Լևոն Մնացականյան

«Բանակը ոչնչում մեղավոր չէ». Լևոն Մնացականյանը` պատերազմի մասին

1473
(Թարմացված է 13:07 21.11.2020)
ՊԲ նախկին հրամանատարը «Հրապարակի» հետ զրույցում վստահեցրել է` պատերազմի ելքի առնչությամբ բանակը ոչնչում մեղավոր չէ։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հակադարձում է այն խոսակցություններին, թե բանակը, զինվորները փախել են պատերազմի դաշտից։ Լևոն Մնացականյանը «Հրապարակի» հետ հարցազրույցում ասել է, որ բանակն ինչ որ պետք է, արել է, մնում էր քաղաքական գործիչներն էլ իրենցն անեին։

«Պատերազմը կանգնեցնողները զինվորականները չեն, քաղաքական գործիչներն են, զինվորականները բանակի հետ իրենց գործն արել են, անելուց են եղել»,–ասել է Մնացականյանը։

Դիտարկմանը, թե ներկայացվում է, որ բանակն այնքան էլ լավ չի կռվել, իրավիճակ է ստեղծվել, ինչի համար էլ հնարավոր չի եղել պատերազմը շարունակել` Մնացականյանը շեշտել է` բանակը ոչնչում մեղավոր չէ, իր գործը լրիվ արել է։

Նա նշել է`թող աշխատեն, վերլուծեն, վեր հանեն, թե ովքեր են փախել։ Բանակից ոչ մեկն էլ չի փախել, փախել են լրահամալրողները։

Անդրադառնալով լուրերին, թե Շուշին ոչ թե գրավել են, այլ հանձնել, Մնացականյանն ասել է, թե չգիտի` Շուշին հանձնելու պատճառը որն է եղել։ «Ես էդ ուղղությամբ չեմ եղել։ Թող ովքեր եղել են, իրենք էլ այդ հարցերի պատասխանները տան»,–ասել է նա` հավելելով, որ Արցախում եղել է այն ուղղությամբ, որտեղ գնալու ցուցում է եղել նախագահից։

Լևոն Մնացականյանը հավելել է նաև, որ Շուշիի առնչությամբ դեռևս պարզաբանումներ չի խնդրել պատասխանատուներից։

Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում փակագծեր էր բացել և ասել, թե ինչու էր օրեր առաջ շնորհակալություն հայտնել գեներալ–լեյտենանտ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին։ «Հարցն այն է, որ օրեր շարունակ ամբողջ մի քանի կիլոմետր հատվածում գրեթե զորք չունեինք. ում բերում էին, փախնում էին։ Լևոն Մնացականյանն էր կառավարում այդ բնագիծը։ Իր հմտությամբ, օգտագործելով մեր հրետանին, նա կարողացել է ոչ միայն հետ մղել հակառակորդի հարձակումները, այլ նաև այնպիսի տպավորություն ստեղծել, որ այդ ամբողջ երկայնքով զորք ունենք»,–ասել էր Հարությունյանը։

Արցախի նախագահը նշել էր` Մնացականյանը մի քանի օր եղել է Շուշիի հատվածում, որը սկսվում է Թոփխանայից ու հասնում մինչև Սարուշեն։

 

1473
թեգերը:
Պատերազմ, Լևոն Մնացականյան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
Պատերազմի օրերին Ռուսաստանը Հայաստանին տվել է այն, ինչ մենք կյանքում չենք երազել. Հակոբյան
«Այլընտրանքը պատերազմն է»․ Պուտինը՝ Արցախի համաձայնությունները խափանելու փորձերի մասին
Պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ է. Փաշինյանը` Շոյգուին
Ականազերծում

Ստեփանակերտում ու Ասկերանում ականազերծում է կատարվում

38
(Թարմացված է 15:01 29.11.2020)
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է պայթյունների ձայներից խուճապի չմատնվել։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի են ունենում ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։

Զինված անձը կողոպտել է Երևան-Երասխ ավտոճանապարհի բենզալցակայաններից մեկը

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն», - գրված է հաղորդագրությունում։

Նշենք, որ անցած 3 օրերին Ստեփանակերտի մերձակայքում ավելի քան 500 կասետային զինամթերք է ոչնչացվել։

38
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ական, Ասկերան, Ստեփանակերտ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դավթաշենում փլատակների տակից դուրս են բերել 62-ամյա կնոջ դի
Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն
Կարելի էր չհանձնել Լաչինի և Քարվաճառի շրջանները․ Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել
Միքայել Մինասյան

Կարելի էր չհանձնել Լաչինի և Քարվաճառի շրջանները․ Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել

