Մարտունի

Արցախի Մարտունի քաղաքում շենքերի մոտ 80 տոկոսը վնասված է

129
(Թարմացված է 09:53 22.11.2020)
Բնակիչների մի մասն արդեն քաղաք է վերադարձել, բայց դեռ տների մեծ մասն ավերված ու դատարկ է։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների շուրջ 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։

«Քաղաքը մեծ վնասներ է կրել, շատ ավերածություններ կան, ավերվել է քաղաքի մոտ 70-80 տոկոսը: Վնասվել են մանկապարտեզները, տները և դպրոցները»,- հայտնել է Ավանեսյանը:

Նա հավելել է, որ շրջկենտրոնից բացի Մարտունու շրջանի ևս ութ բնակավայրեր հրետակոծության են ենթարկվել:

«Մոտ հազար բնակիչ արդեն քաղաք է վերադարձել է, իսկ մինչ պատերազմը 6200 մարդ էր ապրում: Պատերազմի ակտիվ շրջանում քաղաքում շուրջ 400 մարդ էր մնացել»,- ասել է Մարտունու քաղաքապետը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

129
թեգերը:
բնակիչ, Մարտունի, Արցախյան պատերազմ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (564)
Ըստ թեմայի
Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ խաղաղ կյանքին
Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ
Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց
Արխիվային լուսանկար

Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա

2
(Թարմացված է 10:57 30.11.2020)
Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները։ Հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Կենտրոնի մասնագետներն ինժեներական հետախուզում են իրականացրել և Շուշի-Լիսոգոր ճանապարհահատվածը ՝ մոտ 3 կմ երկարությամբ, պայթունավտանգ առարկաներից մաքրել են։ Մեկ օրում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։ Միաժամանակ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:

2
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (564)
Արցախ

Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղադրվել․ ՌԴ պաշտպանության նախարարություն

30
(Թարմացված է 09:50 30.11.2020)
Հոսպիտալն ունի վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման բաժիններ, վիրահատարան, ատամնաբուժական ու ակնաբուժական սենյակներ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղադրել։ ՌԻԱ Նովոսիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է բժշկական ջոկատի պետ Յարոսլավ Իվանովը։

«Ավարտվել է օդակարկասային մոդուլների տեղադրումը։ Մենք առաջին հերթին կողմնորոշվում ենք խաղաղապահ զորախմբի բժշկական ապահովմամբ։ Ու մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը։ Մեր ֆոնդերում պատրաստ ենք 40 մարդ ընդունել», - ասել է Իվանովը։

Նրա խոսքով՝ հոսպիտալն ունի վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման բաժիններ, վիրահատարան, ատամնաբուժական ու ակնաբուժական սենյակներ։ Կան նաև թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրաձայնային հաստոցներ ու ռենտգեն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

30
թեգերը:
հոսպիտալ, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (564)
Ըստ թեմայի
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դժվար թե սահմանափակվի հինգ տարի ժամկետով. Փաշինյան
Պուտինը Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների թեման քննարկել է ՌԴ ԱԽ–ի հետ
Ռուս խաղաղապահների աջակցությամբ գրեթե 19 հազար մարդ է վերադարձել Ղարաբաղ