Ժան Իվ լը Դրիան

Ես, Լավրովն ու Բիգանը մտադիր ենք շարունակել աշխատանքը ԼՂ հարցի լուծման շուրջ. լը Դրիան

104
(Թարմացված է 19:13 03.12.2020)
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը, իսկ Ֆրանսիան՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ, պետք է շարունակի խաղաղ ու երկարատև որոշման որոնումները։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի արտգործնախարար Ժան– Իվ լը Դրիանը, նրա ռուս գործընկեր Սերգել Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը մտադիր են շարունակել աշխատել ղարաբաղյան հարցի խաղաղ լուծման որոնման աշխատանքները։ Այս հայտարարությունը Լը Դրիանն արել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում, որն անցկացվում է Տիրանայում։

Նա ավելացրել է, որ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ռուս ու ամերիկացի գործընկերների հետ ներգրավված է բանակցությունների գործընթացին՝ խաղաղ ու երկարաժամկետ լուծում գտնելու համար։

«Մենք սատարում ենք ընդհանուր մտադրությունը՝ ԵԱՀԿ մանդատին համապատասխան նման համաձայնության հասնելու նպատակով», - ասել է Լը Դրիանը։

Նշենք՝ Ֆրանսիայի ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել Ղարաբաղյան հակամարտության լուծման վրա։

Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ. Պեսկով

104
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Սերգեյ Լավրով, Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
«Անտարբեր չլինենք». ում է պաշտպանում Իրանը Ղարաբաղյան հակամարտությունում
Վարձկանները կես տարվա պայմանագիր են կնքել Ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելու համար
Լավրովն ու Չավուշօղլուն կրկին քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը
Շինարարություն

Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվելու, որը 15 մասնաշենք կունենա. լուսանկար

65
(Թարմացված է 11:26 29.07.2021)
Նորակառույց բնակարանները տրամադրվելու են Հադրութի` պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արցախում hերթական բնակարանաշինական ծրագիրը կիրականացվի։ Տեղեկությունը հայտում է Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները։ Արդեն կայացել է մրցույթի առաջին փուլը։

«Թաղամասը բաղկացած է լինելու 15 մասնաշենքից` ընդհանուր 240 բնակարանով։ Նոր բնակավայրը կառուցվելու է ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նորակառույց բնակարանները տրամադրվելու են Հադրութ քաղաքի` պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։

Հիշեցնենք` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն հայտարարել էր, որ ավելի քան 1000 բնակարան շահագործման կհանձնվի երկու տարվա ընթացքում: Տների բաշխման ժամանակ առաջնահերթությունը կտրվի Շուշիի և Հադրութի բնակիչներին (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ), ինչպես նաև սոցիալական խոցելի խմբերին: Առաջին բնակարանները շահագործման կհանձնվեն արդեն այս տարվա վերջին։

1 տարում պետությունը 61 մլրդ դրամ է հատկացրել արցախցիներին, սյունեցիներին, զինվորականներին

65
թեգերը:
Ստեփանակերտ, շինարարություն, թաղամաս, Արցախ
Ըստ թեմայի
Հայաստանում 21 000-ից ավել տեղահանված արցախցի է ապրում
Արցախի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան կկառուցվի
Արցախում պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիներն աջակցություն կստանան
Որոնողական աշխատանքներ

Վարանդայի շրջանում ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել

74
(Թարմացված է 17:35 28.07.2021)
2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– գրել է նա Facebook–ում։

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։

Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել, 3 անչափահասների հայր էր

74
թեգերը:
զինծառայող, աճյուն, Արցախ
Ըստ թեմայի
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Շուշի

Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում

55
Թուրքական հեռուստաալիքներից մեկը տեսանյութ է հեռարձակել, որում աննախադեպ քննադատության է ենթարկվել ադրբեջանական կրոնական գործիչը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Թուրքիայում կոշտ քննադատության է ենթարկվել Ադրբեջանի կրոնական գործիչ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ–ուլ–իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Թուրքական հեռուստաալիքներից մեկը` Haber Global–ը, մի ամբողջ սյուժե է նվիրել նրա ասածներին։

Համընդհանուր դժգոհության հիմք են հանդիսացել արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի պատճառների վերաբերյալ արտահայտությունները։

Մասնավորապես նա ասել է. «Այաթոլլա Համենեի որոշումն ու «Ղարաբաղը իսլամական հող է» խոսքերը Ադրբեջանին հաղթանակի հասցրին»։

Փաշազադեն նաև երախտագիտություն է հայտնել Իրանին և գրեթե չի անդրադարձել Թուրքիային, ինչը իհարկե ազդել է թուրք հասարակության վերաբերմունքի վրա։

3,5 մլրդ ԵՄ-ից Թուրքիային ահաբեկիչներին հովանավորելո՞ւ, թե՞ փախստականներին զսպելու համար

Հեռուստասյուժեի հեղինակները հիշեցրել են, որ Իրանը երբեք հստակ ադրբեջանամետ դիրքորոշում չի հայտարարել և թույլ է տվել, որ սպառազինություն մտնի Հայաստան, այնպես որ ոչ մի դեպքում չի կարելի հավասարեցնել Թուրքիայի և Իրանի դերը Ադրբեջանի ռազմական հաղթանակի գործում։

Ով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը, ու ինչ կապ ունի նա Թուրքիայի հետ

Իրանի արժանիքները մեծարող Փաշազադեի հասցեին հնչած վրդովմունքի պատճառ է դարձել նաև այն փաստը, որ Իրանի հոգևորականության ներկայացուցիչը պատարագ է մատուցել Շուշիում, երբ այն դեռ չէր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Բայրաքթարների» գլխին ամպեր են կուտակվել. ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Թուրքիային

55
թեգերը:
Պատերազմ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Թուրքիա