Վայոց Ձոր. արխիվային լուսանկար

Ջերմուկի սարերում էլ կարող են ադրբեջանցիների հետ սահմանազատման խնդիրներ լինել. պատգամավոր

896
(Թարմացված է 19:20 27.11.2020)
Թագուհի Թովմասյանի խոսքով` անվտանգության առումով մենք կորցրել ենք ամենակարևոր շրջանը՝ Քարվաճառը, որը «բուֆերային գոտի էր», և դրա շնորհիվ Վարդենիսում և հարակից շրջաններում մարդիկ կարողանում էին հանգիստ քնել։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները դեռ շարունակվում են․ դրանք ոչ միայն Սոթքի հանքի տարածքով են անցնելու, այլ պիտի դեռ շարունակվեն։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն այսօր Վարդենիսի տարածաշրջան է այցելել՝ տեղում հասկանալու, թե ինչպես են ընթանում սահմանազատման աշխատանքներն ու Սոթքի հանքավայրի աշխատակիցների, տեղի բնակիչների հետ զրուցելու, նրանց բողոքը լսելու։

«Այսինքն, առաջիկայում էլի ենք խնդիր ունենալու, ենթադրում եմ, որովհետև այն հատվածները, որոնք շարունակվում են, գնում են մինչև Ջերմուկի հատված են հասնում մեր սարերը, այդ սարերում էլ մենք կրկին խնդիրներ ենք ունենալու, որովհետև գնացել ենք, դիրքավորվել ենք մեր պատկերացրածով։ Մեր պատկերացումներն ու Ադրբեջանի պատկերացումները չեն համապատասխանում, և հիմա պիտի նստեն սեղանի առաջ ու հասկանան՝ ինչպես են կիսում սահմանը»,- նշեց Թովմասյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե տեղի բնակիչների համար ավելի կարևոր է Սոթքի ոսկու հանքի շահագործմա՞ն, թե՞ անվտանգության հետ կապված հարցերը՝ Թովմասյանը նշեց, որ ճիշտ չի համարում այդ երկու հարցերի տարանջատումը։

«Եթե մարդն ապրի անվտանգ և սոված, դա նույն դժվարությունն է, ինչ եթե մարդն ապրի վտանգի տակ և կուշտ։ Ունենք երկու դիլեմա, և երկուսն էլ օր առաջ պետք է կարողանանք կարգավորել»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ անվտանգության առումով մենք կորցրել ենք ամենակարևոր շրջանը՝ Քարվաճառը, որը «բուֆերային գոտի էր», և դրա շնորհիվ Վարդենիսում և հարակից շրջաններում մարդիկ կարողանում էին հանգիստ քնել։

Հիմա սա խնդիր է։ Թովմասյանն ընդգծում է՝ կարևոր է հասկանալ, թե ինչպես է անվտանգությունն ապահովվելու։ Նա նաև անդրադարձավ այն տեղեկություններին, թե երեկ ադրբեջանական կողմը Սոթքի հանքավայրին է մոտեցել մի քանի հարյուրանոց զինվորականների խմբով, իսկ մեր կողմից մոտ տասնյակ զինվորականներ են եղել։

«Մեր բանակը գտնվում է ծանր վիճակում, մենք ունենք սարսափելի մեծ կորուստներ և համալրման խնդիր։ Մեր բանակը պետք է մեջքն ուղղի, հիմա այդ գործընթացի մեջ ենք։ Այդ ընթացքում մենք կարող ենք ունենալ շատ անհավասար պայմաններ թշնամու բանակի հետ, որովհետև իրենք եկել են մի քանի հարյուր հոգով, իսկ մենք չենք ունեցել այդքան մեծ թվով ներկայացուցիչներ, որովհետև չենք կարողացել տեղում ունենալ այդքան մեծ թվով զինվորականներ»,- նշեց նա։

Թովմասյանն ընդգծում է՝ Քարվաճառում տղաները կյանքի գնով 44 օր պահեցին այս անառիկ լեռները, հիմա նրանց համար իսկապես մեծ ցավ է, որ այդ պահածը մենք մի փաստաթղթով հանձնեցինք։ Տեղի բնակիչներն էլ տարակուսած են՝ եթե շրջանների մի մասը կորցրեցինք կռվում, ինչու այս մեկը կամ գոնե դրա մի մասը չէինք կարող պահել։

«Իրենք 21-րդ դարի պատերազմում կռվել են 20-րդ դարի կանոններով և զինտեխնիկայով, և, ըստ էության, հաղթանակ են տարել։ Մենք Քարվաճառում հաղթել ենք, ես ուզում եմ սա արձանագրել, բայց պարտվել ենք փաստաթղթով»,- շեշտեց նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

 

896
թեգերը:
Թագուհի Թովմասյան, Պատգամավոր, Սահման, Ջերմուկ
Ըստ թեմայի
Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ
Սոթքում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարության շրջանակում են. վարչապետ
Սոթքի հանքն աշխատելու է, բանակցում են աշխատելու ծավալների շուրջ․ Թագուհի Թովմասյան
Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

«Անհետ կորածների թիվը 1064 է»․ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

166
(Թարմացված է 21:39 16.06.2021)
Սարգսյանի հրապարակած փաստաթուղթը Զինծառայության ապահովագրման հիմանդրամի հաշվետվությունն է, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է։ Նման հայտարարություն է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհետ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը (նկատի ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին,–խմբ), ելույթ ունենալով ԱԺ-ում հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես», - ասել է Սարգսյանը։

Ապա Սերժ Սարգսյանը ցույց է տվել իր կողմից հիշատակված փաստաթուղթը։ Դա Զինծառայության ապահովագրման հիմնադրամի հաշվետվությունն է, որտեղ գրված են նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

Համաձայն թղթի՝ անհայտ կորածների թիվը 1064 է, ծանր վիրավորում ստացածներինը՝ 265: Փաստաթուղթը ստորագրված է հիմնադրամի տնօրենի՝ Վարուժան Ավետիքյանի կողմից։

«Բա մեզ չի ընդունում, ո՞ւմ պիտի ընդունի». անհետ կորածի հայրը` Նիկոլ Փաշինյանի մասին

166
թեգերը:
Արցախյան պատերազմ, փաստաթուղթ, անհետ կորած, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»․ Սերժ Սարգսյանը՝ գերիների վերադարձի և քարտեզների մասին
Պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա՝ դագանակով գլխին տանք. Սերժ Սարգսյան
Չէին հասկանում, որ Արցախ պահող զինվորը նաև ՀՀ սահմանն է պաշտպանում․ Սերժ Սարգսյան
Ժնևում հայ և օտարերկրացի ցուցարարները դիմել են Պուտինին ու Բայդենին. տեսանյութ

Ժնևում հայ և օտարերկրացի ցուցարարները դիմել են Պուտինին ու Բայդենին. տեսանյութ

136
(Թարմացված է 18:22 16.06.2021)
Ցուցարարները Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներին կոչ են արել հիշել ռազմավարական ու բարոյական պատասխանատվության մասին, որը իրենց երկրները ստանձնել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Ժնևում ցույց է կայացել ՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։ Բողոքի ակցիան նվիրված է եղել Վլադիմիր Պուտին–Ջո Բայդեն հանդիպմանը, որը մեկնարկել է Ժնևում:

Ցուցարարների թվում էին Շվեյցարիայում ապրող հայեր, տեղի բնակիչներ, ինչպես նաև Ժնևի քաղաքային խորհրդի անդամներ Սեբաստիեն Դեֆայեն, Լուիզա Թրոթեն, Պատրիկ Դիմյեն և Սիլվեն Տևոն:

«Շվեյցարիայի հայերը երկու առաջնորդներին հիշեցնում են բարոյական և ռազմավարական պատասխանատվության մասին, որը նրանք ստանձնել են հայկական պետության և Արցախի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը չի կարող սակարկության առարկա լինել», - ցույցի ժամանակ հայտարարել է շվեյցարահայ համայնքի ղեկավարներից մեկը՝ Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը։

Հավաքվածների ձեռքերում էին Հայաստանի, Արցախի և Շվեյցարիայի դրոշները և պաստառներ` «ԵԱՀԿ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության համար», «Մի հաստատեք բռնապետի կազմած քարտեզները․ ո՛չ ստալինյան քարտեզներին» գրություններով։

«Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը։ Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի լիակատար աջակցությամբ սպառնալ Հայաստանին», - իր ելույթում հայտարարել է Սիլվեն Տևոն։

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերին քաղաքային խորհրդի մի քանի ներկայացուցիչներով նրանք նախագիծ են ուղարկել Ժնևի խորհրդարան՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ:

«Ցավոք, որոշ պատգամավորներ հրաժարվում են աջակցել այդ բանաձևին՝ վկայակոչելով երկրի չեզոքությունը, սակայն դրանով նրանք փրկում են Շվեյցարիայի տնտեսական կապերը Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության (SOCAR) հետ», - նշել է Տևոն:

Նշենք, որ նման ցույցեր եվրոպական քաղաքներում պարբերաբար են անցկացվում։

136
թեգերը:
տեսանյութ, հայեր, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին
Արխիվային լուսանկար

