Гадрут, Республика Арцах

Երկու քայլ այն կողմ թուրքերն են. ի՞նչ կարող են ակնկալել արցախյան գործարարները

245
(Թարմացված է 20:57 23.11.2020)
Արցախի ձեռնարկությունների մի մասի արտադրական ուժերը մնացել են հակառակորդի վերահսկողության տակ (ամբողջությամբ կամ մասնակիորեն), կամ էլ խիստ տուժել են։ Հիմա նրանց համար աջակցության տարբերակներ են մշակում։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արցախի իշխանությունները սկսել են հանրապետության ձեռնարկությունների կրած վնասների հաշվարկը՝ հետագայում օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էռնեստ Վարդանյանը, նախարարությունը որոշել է այդ գնահատականը կազմել ամենակարճ ժամկետներում։

Նախարարության աշխատակիցները կգնահատեն, թե արտադրական ձեռնարկություններից որոնք են հայտնվել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, և որոնք են մնացել հայկական կողմում և տուժել ռազմական գործողություններից:

«Դրանից հետո մենք կքննարկենք, թե ինչ օգնություն կարող ենք տրամադրել նրանց»,-ավելացրել է Վարդանյանը։

Ի պատասխան հարցին` արդյո՞ք քննարկվել են աջակցության հնարավորություններ Հայաստանի Հանրապետության կողմից, Վարդանյանը նշեց, որ այս փուլում գնահատում են վնասը, իսկ օգնության տարբերակները կքննարկեն արդեն դրանից հետո:

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ֆաբրիկայի տնօրեն Սևակ Խաչատրյանը, վնասի հարցով դեռևս ձեռնարկություն չեն դիմել։ Ընկերությունը երեք գորգագործական արհեստանոց ունի, մեկը՝ Շուշիում, մյուս երկուսը՝ Ստեփանակերտում և Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Մարտունին, ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը

Նա ավելացրեց, որ Շուշիում կորցրած ունեցվածքի վնասի չափն առայժմ հաշվարկված չէ, իսկ թե երբ կվերականգնվի արտադրությունը Ստեփանակերտում և Ճարտարում, առայժմ դժվար է ասել։

Բարդ իրավիճակում է հայտնվել նաև բուսական յուղ արտադրող «Ռեյփսիդ» գործարանը Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղում։ Ընկերությունը արևածաղկի յուղ է արտադրում։ Ռմբակոծությունից խիստ տուժած գործարանը մնացել է հայկական կողմում։ Իսկ որ կողմում կհայտնվեն գյուղին պատկանող դաշտերը, առայժմ անհայտ է։

«Ինձ չեն դիմել։ Եվ հետո՝ թուղթ ու գրիչով այստեղ չես գա. երկու քայլ այն կողմ թուրքերն են։ Մենք մշտապես այստեղ ենք մնում, որ պահպանենք այն, ինչ մեզնից է կախված»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց գործարանի տնօրեն Նորիկ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ տեղի խոշոր ձեռնարկություններից հակառակորդի վերահսկողության տակ է մնացել նաև Հադրութի շրջանում գտնվող «Կատարո» գինու գործարանը։

Նկատենք, որ տուն վերադարձող արցախցիներին արդեն իսկ սոցիալական աջակցություն է տրամադրվում։ Մեկ տարի շարունակ բնակչությունը կկարողանա «խելամտության սահմաններում» անվճար օգտվել կոմունալ ծառայություններից (գազ, ջուր, էլեկտրականություն), ինչպես նաև կապի ծառայություններից (հեռախոս և ինտերնետ)։

Կարիքավոր ընտանիքները, որոնց մեկ շնչին ընկնող եկամուտը ցածր է կենսապահովման նվազագույն բյուջեից (60 հազար դրամ), կստանան ֆինանսական աջակցություն: Ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների վերականգնումը կսկսվի առաջիկա օրերին:

Անտուն մնացած բոլոր քաղաքացիները կստանան միանվագ օգնություն՝ 300 հազար դրամի չափով։ Պետությունը պարտավորվում է լուծել նրանց բնակարանային հարցերը մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ կվճարի նրանց վարձակալած բնակարանների վարձը։

Արցախում կոմունալ բոլոր ծառայությունները բնակչության համար 1 տարի անվճար կլինեն 

245
թեգերը:
Պատերազմ, բիզնես, գործարան, Արցախ
Ըստ թեմայի
«Պապան ասում էր`երեխեքը չտեսնեն` ինչ մենք տեսանք». Նոր Մարաղայի բնակիչները լքում են գյուղը
Ինչպե՞ս է ապահովվելու որոշ շրջանների բնակիչների վերադարձը. Փաշինյանը դիմել է Լավրովին
Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը
Արխիվային լուսանկար

