Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է

70
(Թարմացված է 12:10 27.11.2020)
ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինվորականները ստուգել են երկու դպրոցի շենքերը, որտեղ մոտ ժամանակներս կվերսկսվեն դասերը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ  Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման աշխատանքները գրեթե ավարտվել են։

«Ռուս խաղաղապահների աջակցությամբ Ստեփանակերտում շարունակվում է խաղաղ կյանքի վերադարձը։ Քաղաքի էլեկտրամատակարարումն արդեն իսկ 95-97 տոկոսով վերականգնվել է։ Վերականգնվել է նաև քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը»,–ասված է  հաղորդագրության մեջ։

ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինվորականները վերանորոգման աշխատանքներ իրականացնող վայրերում են ստուգումներ անցկացրել։ Ստուգել են նաև երկու դպրոցների շենքերը, որտեղ մոտ ժամանակներս կվերսկսվեն դասերը։

34 նոր անուն. ՊԲ–ն հրապարակել է մարտերում զոհվածների տվյալները

Նշենք, որ վերջին տվյալներով Արցախ է վերադարձել պատերազմի հետևանքով իրենց բնակավայրը լքած մոտ 25 հազար արցախցի։

70
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Ռուսաստան, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)
Ըստ թեմայի
Ո՞ւր գնալ, ինչո՞վ ապրել. տունն ու գյուղը կորցրած վուրգավանցու ապագան անորոշ է
Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում
Մարտակերտի շրջանում մոտ 3 հազար մարդ մշտական կացարանի կարիք ունի
Արայիկ Հարությունյան

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ

23
(Թարմացված է 12:48 26.01.2021)
Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը շարունակելու է պայքարը անկախության միջազգային ճանաչման համար։ Որևէ  կարգավիճակ Ադրբեջանի կազմում, նրա խոսքով, պարզապես անհնար ու անընդունելի է:

Այս հայտարարությունը նախագահ Հարությունյանն արել է այսօր` հունվարի 26-ին, Արցախի Ներքին գործերի նորաստեղծ նախարարության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը, Հարությունյանը նորաստեղծ նախարարությանն է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին:

Նա շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու:

Նա խոստացել է, որ գերատեսչության աշխատակիցների  ծառայողական ու սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Հայտնաբերվել է 4 զիծառայողի աճյուն. նրանցից մեկի մոտ եղել է վարորդական իրավունքի վկայական

Նախագահն անդրադարձել է նաև հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ շեշտելով, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ:

23
թեգերը:
Ներքին գործերի նախարարություն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Մոտ 1500 հայկական հուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ․ ՄԻՊ-ն ահազանգում է
Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին
Տիգրանակերտ

Մոտ 1500 հայկական հուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ․ ՄԻՊ-ն ահազանգում է

21
Ըստ պաշտպանի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը համակարգված են ու պետական քաղաքականության մի մաս են կազմում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել հայոց պատմության և մշակույթի մոտ 1500 հուշարձաններ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է զեկույց, որում ահազանգել է հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի մասին։ 

Ըստ զեկույցի՝ ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ, նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

«Զեկույցում ներկայացված են ադրբեջանա–թուրքական ագրեսիայի ընթացքում և հրադադարից հետո արձանագրված՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին

Ըստ պաշտպանի աշխատակազմի՝ առկա փաստերի վերլուծության՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը:

Միայն հայերը կօգնեն հայերին․ սփյուռքում առաջարկում են Հայաստանից դուրս խորհրդարան ստեղծել

21
թեգերը:
Եկեղեցի, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Ինչու է Պարգև սրբազանը հեռացել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից
Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար տարբեր հնարավորություններ կստեղծվեն
Հայ առաքելական եկեղեցին նոր թեմ ունի
Թուրքական ոստիկանություն

Ստամբուլում հարձակվել են Ռուսաստանի քաղաքացիների վրա․ մանրամասներ

0
Ձերբակալվածը 26 հանցանք է գործել, այդ թվում՝ կանխամտածված վիրավորում, ունեցվածքի վնասում, զենքի ապօրինի պահում ու գողություններ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ստամբուլում Ռուսաստանի երեք քաղաքացիների վրա հարձակում գործած քաղաքացին ցուցմունք տալիս ասել է, որ նրանց «սատանայի ավետաբերների» տեղ է դրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աղբ հավաքող Հասան Հուսեյնը դանակով հարձակվել է ՌԴ երեք քաղաքացիների՝ մեկ տղամարդու ու երկու կանանց վրա։ Հարձակման հետևանքով ռուսաստանցիները վնասվածքներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել։

«Հարձակվողը հոգեկան խանգարումներ ունի։ Նրա խոսքով՝ ինքը ռուսաստանցիներից գումար չի խնդրել ու այդ նպատակով չէ, որ հարձակվել է», - ասել է գործակալության զրուցակիցը։

Արդեն հայտնի է, որ ձերբակալվածը 26 հանցանք է գործել, այդ թվում՝ կանխամտածված վիրավորում, ունեցվածքի վնասում, զենքի ապօրինի պահում ու գողություններ։

Թուրքիայում հարձակվել են հայ երիտասարդի վրա ու ծեծել նրան

Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակում գործելուց հետո նա ինչ-որ տեղ թաքնվել է, հետո սնունդ գտնելու համար գնացել մզկիթի մոտ, որտեղ էլ նրան ձերբակալել են։

0
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն