ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նորմալացման միջնորդության համար, նախադրյալներ են ստեղծվում Ղարաբաղում կարգավորման համար՝ հաշվի առնելով և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ջանքեր ենք գործադրել դադարեցնելու համար Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները, որոնք մեր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների զոհվելու պատճառ են դարձել։ Միևնույն ժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ ՄԽ–ում, մասնավորապես նրա համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի միջև, ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին։ Կարևորը, ինչին հաջողվել է հասնել` արյունահեղության դադարեցումն է, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ հրադադարի հաստատման արձանագրումը», – ասել է Պուտինը օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ։
Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները կներկայացվեն Պուտինին. Լավրով
Ներկա պահին, ըստ նրա, ռուսական խաղաղապահ անձնակազմն իրականացնում է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, ապահովում խաղաղ քաղաքացիների անվտանգությունը, ուղեկցում վերադարձող փախստականներին և մարդասիրական բեռները։
«Ընդհանուր առմամբ իրավիճակը կայունացել է», – հայտարարել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը Ղարաբաղյան կարգավորման հետագա գործընթացում միջազգային կազմակերպություններ մասնակցության հույս ունի։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է պատերազմի ժամանակ իրենց քայլերով աչքի ընկած զինծառայողների մասին ուշագրավ պատմություններ։
Սերժանտ Էրիկ Հովհաննիսյանն իր գործողություններով նպաստել է հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանը: Իսկ ավագ լեյտենանտ Սամվել Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ:
«Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանն աչքի է ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանցից ևս 8–ի սխրանքի մասին
Կապիտան Սարիբեկ Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները:
Շարքայիններ Անդրանիկ Դանիելյանն ու Արման Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ:
Իսկ ահա մայոր Դավիթ Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, հետախուզել ու հայտնաբերել է հակառակորդին, կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, նաև խոցվել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ:
Բուժծառայության մայոր Մհեր Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Շահինյանը, ենթասպա Հասմիկ Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Գնունյանն էլ աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և վերջիններիս առավել ապահով վայր տարհանելւ գործողություններով:
Նոր հերոսներ. սերժանտ Եղիազարյանը հակագրոհի ժամանակ մեր դրոշը տեղադրել է դիտակետի վրա
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում:
«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու և այն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է նաև, որ պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն:
Կուբաթլուում ականի պայթյունից ադրբեջանցի հրամանատար է մահացել
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վստահ է` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շուտով նոր պաշտոն է ստանալու։
Մինասյանը Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել` հայտնելով, որ Մակունցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով նշանակելու է ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։
«Եթե անգամ Մակունցը լավ մարդ է, անհերքելի է, որ նա ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ապաշնորհ դիվանագետ։ Ավելի ճիշտ, դիվանագետ էլ չէ։ Իմ ասածի ապացույցն է նրա ունեցած բացթողումները ներհայաստանյան քաղաքական դաշտում, ինչպես նաև ԱԺ-ում»,–գրել է Մինասյանը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանը Մակունցին նախ մշակույթի նախարար էր նշանակել, հետո նաև ֆրակցիայի ղեկավար։ Մինասյանը նշում է, որ Մակունցը Փաշինյանի հետ անգլերեն է պարապել, և վարչապետը նրան վստահում է` փրկելով «խորտակվող նավից»։
Երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, ԱԱԾ–ից «դոսյեներ» է ուզել. Միքայել Մինասյան
Որպես հետգրություն Մինասյանը հիշեցրել է, որ Փաշինյանը խոստացել էր վերանայել դեսպանների նշանակումն այն անձանց, որոնք դիվանագիտական կադրեր չեն։
Հիշեցնենք, որ Մակունցը 2018-ի մայիսի 12-ին նշանակվեց մշակույթի նախարար։ Սակայն մի քանի ամիս անց պատգամավոր ընտրվեց և դարձավ «Իմ քայլի» ղեկավարը։
2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում. անգլերենի մասնագետ է։
Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից