ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանի մոտ երեք հազար բնակիչ կացարանի կարիք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը։
Մարտական գործողությունների և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հայտարարության արդյունքում Մարտակերտի շրջանի ութ գյուղ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են անցել։
«Գյուղերը փոխանցելուց հետո խնդիր է առաջացել, մեծ խնդիր», - ասաց Բախշիյանը։
Տեղի իշխանությունը փորձում է կամաց-կամած լուծել փախստականների տեղավորման հարցը, սակայն հեշտ չէ՝ մոտ 3000 մարդ այսօր անօթևան է մնացել։
«Դեռ ոչ մեկին չենք կարողացել մշտական կացարանով ապահովել։ Դեռ ժամանակավոր ենք տեղափորել», - նշեց Բախշիյանը։
Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում
Նրանց տեղավորել են ոչ թե դպրոցներում կամ մանկապարտեզներում, այլ տներում, բայց դա խնդրի վերջնական լուծում չէ։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Արցախի Ասկերանի շրջանի ազատ կացարանային ֆոնդը նույնպես բավարար չէ փախստականներին տեղավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է պատերազմի ժամանակ իրենց քայլերով աչքի ընկած զինծառայողների մասին ուշագրավ պատմություններ։
Սերժանտ Էրիկ Հովհաննիսյանն իր գործողություններով նպաստել է հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանը: Իսկ ավագ լեյտենանտ Սամվել Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ:
«Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանն աչքի է ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանցից ևս 8–ի սխրանքի մասին
Կապիտան Սարիբեկ Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները:
Շարքայիններ Անդրանիկ Դանիելյանն ու Արման Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ:
Իսկ ահա մայոր Դավիթ Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, հետախուզել ու հայտնաբերել է հակառակորդին, կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, նաև խոցվել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ:
Բուժծառայության մայոր Մհեր Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Շահինյանը, ենթասպա Հասմիկ Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Գնունյանն էլ աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և վերջիններիս առավել ապահով վայր տարհանելւ գործողություններով:
Նոր հերոսներ. սերժանտ Եղիազարյանը հակագրոհի ժամանակ մեր դրոշը տեղադրել է դիտակետի վրա
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում:
«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու և այն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է նաև, որ պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն:
Կուբաթլուում ականի պայթյունից ադրբեջանցի հրամանատար է մահացել