00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի համաձայնագիրն ավելի վատն է, քան Բրեստի պայմանագիրը. Արցախի նախագահի խորհրդական

© Sputnik / Asatur YesayantsДавид Бабаян
Давид Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին ու այնտեղ բնականոն կյանքի վերադառնալու հարցում Ռուսաստանի դերին։

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե արդյո՞ք պահպանվում է հրադադարը տարածաշրջանում, ինչպես է ընթանում տեղի ենթակառուցվածքների վերականգնումը, և թե ինչ հիմնական բարդություններ կան այդտեղ։ Նա նաև կարծիք է հայտնել այն մասին, թե արդյո՞ք ռուս խաղաղապահների ներկայության ներկայիս մակարդակը բավարար է, արդյո՞ք Արցախին պետք է ռուսական ռազմաբազա, և եթե այո, ապա ինչու։

-Դավիթ Կլիմովիչ, պատմեք, խնդրում եմ, ինչպե՞ս է ընթանում հանրապետության վերականգնման գործընթացը վերջին սրացումից հետո։ Կարելի՞ է արդեն խոսել ինչ-ինչ հաջողությունների մասին։

-Առայժմ տարածաշրջանի վերականգնումը ամենավաղ փուլում է։ Հիմնական շեշտը դրվում է ենթակառուցվածքների վերականգնման վրա․ լույսի, գազի մատակարարում, ինտերնետի աշխատանքի վերականգնում։ Ինտերնետն, օրինակ, հիմա հասանելի է միայն մի քանի շրջաններում։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Մեզ արդեն հաջողվել է լիովին վերականգնել մայրաքաղաքի էներգամատակարարումն ու ջրամատակարարումը։ Ավելին, կուզեի նշել, որ ամբողջ պատերազմի ընթացքում մենք ոչ մի անգամ ջրամատակարարման ընդհատում չենք ունեցել։ Ինչ վերաբերում է գազամատակարարմանը, ապա մի շարք շրջաններում այն հատուկ էր դադարեցվել։ Դա թույլ էր տալիս բազմաթիվ կյանքեր փրկել արկերի՝ բնակելի տների վրա ընկնելու դեպքում։ Եթե դա չարվեր, հետևանքները սարսափելի կլինեին։             

Ըստ էության, մայրաքաղաքում արդեն ամբողջությամբ վերականգնվել է և՛ ջրամատակարարումը, և՛ էլեկտրաէներգիայի մատակարարումը, և՛ գազամատակարարումը։ Շրջաններում իրավիճակը մի փոքր այլ է։ Որոշ թաղամասեր գնդակոծություններից շատ ավելի ուժեղ են տուժել, բնական գազի մատակարարման կարգավորումը շատ ավելի երկար կտևի: Ավերվել են տներ, ճանապարհներ, հաղորդակցության ուղիներ։ Նույնը վերաբերում է նաև բազմաթիվ գյուղերի։

Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 26 հազար փախստականների անվտանգ վերադարձն Արցախ

Շատ լավ է, որ վերականգնման գործընթացում մեզ ակտիվորեն օգնում են ռուս խաղաղապահները։ Նրանք փաստացի յուրահատուկ առաքելություն են իրականացնում, որը կարելի է բաժանել երկու ուղղության։ Առաջինը՝ ռազմաքաղաքական, այսինքն՝ խաղաղության ու կայունության պահպանումը, նոր պատերազմի առաջացումը թույլ չտալը։ Երկրորդը՝ սոցիալ-տնտեսական աջակցությունը։ Եթե ուսումնասիրենք համաշխարհային պրակտիկան, կտեսնենք, որ ամեն տեղ չէ, որ խաղաղապահները զբաղվել են դրանով։ Սակայն նման աջակցության շնորհիվ վերականգնման գործընթացը շատ ավելի արդյունավետ կընթանա։

-Ձեր գնահատականներով հրադադարի ռեժիմը տարածաշրջանում այսօր լիովին պահպանվո՞ւմ է։

-Լինում են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը։ Բայց ոչ կրակոցներով։ Որոշ տեղերում շփման գիծը բավականին ոլորապտույտ է անցնում, օրինակ՝ առանձին բնակավայրերի ճիշտ կենտրոնով կամ դրանց շրջակայքում։ Մեզ մոտ եղել են դեպքեր, երբ մեր գյուղացիները գնացել են անասունների հետևից, որն «անցել է մյուս կողմը», և ադրբեջանցիները գերի են վերցրել նրանց։

Այսպիսի իրավիճակները թեև հատուկենտ են, բայց այնուամենայնիվ պատահում են։ Իսկ մնացած հարցերում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է, կրակոցներ չեն հնչում, մարտական գործողություններ չեն ընթանում։

-Ի՞նչ եք կարծում, այսօր ՌԴ խաղաղապահների թվաքանակը բավարա՞ր է Լեռնային Ղարաբաղում խաղաղություն պահպանելու համար։ Հանրապետությունը հետաքրքրված չէ՞ այդ թվաքանակի ավելացմամբ։

-Ես կարծում եմ, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը պետք է դիտարկել երկու հարթության վրա․ զուտ ռազմական և քաղաքական։ Ռազմական տեսանկյունից, իհարկե, լավ կլիներ, որ խաղաղապահներն ավելի շատ լինեին։ Բայց այս հարցը նաև քաղաքական չափորոշիչ ունի։ Այսինքն՝ եթե անգամ այստեղ գտնվի ընդամենը մեկ ռուս խաղաղապահ, դա արդեն իսկ Ռուսաստանի ներկայության նշան կլինի։ Այդպիսով՝ հրադադարի ռեժիմի խախտումն արդեն իսկ քաղաքական հետևանքներ կունենա։

Թե որքանով նման ներկայությունը բավարար կլինի ռազմական տեսանկյունից, ցույց կտա ժամանակը։ Բայց քաղաքական բաղադրիչը նույնպես շատ կարևոր է, քանի որ ցանկացած խախտում կնշանակի մարտահրավեր նետել Ռուսաստանին։ Իսկ դա կնշանակի իրադարձությունների բոլորովին այլ ընթացք։ Դա շատ նման է Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետ կապված իրավիճակին։

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դժվար թե սահմանափակվի հինգ տարի ժամկետով. Փաշինյան

Այդ բազան Թուրքիայի կողմից լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում չի կարող մեզ պաշտպանել։ Սակայն դրա խորհրդանշական ներկայությունն արդեն իսկ անհնար է դարձնում Թուրքիայի ագրեսիան։ Համենայն դեպս` հիմա։

-Արդյո՞ք դուք նպատակահարմար եք համարում ԼՂՀ տարածքում Ռուսաստանի ռազմական բազայի ստեղծումը։

-Իբրև փորձագետ, քաղաքացի և այս երկրի քաղաքական գործիչ` ես համարում եմ, որ այստեղ ՌԴ ռազմակայան ունենալը շատ լավ կլիներ։ Ինքներդ դատեք։ Ռուսաստանը շատ հզոր աշխարհաքաղաքական պոտենցիալ ունի։ Բայց ի՞նչ կլինի, եթե Թուրքիան սկսի Ադրբեջանին ագրեսիայի դրդել։ Իսկ եթե գրոհայինները դադարեն ենթարկվել Թուրքիային և որոշեն ինչ-որ բան անել այստեղ։ Այդ դեպքում նրանք հատուկ կփորձեն հարված հասցնել Ռուսաստանի հեղինակությանը, էլ չասած այն մասին, որ մեզ շատ բարդ դրության մեջ կդնեն անվտանգության տեսանկյունից։

Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ ԼՂՀ-ում ռուսական ռազմակայանի ստեղծումը չէր խանգարի։ Համենայն դեպս, դա բավականին կամրացներ այստեղի անվտանգությունն ու կայունությունը, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում։

-Գաղտնիք չէ, որ Երևանում ամենևին էլ ոչ բոլոր ուժերը դրական արձագանքեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությանը։ Ի՞նչ եք կարծում, ապագայում այդ փաստաթուղթը չեղարկելու փորձեր կլինե՞ն։

-Այս համաձայնությունը շատ բարդ, շատ ծանր էր մեզ համար։ Սա Բրեստի պայմանագրի նման բան է, անգամ ավելի վատ։ Բայց մենք պետք է հասկանանք․ տեղի ունեցածի համար առաջին հերթին մենք ինքներս ենք մեղավոր, ոչ թե ինչ-որ այլ ուժեր։ Ես նույնիսկ չեմ մեղադրում Թուրքիային կամ Ադրբեջանին, քանի որ նրանք, ինչպես ես հաճախ եմ կրկնել, ամենաազնիվ թշնամիներն են։ Նրանք երբեք չեն թաքցրել իրենց իրական մտադրությունները։ Նրանք միշտ ասել են, որ իրենց գլխավոր նպատակը Ստեփանակերտն է, Շուշին և այլն։

Семен Пегов на онлайн пресс-конференции (25 ноября 2020). Москва - Sputnik Արմենիա
Դա քաղաքական որոշում էր. Պեգովը՝ Շուշին կորցնելու մասին

Այլ հարց է, որ մենք ներսից խնդիրներ ունեինք։ Մենք պարտվեցինք ոչ թե Ադրբեջանին կամ Թուրքիային, մենք ինքներս մեզ պարտվեցինք։ Մենք պետք է միշտ հաշվի առնենք դա։ Մենք չկարողացանք կռահել նոր պատերազմի ռազմավարական բնույթը։ Իսկ չէ՞ որ դա պաշտպանական քաղաքականություն վարելու կարևորագույն նախադրյալներից մեկն է։ Պատերազմը մեծամասամբ անհպում էր, մեր կորուստների մեծ մասը անհպում էին ԱԹՍ-ների պատճառով։

Ավելին` մենք խնդիրներ ունեինք հակառակորդի ռազմավարական նպատակների հետ։ Մենք չկարողացանք կանխագուշակել, որ Թուրքիան նույնպես անմիջական մասնակցություն կունենա։ Բայց դա արդեն մեր մեղքն է։

-Քանի՞ փախստական կա այսօր ԼՂՀ-ում և արդյո՞ք ռեսուրսները բավարար են նրանց նորմալ կյանքն ապահովելու համար։

-Իրավիճակն իրոք շատ բարդ է։ Այս պատերազմից հետո մոտ 30-40 հազար մարդ փախստական դարձավ։ Հայտարարության ստորագրման պահին Ստեփանակերտում բնակչության շատ փոքր մասն էր մնացել՝ 3-5 տոկոս։ Մարդիկ պետք է տարհանվեին, այլապես թիրախ, զոհ կդառնային։ Վերադարձածների մեծ մասը տանիք ունեն։ Դա այն դեպքում, որ մայրաքաղաքում էլ լուրջ ավերածություններ կան․ ոչնչացված է, տարբեր տվյալներով, բնակֆոնդի 30-50 տոկոսը։

Շրջաններ կան, որտեղ ենթակառուցվածքները գրեթե չեն տուժել․ Լաչինի շրջանը, Քելբաջարի շրջանը։ Դրանք հանձնել են։ Բնակիչները մնացել են առանց տանիքի։ Բացառված չէ, որ նրանց մեծ մասը Ղարաբաղ չի վերադառնա, այլ կմնա ապրելու Հայաստանում և այլ տեղերում։

«Մեր ժողովուրդը նրանց լավ է ընդունում». Արցախի բնակիչները` ռուս խաղաղապահների մասին

Փախստականների համար անհրաժեշտ է նոր տներ կառուցել։ Դա խոշոր միջոցներ, ռեսուրսներ կպահանջի։ Այս հարցում մենք հույսը դնում ենք թե՛ հայկական սփյուռքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ որոշ կազմակերպությունների վրա։ Առաջին հերթին՝ սփյուռքի և Ռուսաստանի։ Առանց դրսի աջակցության մենք պարզապես ի վիճակի չենք լինի լուծել այս հարցը։

-Ի՞նչ ժամկետներում եք նախատեսում լիովին վերականգնել Լեռնային Ղարաբաղը այնպիսին, ինչպիսին եղել է վերջին սրացումից առաջ։

-Դա կախված է աշխատանքների կազմակերպումից, պրոֆեսիոնալների ներգրավումից, ինչպես նաև այն բանից` կհաջողվի՞ արդյոք մեզ դրսից միջոցներ ներգրավել։ Օրինակ՝ 1992թ․-ին Ստեփանակերտը Ստալինգրադի էր նման՝ 95-97%-ով քանդված։ Սակայն այն ամբողջովին վերականգնվեց 5-7 տարվա ընթացքում։ Հիմա ավերածությունները շատ ավելի քիչ են։ Եթե աշխատանքները պատշաճ մակարդակով անցկացվեն, հնարավոր է՝ 2-3 տարի հետո հասնենք լիակատար վերականգնման։

-Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Ստեփանակերտի օդանավակայանի բացման հավանականությունը։ Ե՞րբ և ո՞ւմ մասնակցությամբ է դա իրականացվելու։

-Օդային հաղորդակցության վերականգնումը նշված է (եռակողմ հայտարարության մեջ) իբրև հաղորդակցության ապաարգելափակման քայլերից մեկը։ Բնականաբար, դա կիրականացնի ռուսական կողմը, միայն նա է ի վիճակի անել դա։ Ես կարծում եմ՝ այն կգործի արդեն մոտ ապագայում։

Դա բազմաֆունկցիոնալ օդանավակայան կլինի․ կիրականացվեն ինչպես ուղևորափոխադրող չվերթեր, այնպես էլ տնտեսական, բեռնափոխադրող։ Օդային հաղորդակցությունը ԼՂՀ-ի տնտեսական վերականգնման կարևոր բաղադրիչ կդառնա։

-Օդանավակայանը ռազմական չվերթեր ընդունելո՞ւ է։

-Հնարավոր է։ Դա նաև խաղաղության և կայունության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը կլինի։ Բայց հիմնականում, կարծում եմ, ուղևորատար և բեռնատար ինքնաթիռներ կլինեն։

-Ի՞նչ եք կարծում, օդանավակայանի բացումը կարո՞ղ է տեղի ունենալ մինչև տարեվերջ։

-Հուսով ենք, մեծ հույս ունենք։

Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

Լրահոս
0