Նախընտրական կարգախոսների մեսիջները. ինչի՞ վրա են շեշտը դնում քաղաքական ուժերը

0
(Թարմացված է 23:02 16.06.2021)
Sputnik Արմենիան փորձագետի հետ վերլուծել է նախընտրական մրցապայքարի առաջնորդների կարգախոսներն ու քարոզարշավը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանի քաղաքական ուժերն արդեն մեկ շաբաթից ավելի է` զբաղված են նախընտրական քարոզարշավով։ Ոմանք արդեն օգտագործել են ամենաուժեղ հաղթաթղթերը` իրենց վրա սևեռելով ընտրազանգվածի ուշադրությունը, մյուսները կենտրոնացել են բացառապես «բակային քարոզի» վրա և չեն խառնվում աշխարհի մեծերի «փոխհրաձգությանը»։

Բացարձակապես բոլոր կուսակցություններն ու դաշինքները ժամանակ և ուժ չեն խնայել` հորինելու քարոզչական հետաքրքիր «հնարքներ» և կարգախոսներ։ Թեև ոչ բոլորի մոտ է դա լավ ստացվել։

Sputnik Արմենիան PR ոլորտի փորձագետ Աստղիկ Ավետիսյանի հետ փորձել է վերլուծել վեց առաջնորդների կարգախոսներն ու վարած քարոզարշավը։

«Հետպատերազմական շրջանում տրամադրության անկում և որոշակի ապատիա է նկատվում։ Նման իրավիճակում դժվար է հասարակությանը կարգախոսներով գործողության մղել։ Չէ՞ որ կարգախոսի նպատակը այնպիսի ուղերձ հղելն է, որը կհիշվի և գործողության կմղի», – նշեց փորձագետը։

Սակայն, անկախ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ թվաքանակից, դրանց մեծամասնությունը հիմնականում նմանատիպ անուններ և կարգախոսներ են կիրառում։ Դա դժվարացնում է ընտրությունը հատկապես նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել։

Տիգրան Արզաքանցյանը դատարանում կվիճարկի ԿԸՀ-ի որոշումը

Բացի այդ, կարգախոսը պետք է դրական ուղերձ ունենա, ոգեշնչի և խթանի, սակայն քաղաքական ուժերի հիմնական մասի կարգախոսները փրփուրներից կախվելու տպավորություն են թողնում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` «Ապագա Կա՛ Ապագա»

Բուն «ապագա» բառը դրական նշանակություն ունի, իսկ նրա կրկնակի կիրառումն ամրապնդում է ազդեցությունը։ Սակայն տվյալ դեպքում խնդրահարույց է այն, որ այս կարգախոսը վերցրել է մի կուսակցություն, որն ասոցացվում է պատերազմում պարտություն կրելու, պետական կառավարման և տնտեսության մեջ ձախողելու հետ։ Հաշվի առնելով երեք տարվա կառավարումը և բոլոր այդ գործոնները, ապագայի հետ սեփական կուսակցությունը նույնականացնելն ընտրողների հետ շփման խոչընդոտներ է ստեղծում։ Այս համատեքստում կարգախոսը կարելի է դիտարկել որպես խորամանկ հնարք, որը թույլ է տալիս չխոսել այսօրվա մասին, գնահատականներ չտալ անցյալում մնացած աշխատանքին, բայց խոստանալ ապագա։

Միևնույն ժամանակ, կուսակցությունը կրկին շեշտը դնում է իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վրա, որը միայնակ է վարում ողջ նախընտրական քարոզարշավը։ Ինչպես և հեղափոխության ժամանակ, նա իրեն ներկայացնում է որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ, շարունակում մնալ ընդդիմադիրի կերպարում, քննադատել նախորդներին։ Սակայն այս անգամ ագրեսիայի չափաբաժինն էապես ավելացել է, իսկ բառապաշարը` կոշտացել։

Նման հռետորաբանությունը կարող է գրավել հասարակության որոշ հատվածի ուշադրությունը` հիմնականում այն մարդկանց, որոնք վերլուծությամբ իրենց ուղեղը չեն ծանրաբեռնում։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նախապատվությունը տալիս է խառը լսարանին և զանգվածային ելույթներին, ինչը պակաս արդյունավետ է սեփական ուղերձը տեղ հասցնելու տեսանկյունից։

«Հայաստան» դաշինք` «Դեպի ուժեղ Հայաստան»

Կարճ և հիշվող կարգախոս։ Նույնականացվում է դաշինքի առաջնորդի կերպարի, նրա վարքագծի և բառապաշարի հետ։ Քաղաքական ուժի կարգախոսի ուղերձն ու իմիջը լիովին համահունչ են։ Բացի այդ, այն լրացնում է սլաքի տեսքով դաշինքի խորհրդանիշը, որը ցույց է տալիս շարժում կամ ուղղություն, կամ ուժի մասին խոսող «մեծ»–ի նշան։ Քարոզարշավում բոլոր տարրերը լրացնում են միմյանց և ընտրողին փոխանցում սեփական ուղերձը։

Անկախ նրանից, որ քարոզարշավը տանում են դաշինքի բոլոր առաջնորդները, հիմնական շեշտը դրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, որն ասոցացվում է որոշումներ կայացնող և առողջ ապրելակերպ վարող կայուն, ուժեղ մարդու կերպարի հետ։

Նա վճռական և ուժեղ մարդու հեղինակություն ունի, ինչն արդիական է անվտանգության խնդիրների ֆոնին։ Ավելին, նա զսպվածություն է ցուցադրում, նրա հռետորաբանության մեջ «ներվ» չկա, սակայն հաճախ կատակում է և դրանցով պատասխանում իրեն «փողոցային բանավեճերի» մեջ ներքաշելու փորձերին։ Այս ամենը գրավում է ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող ընտրազանգվածին։

Դաշինքը գրագետ է աշխատում նաև թիրախային լսարանի հետ, առանձին հանդիպումներ կազմակերպում տարբեր պրոֆեսիոնալ խմբերի հետ և նրանց հասանելի լեզվով զրույցներ վարում։

«Պատիվ ունեմ»` «Ուղղի՛ր մեջքդ: Կպնե՛նք գործին: Որ ապրե՛նք»

Բավական երկար և դժվար հիշվող կարգախոս։ Այնքան էլ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ նկատի ունի քաղաքական ուժը, որն է նրա հիմնական ուղերձը, բայց արդեն նախընտրական քարոզարշավը լրացնող տեսահոլովակներում բացահայտվում են հասցեատերն ու ուղերձի նպատակը։ Կարգախոսում խոսակցական բառ է օգտագործվում (կպնենք), ինչն այնքան էլ բնորոշ չէ քաղաքական այդ ուժին, և դա դիսոնանս է առաջացնում։ Բացի այդ, այստեղ կուսակցության առաջնորդների հետ նույնականացում չկա, ինչը ևս այնքան էլ լավ չի անդրադառնում ընդհանուր արդյունքի վրա։

Սա միակ ուժն է, որի ցուցակը գլխավորում է մի մարդ, իսկ քարոզարշավը տանում մեկ ուրիշը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումն ուժեղացնում է քաղաքական ուժի դիրքերը, քանի որ նրա համախոհների թիվը խիստ գերազանցում է վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի համախոհների թիվը։ Վերջինիս վարկանիշն էապես իջել է ԱԱԾ տնօրենի` պաշտոնից հեռանալուց հետո։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը նոր կերպարով է ներկայացված։ Նա ավելի էմոցիոնալ է, կիրառում իրեն ոչ բնորոշ բառապաշար, որն ավելի մոտ է փաշինյանական հռետորաբանությանը։ Նա հարմարվում է ընտրազանգվածին, սակայն ոչ միանշանակ է ընկալվում լուռ զինվորականի իմիջով Սարգսյանի ավելի զուսպ «տարբերակի» համախոհների կողմից։

Հայ ազգային կոնգրես` «Լրջանալու պահը»

Կարգախոսն ահազանգում է սպառնալիքի և նրա մասշտաբների մասին ու փոխանցում իրավիճակի ողջ լրջությունը, սակայն գործողության չի մղում և քաղաքական ուժի հետ ասոցիացիա չի ստեղծում, հետևաբար քիչ արդյունավետ է։

Սակայն քաղաքական ուժի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ այն միանգամից է ասոցացվում, քանի որ արտացոլում է երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրա կարծիքը, իսկ բուն արտահայտությունը բազմիցս հանդիպել է քաղաքական գործչի հոդվածներում և վերլուծություններում։

 Բնականաբար, քարոզարշավն իրականացնում է ինքը` Լևոն Տեր–Պետրոսյանը, թեև մեդիահարթակներում հայտնվում են նաև նրա կուսակիցները։ Առաջին նախագահը շարունակում է մնալ իմաստուն առաջնորդի իր դերում։ Նա իր հավատարիմ հետևորդներն ու համախոհներն ունի, որոնք նրան կարծիքների առաջնորդ են համարում։ Նա, ինչպես միշտ, մի փոքր գոռոզ է, քննադատում է երկու հակամարտող կողմերին, սակայն այս անգամ նա ավելի անկեղծ է, իրեն որոշակի անկեղծություններ է թույլ տալիս, որոշակի «խաղաքարտեր» բացում, որոնց մասին նախկինում չէր խոսի։ Բացի այդ, նա ասոցացվում է հաղթանակի հետ (Արցախում), և դա օգտագործվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Լուսավոր Հայաստան»` «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր»

Արդյունավետ կարգախոս է հատկապես չկողմնորոշված քաղաքացիների վրա ազդելու համար։ Կուսակցությունն արագ կողմնորոշվեց լարվածությունը հաշվի առնելով, ու շեշտը դրեց համերաշխության վրա, ինչը կգնահատեն երկրում լարված իրավիճակից հոգնած ու կայունություն տենչող ընտրողները։ Կուսակցությունը ոչ միայն իրեն դուրս է բերում հիմնական առաջնորդների հետ հակամարտությունից, այլև ստեղծում երրորդ` իր համար շահավետ ուղի։

Կուսակցությունն ապակենտրոնացած նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Մեդիա տիրույթում ներկայացնում է բազմաթիվ անձանց, քարոզը տարվում է միանգամից մի քանի ուղղություններով և փոքր խմբերով, ինչն արդյունավետ կերպով նրանց ուղերձը կհասցնի հասցեատիրոջը։ Բացի այդ, կուսակցությունն ուշադրություն է հրավիրում իր առաջնորդ Էդմոն Մարուքյանի վրա, որը բոլոր թեկնածուներից տարբերվում է իր զսպվածությամբ և դասական քաղաքական գործչի կերպարով։

Սա միակ կուսակցությունն է, որն ունի իր գույնը` մանուշակագույն։ Այն ընտրությունների համար որևէ նոր բան չի հորինում, այլ օգտագործում է իր բոլոր լծակներն ու ռեսուրսները` փոխելու ինչ–որ բան. թեկուզ փոքր քայլերով։ Այնուամենայնիվ, քաղաքական ուժը փորձում է կրեատիվ լինել։ Դրա առաջնորդը նախքան քարոզարշավի մեկնարկը սկսեց հարցազրույցներ անցկացնել, իսկ նախընտրական քարոզարշավի ամենաթեժ պահին մի տեսահոլովակ հայտնվեց, որը գրագողության կասկած առաջացրեց։

«Բարգավաճ Հայաստան»` «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»

Կուսակցության կարգախոսը շատ երկար է և կուսակցության կամ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ասոցիացիա չի ստեղծում։ Այն դժվար է հիշել և չի կարող խթանել, որ քվեարկեն հենց այդ կուսակցության օգտին։

Այս անգամ ԲՀԿ–ն որոշել է հետևել միտումներին և խաղարկել անվտանգության հարցը, սակայն դա հակառակ ազդեցությունն ունի։ Կուսակցության նախորդ կարգախոսն («Մեր խոսքը գործ է») ավելի արդյունավետ էր և լրացնում էր Գագիկ Ծառուկյանի կերպարը` որպես իր խոսքի տեր մարդ։

Նախընտրական քարոզարշավը բավական կայուն է անցնում, անցնցում և առանձնացվող պահերով։ Հիմնական շեշտը դրված է Ծառուկյանի ելույթների վրա, որոնք անդրադառնում են անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացումների թեմաներին։ Նախապատվություն է տրվում զանգվածային միջոցառումներին, որտեղ ավելի շատ են հույզերը, սակայն ավելի քիչ` հասցեատիրոջը մեսիջը հասցնելու արդյունավետությունը։

Հատկանշական է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ նախընտրական քարոզարշավին մասնակցում են ՀՀ բոլոր երեք նախագահները, թեև նրանցից մեկը` Սերժ Սարգսյանը, ընտրություններին չի մասնակցում։ Ընտրություններին նաև ռեկորդային թվով քաղաքական ուժ է մասնակցում` 21 կուսակցություն և 4 դաշինք։ Տարբեր գնահատականներով` ընտրազանգվածի շուրջ 40-45 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե ում է տալու իր ձայնը, ինչը նախընտրական քարոզարշավի արդյունքն ավելի անկանխատեսելի է դարձնում։

«Ուշքի եկեք, հայրենիք ենք կորցնում». Սպիվակովան խոսել է Հայաստանի ճակատագրի մասին

0
թեգերը:
«Պատիվ ունեմ» դաշինք, «Հայաստան» դաշինք, կարգախոս, Ընտրություններ, քարոզարշավ
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել
«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից և ներկայացրեց իրենց նպատակը