Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի գրոհայիններ

Ավելի քան 900 սիրիացի վարձկաններ հեռացել են Ադրբեջանից՝ չնայած Թուրքիայի ջանքերին

296
(Թարմացված է 23:23 02.12.2020)
Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին մասնակցել է 2580 սիրիացի վարձկան։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ավելի քան 900 սիրիացի վարձկաններ դեկտեմբերի 1-ին Ադրբեջանից վերադարձել են Սիրիա: Տեղեկությունը հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR - The Syrian Observatory For Human Rights)։

Վարձկանների խումբը վերադարձել է Սիրիա այն բանից հետո, երբ ձախողվել են նրանց Ադրբեջանում պահելու Թուրքիայի բոլոր ջանքերը: Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է թույլատրել նրանց բնակվել Լեռնային Ղարաբաղի տարածքում կամ Ադրբեջանի շրջաններում:

Վարձկաններին հաջողվել է ստանալ իրենց վարձատրության մի մասը, որը գնահատվում է 10 000 թուրքական լիրայի չափով, մի մասն էլ ստանալու են մոտ օրերին:

Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին մասնակցել է 2580 սիրիացի, որոնցից 342-ը հետ էին գնացել արդեն պատերազմի օրերին, իսկ մոտ 300-ը սպանվել էին մարտերի ընթացքում։ 

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

296
թեգերը:
վարձկաններ, Սիրիա, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Ղարաբաղում Սիրիայից եկած մոտ 300 վարձկաններ են սպանվել, հարյուրավորներ`վիրավորվել. SOHR
ՄԱԿ-ն արձանագրել է, որ Արցախի դեմ վարձկաններ են օգտագործվել
Ֆրանսիան Թուրքիայից սպասում է ԼՂ–ից վարձկանների դուրսբերման կոնկրետ գործողություններ
Հանդիպում Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում

Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա. Մանե Թանդիլյան

19
(Թարմացված է 16:39 23.01.2021)
Հայաստանի և Արցախի քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Արցախում ստեղծված սոցիալական վիճակին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կարծում է, որ Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա։ Թանդիլյանը նման կարծիք է հայտնել այսօր`ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի և սփյուռքի հարցերով Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Мане Тандилян на встрече с высокопоставленными чиновниками Правительства Армении (23 января 2021). Степанакерт
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի և սփյուռքի հարցերով Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանի հետ

«Թանդիլյանն անդրադարձել է դեպի Արցախ նման այցերի կարևորությանն՝ իր խոսքում ընդգծելով, որ հայաստանյան տարբեր կառույցների հետ մշտական փոխգործակցությունը պետք է լինի շարունակական՝ ունենալով առարկայական արդյունքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Թանդիլյանը հատկապես կարևորել է Հայաստանի և սփյուռքի ներգրավվածությամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ, նաև բնակարանային ապահովման և հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը։

Հանդիպման վերջում որոշում են կայացրել ունենալ միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրները դիտարկել ճիշտ տեսանկյունից:

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ՝ «պարզապես ապրելու»

19
թեգերը:
Պատերազմ, Մանե Թանդիլյան, աշխատանք, Արցախ
Ըստ թեմայի
Հայաստանյան բժիշկների խումբը` նեղ մասնագետներով, մեկնել է Արցախ
Ռուսաստանի ՊՆ-ն Արցախ վերադարձած քաղաքացիների նոր թիվ է հրապարակել
Արցախահայությունը միայնակ չէ. ԱՀ նախագահն ընդունել է Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպում Արցախի կառավարությունում

Հայաստանյան բժիշկների խումբը` նեղ մասնագետներով, մեկնել է Արցախ

19
(Թարմացված է 15:59 23.01.2021)
Բժիշկները հետախուզական բնույթ ունեցող այցով են մեկնել Արցախ։ Սա միակ հանդիպումը չի լինելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. 2020թ. հունվարի 22-ին Արցախի կառավարության շենքում կայացել է Արցախի առողջապահության նախարարի հրավերով Արցախ ժամանած բժիշկների խմբի և նախարարության ու Ստեփանակերտում գործող բուժհիմնարկների պատասխանատուների հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Արցախ ենք եկել փոքր խմբով, նեղ մասնագետներով, բայց նրանք բոլորն էլ հիանալի մասնագետներ են։ Նպատակը տեղի գործընկերների հետ միասին համակարգում եղած խնդիրները վեր հանելն ու դրանց հրատապ լուծում տալն է։ Ներկա այցը կատարվել է նեղ խմբով, սակայն այն, այսպես ասած, հետախուզական բնույթ ունի»,–ասել է հյուրընկալված բժիշկների խմբի պատասխանատու Արամայիս Գալումյանը։

Նրա խոսքով` առաջիկայում ընդլայնված կազմով հանդիպումները լինելու են գործնական առօրյայի մի մասը։

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն էլ նշել է, որ իր հրավերով ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ ժամանած բժիշկների խումբն ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ Արցախում ներդնելու պատրաստակամություն:

Օրվա վերջին հյուրընկալված բժիշկները նախարարի ուղեկցությամբ այցելել են Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորում:

Հայաստանում բժիշկների զորահավաք է հայտարարվում

19
թեգերը:
Հայաստան, բժիշկ, Արցախ
Ըստ թեմայի
Արցախահայությունը միայնակ չէ. ԱՀ նախագահն ընդունել է Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
Ռուսաստանի ՊՆ-ն Արցախ վերադարձած քաղաքացիների նոր թիվ է հրապարակել
Խուճապի չմատնվել. Արցախում պայթյունների ձայներ կլսվեն
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը «Սպեցիայի» հետ հանդիպմանը խաղադաշտ դուրս չի գա

12
(Թարմացված է 17:09 23.01.2021)
Բացի Մխիթարյանից, «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը չեն մասնակցի նաև Էդին Ջեկոն ու Պեդրո Ռոդրիգեսը:

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը, գրում է Armsport–ը։

«Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը «Ռոմայի» հայտացուցակում 22 ֆուտբոլիստներ են ներառվել։
Մխիթարյանի` հանդիպումը բաց թողնելու պատճառը նրա մկանային ցավերն են։ Բացի Մխիթարյանից, «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը չեն մասնակցի նաև Էդին Ջեկոն ու Պեդրո Ռոդրիգեսը:

Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»- «Սպեցիա» հունվարի 20-ին կայացած հանդիպմանը Մխիթարյանը ոչ միայն մասնակցել էր, այլև գոլ խփել։

Մխիթարյանը 8 րոպեում 2 գոլ է խփել «Ռոմայի» կազմում. տեսանյութ

12
թեգերը:
ֆուտբոլ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը
Պայմանագրի երկարաձգու՞մ, հիմա դրա ժամանակը չունենք. Մխիթարյանը մեկնաբանել է պտտվող լուրերը
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ, բայց «Ռոման» պարտվեց