Колонна сирийских боевиков, поддерживаемых Турцией, следует за турецкой бронетехникой (30 октября 2019). Сирия

Սիրիայից ահաբեկիչներ են տեղափոխում Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ

219
Պատերազմի դադարեցումից հետո վարձկան ահաբեկիչների՝ հակամարտության գոտու տարածքից հեռացման վերաբերյալ տվյալներ առկա չեն։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի-Sputnik. Պատերազմի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումից հետո հակամարտության գոտուց Ադրբեջանը ոչ միայն չի հեռացնում վարձկաններին, այլ մի բան էլ ավելին`  ըստ հրապարակվող տեղեկությունների՝ միջոցներ են ձեռնարկվում ահաբեկչական խմբավորումների տեղակայման և վարձկանների հավաքագրման հիմնական կենտրոններից մեկը հանդիսացող՝ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջաններից կազմակերպված ձևով անձանց Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ տեղափոխման և հաստատման վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

«Տեղեկությունն իրականությանը համապատասխանելու դեպքում, ըստ էության, կարելի է գնահատել որպես տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենտրոնացման, դրանով իսկ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության, տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության սպառնալիքների մեծացմանը, հարաբերական խաղաղության խաթարմանը միտված քայլ»,- ասվում հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել պատերազմի առաջին իսկ օրվանից Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ: ՀՀ դատախազության մամուլի ծառայությունն ընդգծում է՝ նրանք նյութական հատուցում ստանալու ակնկալիքով իրականացրել են միջազգային ահաբեկչություն, կատարել մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության, կապի միջոցներ, կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողություններ և այլն։

Դեռ հոկտեմբերի 12-ին միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Այն միացվել է Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։

ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է 1988թ. ծնված, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Սարմադի քաղաքին հարակից Աթմի գյուղի բնակիչ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին, իսկ նոյեմբերի 2-ին` ազգությամբ արաբ, կրկին Սիրիայի քաղաքացի, Իդլիբ նահանգի Ջսեր Ալ Շահուր քաղաքի Ալ Զիեդիե գյուղի բնակիչ 03.05.1975թ. ծնված Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին։

Պատշաճ դատավարական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նրանք երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նարիշկինն ասել է` ումից է ՌԴ–ն Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին տեղեկություն ստացել

«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած ռազմական գործողություններին մի շարք այլ վարձկանների մասնակցության, մասնավորապես՝ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Ահմադ Ալ-Տայեբի (35 տարեկան, բնակվում է թուրքական Ռեյհանիյը քաղաքում), Աբու Սթեֆ Ալ-Հինդավիի (35 տարեկան), Աբու Դիաբ Հալաբիի (30 տարեկան) վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել նշված անձանց որպես մեղադրյալ ներգրավել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ, ազգությամբ արաբ, Սիրիայի քաղաքացի, «Աբու Համշա» մականվամբ Մուհամմադ Ալ-Ջասիմի (ծնված 1985թ.) կողմից նյութական հատուցման դիմաց Սիրիայում շուրջ երկու հազարից ավելի վարձկաններ հավաքագրելու, նրանց Ադրբեջան տեղափոխելու, Արցախի և Հայաստանի դեմ վարվող պատերազմում ներգրավելու, այդ թվում՝ տեղում գործողությունները ղեկավարելու վերաբերյալ:

Նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել Մուհամմադ Ալ-Ջասիմին ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:

Զգուշացվել է` անձնագիր, բջջային հեռախոս չվերցնել. վարձկանը նոր մանրամասներ է հայտնել

ՀՀ գլխավոր դատախազությունն իր գործընկեր երկրների, կազմակերպությունների ղեկավարներին է փոխանցում ձեռք բերվող փաստական տվյալներ՝ տարածաշրջանում ահաբեկչական նոր կենտրոնների ստեղծման և ամրապնդման փորձերը կանխելու, դրանցում ներգրավվող անձանց հայտնաբերելու և պարտադիր պատասխանատվության ենթարկելու նպատակով:

219
թեգերը:
ահաբեկիչ, Սիրիա, Արցախ, Ադրբեջան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)
Ըստ թեմայի
Ահաբեկիչները սպառնալիք են բոլորի համար․ Սարիկ Անդրեասյանը կոչ է անում կանգնեցնել Էրդողանին
ՌԴ Անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են ահաբեկիչների գործունեությունը
Փաշինյանն ահաբեկիչների ու գերիների հարցը քննարկել է Մուշիկիվաբոյի հետ
Արխիվային լուսանկար

Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները

31
Պաշտպանության բանակը ներկայացրել է մի շարք զինվորների սխրանքը։ Տղաները չեն խնայել անգամ իրենց կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է պատերազմի ժամանակ իրենց քայլերով աչքի ընկած զինծառայողների մասին ուշագրավ պատմություններ։ 

Սերժանտ Էրիկ Հովհաննիսյանն իր գործողություններով նպաստել է հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանը: Իսկ ավագ լեյտենանտ Սամվել Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ:

«Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանն աչքի է ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանցից ևս 8–ի սխրանքի մասին

Կապիտան Սարիբեկ Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները:

Շարքայիններ Անդրանիկ Դանիելյանն ու Արման Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ:
Իսկ ահա մայոր Դավիթ Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, հետախուզել ու հայտնաբերել է հակառակորդին, կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, նաև խոցվել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ:

Բուժծառայության մայոր Մհեր Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Շահինյանը, ենթասպա Հասմիկ Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Գնունյանն էլ աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և վերջիններիս առավել ապահով վայր տարհանելւ գործողություններով:

Նոր հերոսներ. սերժանտ Եղիազարյանը հակագրոհի ժամանակ մեր դրոշը տեղադրել է դիտակետի վրա

31
թեգերը:
Արցախյան պատերազմ, հերոս, թշնամի, Պատերազմ
Արցախ. արխիվային լուսանկար

Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. Մարտունիում և Ասակերանում ռազմամթերք կվնասազերծեն

9
(Թարմացված է 13:52 23.01.2021)
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է խուճապի չմատնվել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում:

«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու և այն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է նաև, որ պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն:
Կուբաթլուում ականի պայթյունից ադրբեջանցի հրամանատար է մահացել

9
թեգերը:
Ասկերան, Մարտունի, զինամթերք, պայթյուն
Ըստ թեմայի
Ադրբեջանը հոսպիտալի խոցումը ներկայացրել է իբրև ռազմամթերքի պահեստի ոչնչացում
Խուճապի չմատնվել. Արցախում պայթյունների ձայներ կլսվեն
Չպայթած ռազմամթերքի վնասազերծում կիրականացվի Ասկերանում և Մարտունիում

Անմահության ճանապարհ. Թաթուլ Օթարյան

0
(Թարմացված է 14:53 23.01.2021)
Ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։

999 թվականի «Հայ զինվոր» պաշտոնաթերթի համարներից մեկի առաջին էջում կարդում ենք՝ «Թաթուլը 13 տարեկան է։ Սիրում է զինվորի կյանքը, երազում է զինվորական դառնալ։ Ազատ ժամերին զինվորների հետ է, նրանց կողքին»։
Կանցնեն տարիներ, և այդ լուսանկարի պայծառ տղան՝ Թաթուլ Օթարյանը, գնալով պատանեկան երազանքի հետևից՝ հայրենիքի կանչով կմեկնի Արցախ՝ պաշտպանելու հող հայրենին:

Ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։

«Շատ պատասխանատու անձնավորություն էր։ Շրջապատում մեծ հարգանք էր վայելում։ Հումորով էր, ընկերասեր»,-ասում է գործընկերը՝ Կարո Կարապետյանը։
Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։

2009 թվականից ոստիկանության համակարգում էր։ Շարքայինից հասել էր մայորի կոչման։ Ծառայել էր որպես անչափահասների գործերով տեսուչ, օպերլիազոր, ծառայության գծով տեսուչ, ապա՝ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։
2012 թվականին ընտանիք էր կազմել, կնոջ՝ Հայարփիի հետ շատ նպատակներ ունեին։ Հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ «Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում»՝ Թաթուլի խոսքերն են։ Այդպես էլ արեց։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվեց ու Արցախ մեկնեց։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։

«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։
Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։

«Հայրենասեր, ազգանվեր մարդ, բարեխիղճ սպա, լավ ընտանիքի լավ զավակ, լավ ընտանիքի հոգատար հայր, լավ ամուսին, վստահելի ընկեր։ Ինչքան դրական բառեր կան, դրանցով կարելի է բնորոշել Թաթուլին»,-ասում է ընկերը՝ Անդրանիկ Խաչատրյանը։
Կանցնեն տարիներ։ Եվ Թաթուլ Օթարյանի որդին՝ Տիգրանը, դեռ շատ պատմություններ կիմանա հայրենիքի նվիրյալ հոր մասին և, վստահաբար, կլինի արժանի հոր արժանի զավակ։

0
թեգերը:
Թաթուլ Օթարյան, ոստիկան, Պատերազմ
Ըստ թեմայի
Կասեցրել են հակառակորդի գրոհը, թշնամուն զգալի կորուստներ պատճառել․ նորօրյա հերոսները
Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները