ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի են ունենում ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։
Զինված անձը կողոպտել է Երևան-Երասխ ավտոճանապարհի բենզալցակայաններից մեկը
«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն», - գրված է հաղորդագրությունում։
Նշենք, որ անցած 3 օրերին Ստեփանակերտի մերձակայքում ավելի քան 500 կասետային զինամթերք է ոչնչացվել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատերազմից հետո ձնամաքրման աշխատանքներում որոշակի խնդիրներ են առաջ եկել։ Քաղաքապետարանը Facebook–ի էջում գրառում է արել` հորդորելով քաղաքացիներին աջակցել` ինչով կարող են։
«Պատերազմից հետո աշխատուժի պակաս է զգացվում: Եղած մարդկային ռեսուրսները բավարար չեն հրատապ խնդիրներին լուծում տալու համար: Տեխնիկական միավորների մի մասը պատերազմի հետևանքով կա՛մ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կա՛մ էլ գտնվում է անսարք վիճակում: Արդյունքում մեքենատրակտորային բազան լրջորեն համալրելու կարիք կա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին մեկ ամսում քաղաքում երթևեկող փոխադրամիջոցների թիվը զգալիորեն մեծացել է, ինչը նույնպես խոչընդոտում է ձնամաքրման աշխատանքներին։ Բացի այդ, աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով քաղաքի տարբեր վայրերում հերթեր են գոյանում, և որոշ տարածքներում գրեթե անհնար են դառնում ձնամաքրման աշխատանքները:
Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում
Քաղաքապետարանը հայցում է արցախցիների ներողամտությունը` նշելով, որ ձնամաքրման մեքենաները մաքրում են փողոցները` ունեցած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով:
Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ–ը հայտնել է, որ հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կարծում է, որ Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա։ Թանդիլյանը նման կարծիք է հայտնել այսօր`ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի և սփյուռքի հարցերով Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Թանդիլյանն անդրադարձել է դեպի Արցախ նման այցերի կարևորությանն՝ իր խոսքում ընդգծելով, որ հայաստանյան տարբեր կառույցների հետ մշտական փոխգործակցությունը պետք է լինի շարունակական՝ ունենալով առարկայական արդյունքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Թանդիլյանը հատկապես կարևորել է Հայաստանի և սփյուռքի ներգրավվածությամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ, նաև բնակարանային ապահովման և հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը։
Հանդիպման վերջում որոշում են կայացրել ունենալ միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրները դիտարկել ճիշտ տեսանկյունից:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Նախիջևան քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։
«Հունվարի 23-ին` տեղական ժամանակով ժամը 17:22-ին, գրանցվել է երկրաշարժ հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը եղել է 10 կմ, այն 4.3 մագնիտուդ ուժգնության է եղել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4 բալ և Սյունիքի մարզի Գորայք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք` նույն տարածքում երկրաշարժ էր գրանցվել նաև հունվարի 18–ին և 22–ին։