Ինչո՞ւ են Արցախում դադարեցվել աճյունների որոնումները

72
(Թարմացված է 20:15 05.05.2021)
Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնումների ողջ ընթացքում հայտնաբերվել կամ հայկական կողմին է հանձնվել ընդհանուր առմամբ 1553 մարդու աճյուն և մարմին:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Արցախյան հակամարտության գոտում զոհվածների աճյունների որոնումներն անորոշ ժամանակով դադարեցվել են։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը։

«Զոհվածների աճյունների որոնումներ չեն իրականացվում մայիսի 4-ից սկսած՝ ուղեկցորդի բացակայության պատճառով»,-նշեց Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ հենց որ տեղանքին լավ ծանոթ մարդ գտնվի, որոնողական աշխատանքները կվերսկսվեն։ Մոտակա ժամանակներս նախատեսվում է որոնումներ իրականացնել Վարանդայում (Ֆիզուլի), Ջրականում (Ջաբրայիլ), Հադրութում և Որոտանում։

Որոնումների ամբողջ ընթացքում, որոնք սկսվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում զինադադարի հաստատումից հետո, հայտնաբերվել կամ հայկական կողմին է հանձնվել ինչպես մարտական գործողությունների մասնակիցների, այնպես էլ քաղաքացիական անձանց ընդհանուր առմամբ 1553 աճյուն և մարմին։ 

72
թեգերը:
աճյուն, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի փրկարարները հայտնաբերել են 2 հայի աճյուն, ևս 3–ն էլ ադրբեջանցիներն են փոխանցել
Իշխանաձորում աճյունների որոնման աշխատանքներն արդյունք չեն տվել
Ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Чрезвычайная ситуация в общине Айгестан

Ասկերանի շրջանում գետի ջուրը լցվել է հանգստյան գոտու տարածք. քաղաքացիները «գերի» են մնացել

46
(Թարմացված է 17:54 05.05.2021)
Սելավաջրերը ծածկել են հանգստի համար նախատեսված տաղավարները։ Փրկարարները ալպինիստական հանդերձանքով են տարհանել քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Սելավը արտակարգ իրավիճակ է ստեղծել Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ ժամը 13։54-ին 911 ահազանգման կենտրոնը հաղորդում է ստացել, որ համայնքի հանգստյան գոտիներից մեկում տեղացած ինտենսիվ անձրևի պատճառով գետը վարարել և դուրս է եկել հունից՝ անհնարին դարձրել շարժն ու ելումուտը։

Սելավաջրերն ամբողջությամբ լցվել են տարածքում առկա շինությունները՝ ծածկել հանգստի համար նախատեսված տաղավարները։

Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։

Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները

Պարզվել է, որ հանգստյան գոտու շինություններից մեկում գտնվում են 2 քաղաքացի, նրանց անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օպերատիվ խումբը փրկարարական հնարքներով՝ ալպինիստական հանդերձանքով ու գետանցման ձևով, տարհանել է քաղաքացիներին՝ ցուցաբերել նաև առաջին օգնություն։

Նժդեհի արձանն իր տեղում է. Արցախի նախագահի խոսնակը հերքում է լուրը

46
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Վազգեններին շան պես կապել ենք. Թաթոյանը ներկայացրել է հայատյացության նոր դրսևորումները

87
(Թարմացված է 00:19 06.05.2021)
Թաթոյանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի  - Sputnik. «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսպես է վերնագրել իր նոր արտահերթ զեկույցը (անգլերենով): Տեղեկությունը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Facebook–ի իր էջում։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը՝ ԵԽԽՎ–ում

Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակը» ադրբեջանական ընկալումներում:

Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանականդ ընկալումների մի քանի օրինակ։

  • Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն:
  •  Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են:
  • Ռազմական ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում է:
  • Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան):
  •  Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի:
  • Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:

«Այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն»,–գրել է Թաթոյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:

Հիշեցնենք` Բաքվում բացվել է ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների մանեկեններ։

87
թեգերը:
Բաքու, պուրակ, զինծառայող, միջազգային կառույցներ, Ադրբեջան, Հայաստան, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ
Գլխատումներ, մահացածների նկատմամբ անարգանք․ ՄԻՊ-ը 297 տեսանյութ ու լուսանկար է վերլուծել
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց