00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի քան 15 հազար արկ․ Ստեփանակերտի ականազերծումը կարող է մինչ տարեվերջ ավարտվել

© Sputnik / Karen AvetisyanСтепанакерт 6 октября 2020 года
Степанакерт 6 октября 2020 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեփանակերտը մաքրելուց հետո սակրավորները կսկսեն աշխատել Արցախի Մարտունու ու Մարտակերտի շրջաններում։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Նախորդ շաբաթների ընթացքում սակրավորները պայթուցիկ իրերից մաքրել են Ստեփանակերտի ու մոտակա տարածքների ավելի քան կեսը։ Նրանք հույս ունեն ավարտել աշխատանքը մինչ այս տարվա վերջ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Արցախի հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը։

Инженерная разведка и разминирование на южной окраине Степанакерта - Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի հարավային հատվածը

Մեսրոպյանի խոսքով՝ Ստեփանակերտի կենտրոնական հատվածն ամբողջովին մաքրված է զինամթերքից։

«Մաքրվել է մասնավոր սեկտորի ավելի քան կեսը։ Այստեղ խիտ բնակեցված շրջանն է, պետք է մաքրել, քանի որ մարդիկ արդեն վերադառնում են», - պարզաբանել է կենտրոնի տնօրենը։

Նա հայտնել է, որ մարտական գործողությունների ավարտից մի քանի շաբաթ անց Ստեփանակերտում ու դրա մոտակայքում ընդհանուր առմամբ ավելի քան 15 հազար ռազմամթերք է հայտնաբերվել։

Ռուս սակրավորները սկսել են Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծումը

«Աշխատել են Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման կենտրոնն ու ՌԴ խաղաղապահ ուժերի ականազերծման կենտրոնը։ Մեզ նոր միացել են ԱԻՆ-ի սակրավորները, այսօր առաջին օրն է։ Բայց մենք արդեն վաղուց ենք խաղաղապահների հետ աշխատում, երևի արդեն 10-12 օր է», - նշել է Մեսրոպյանը։

Հարցին՝ ինչու են առաջին հերթին Ստեփանակերտը սկսել մաքրել, նա պատասխանել է, որ մարդիկ հիմնականում Արցախի մայրաքաղաք են վերադառնում։ Քանի որ շրջաններում քանդված տները շատ են, փախստականներին հենց Ստեփանակերտում են տեղավորում։ Այդ կապակցությամբ որոշում է կայացվել հենց այդտեղից սկսել ականազերծումը։

Ստեփանակերտը մաքրելուց հետո սակրավորներն անցնելու են Մարտունու, հետո էլ՝ Մարտակերտի շրջան։

Многофункциональный робототехнический комплекс «Уран-6» впервые задействован российскими саперами при разминировании в НКР (5 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ղարաբաղում ականազերծման ժամանակ առաջին անգամ ռոբոտատեխնիկական համալիր է գործի դրվել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Ինչպես են ՌԴ մասնագետներն ականազերծում Շուշի–Լիսագոր ճանապարհը. տեսանյութ

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների մասին պաշտոնական տվյալներ չկան։

Լրահոս
0