նոր ուժեղ հայկական սփյուռք և Արցախ, որի իրականացման համար պետք է հայ ժողովուրդը նոր բանաձև գտնի։

«Միայն այն ազգը կունենա ապագա, որը կգտնի նոր բանաձևը համագործակցության պետական և մասնավոր հատվածների»,–ասում է նա։

Վարդանյանը համոզված է` մենք իսկապես կարող ենք դառնալ տերը մեր ապագայի։

«Այս այգին 500 տարվա ապագա ունի։ Ես երազում եմ, որ մի քանի հարյուր տարի հետո իմ թոռների թոռը կանգնի այս հողի վրա և կասի, որ ինքը հպարտ է հայ լինելու համար»,– եզրափակում է նա։

Նշենք, որ «Ապագա հայկականը» (The future Armenia) հանրային նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 29-ին։ Նպատակն է ստեղծել Հայաստանի և հայության կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում։ Չունի քաղաքական նպատակներ և հավակնություններ։

Ծրագրի նախաձեռնող խմբում են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։ Ծրագրի մշակմանը և քննարկմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից, և որին արդեն միացել են 380 հոգի։

0
թեգերը:
ուղերձ, Ռուբեն Վարդանյան, Հայաստան