ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մերօրյա հերոսներին ու Արցախյան պատերազմի ընթացքում նրանց կատարած սխրանքները:
Հերթական հրապարակման համաձայն` փոխգնդապետներ Նաիրի Արկադիի Ավետիսյանը, Արմեն Գառնիկի Պետրոսյանը, Վաչե Շահենի Մանասյանը հարավային ճակատում պահել են կարևոր բարձունքը, խոցել թշնամական ավտոտեխնիկա, մեծաքանակ մարդկային ուժ և ապահովել հայկական կողմի անձնակազմի անվտանգ դուրս բերումը մարտական գործողությունների շրջանից:
Մայոր Արմեն Վյաչեսլավի ղեկավարությամբ` ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ, Հադրութի մոտակայքում թշնամուն պատճառել երկու հարյուրից ավելի մարդկային ուժի կորուստ: Մարտերի ընթացքում անձնակազմը երկու անգամ հայտնվել է շրջափակման մեջ և, հմտորեն խուսավարելով ու չտալով ոչ մի զոհ, հաջողությամբ դուրս եկել՝ իրենց հետ տանելով նաև բոլոր վիրավորներին:
4–ամյա որդու հերոսն է. պատերազմում երկու ոտքը կորցրած Արգիշտին սոցիալական ծանր վիճակում է
Մարտական գործողությունների ընթացքում խիզախություն են դրսևորել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը, Արշամ Նելսոնի Մանուկյանը, Նորիկ Վլադիկի Առաքելյանը, Սլավա Վլադիմիրի Մովսեսյանը, Սամվել Անդրանիկի Խաչատրյանը, Վիգեն Արսենի Եղիազարյանը, Սամվել Համբարձումի Գևորգյանը, Արման Խաչատուրի Խաչատրյանը, Սերգեյ Աշոտի Հայրապետյանը:
Փառք մեր հերոսներին:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հունվարի 25-ին իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Արցախի տարածքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա նշեց, որ 4 աճյուններից մեկը հայկական կողմին է փոխանցվել Ադրբեջանի կողմից։
«Ադրբեջանական կողմը գտել է Մարտակերտի դիրքային հատվածում ու փոխանցել հայկական կողմին»,– հայտնեց նա։
Այս զինծառայողի ինքնությունը հնարավոր է եղել պարզել նրա մոտ գտնված վարորդական իրավունքի վկայականով։ Ըստ որի, նա 1993թ–ին ծնված պահեստազորային Աշոտ Լևոնի Խաչատրյանն է։
«Մյուս երեքը մարտական գործողություներին մասնակցած երիտասարդներ են, որոնք հայտնաբերվել են Ջաբրայիլի հատվածում»,– ասաց Թադևոսյանը` հավելելով, որ նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հունան Թադևոսյանը հայտնեց նաև, որ այսօր նախատեսված որոնողափրկարարական աշխատանքները կիրականացվեն Հադրութի հատվածում` փրկարարների 2 ջոկատով։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հունվարի 25-ի դրությամբ, հայտնաբերվել են 1281 զինվորականի ու քաղաքացիական անձանց աճյուններ:
Ռուս խաղաղապահներն Արցախում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. 222 արցախցիներ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են Արցախ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները», - ասված է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 51065 փախստականներ:
ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 672,3 հա տարածք, 225,8 կմ ճանապարհ, 883 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 813 պայթյունավտանգ առարկա։
Նշվում է, որ խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Մարտակերտում խաղաղապահները մշակում են հրադադարի խախտման դեպքում իրենց գործողությունները
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ռուս հաղորդավարուհի, բժիշկ Ելենա Մալիշևան ռուսական «Առաջին ալիքի» եթերում ասել է` որ խմբի ներկայացուցիչները պետք է անպայման պատվաստում ստանան կորոնավիրուսի դեմ։
«Պետք է գլխակորույս վազել պատվաստում ստանալու, քանի որ կորոնավիրուսով ծանր հիվանդանալու ու մահանալու ռիսկերը միլիոն անգամ ավելի մեծ են, քան պատվաստման ցանկացած ռիսկերը», - նշել է Մալիշևան՝ դիմելով ռիսկային խմբերի մարդկանց։
Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։ Այդ գործոններն են՝ 65-ից բարձր տարիքը, ճարպակալությունը, երիկամների խրոնիկ հիվանդությունները, թոքերի հիվանդությունները, քաղցկեղային հիվանդությունները (ոչ սուր փուլում), սրտանոթային հիվանդությունները։
«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով
Worldometer համաշխարհային վիճակագրական կայքի համաձայն` հունվարի 26-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 100,2 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 2,1 մլն մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։