500
(Թարմացված է 14:42 29.11.2020)
Ըստ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի՝ տվյալ փաստաթուղթը առաջարկվել է հայկական կողմին հոկտեմբերի վերջին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն մերժել է։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Facebook-ում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ՝ նշելով, որ այն հոկտեմբերի վերջին առաջարկվել է հայկական կողմին։ Փաստաթուղթը մի քանի կետով տարբերվում է նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությունից։

Скриншот рабочей версии предложенного премьер-министру в конце октября документа
Միքայել Մինասյանի հրապարակած փաստատթուղթը

«Այս փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին։ Այնտեղ ասվում է. «Զինադադարից հետո պետք է սկսվի գերիների անհապաղ փոխանակում և դիերի հայտնաբերում»: «Անհապաղ» բառը կրկնվում է երկու անգամ։ Մի բան, որն իսպառ բացակայում է ստորագրված փաստաթղթում», - գրում է Մինասյանը։

Նաև փաստաթղթում նշված չէ Լաչինի ու Քարվաճառի շրջանների հանձնման կետը, ինչպես նաև բացակայում է Սյունիքում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող նոր ճանապարհի շինարարության մասին հատվածը։ Մինասյանի խոսքով՝ Փաշինյանը մերժել է այս փաստաթուղթը։

«Նիկոլը ստում է ու միշտ է ստել և երբեք չի զբաղվել ու չի կարող զբաղվել մեր ազգային հարցերով։ Նիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին։ Նրանց զեկուցել է ԱԱԾ-ն։ Գիտեն, ունեն և չեն հրապարակում՝ վախենալով հանրային տրամադրություններից», - գրել է Մինասյանը։

Նշենք, որ Մինասյանի հրապարակած փաստաթղթում համաձայն 6-րդ կետի հայկական կողմը պետք է հանձներ Ադրբեջանին Շուշի քաղաքը մինչև նոյեմբերի 10-ը, Աղդամի շրջանը՝ մինչև նոյեմբերի 5-ը, տարածաշրջանից պետք է անհապաղ դուրս գային վարձկանները։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը ավելի վաղ հրապարակել էր ևս մեկ փաստաթղթի սևագիր, որում ոչ մի կետ չկար Շուշիի մասին։

500
թեգերը:
Քարվաճառ, Լաչինի միջանցք, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Եռակողմ հայտարարություն, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը
Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ
Հայկական կողմն այս պահին ունի 2317 զոհ. ԱՆ–ն պատասխանել է Միքայել Մինասյանին
Կորոնավիրուսից մահացածի թաղում Թեհրանի մոտակա գերեզմանատանը

Իրանը նոր հակառեկորդ է գրանցել. 13 000 դեպք՝ մեկ օրում 

0
(Թարմացված է 17:53 29.11.2020)
2020 թ-ի փետրվարի 19-ից, երբ Իրանի իշխանությունները հայտարարեցին վարակի առաջին դեպքի մասին, մինչ օրս երկրում գրանցվել է վարակի 948 749 և մահվան 47 875 դեպք:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի, Sputnik. Իրանը նոր հակառեկորդ է սահմանել. վերջին 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու շուրջ 13 000 նոր դեպք:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԻԻՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Նրա խոսքով ՝ անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 950 նոր դեպք, մահացել է 389 մարդ:

2020 թ-ի փետրվարի 19-ից, երբ Իրանի իշխանությունները հայտարարեցին վարակի առաջին դեպքի մասին, մինչ օրս երկրում գրանցվել է վարակի 948 749 և մահվան 47 875 դեպք: Ապաքինվածների թիվը 658 292 է։

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը նաև արձանագրել է, որ դեպքերի աճին հակառակ, երկրում նվազել է կորոնավիրուսից մահացության ցուցանիշը, ինչը, սակայն, ըստ նրա, չի կարելի ընկալել որպես COVID-19-ի իրադրության լավացում:

Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը

Համաճարակաբանական իրավիճակն Իրանում լրջորեն վատացել է վերջին ժամանակներում։ Երկիրը բազմիցս հակառեկորդ է սահմանեn, և, եթե սեպտեմբերին վատթարագույն ցուցանիշը օրական 3,5 հազար վարակի դեպքեր էին, ապա նոյեմբերին՝ արդեն 13 000:

0
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Վերջին օրերին կորոնավիրուսի դեպքեր առավել շատ գրանցվել են Երևանում և Կոտայքում
Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել
Բժիշկն ասել է՝ ինչպես է կարելի ազատվել կորոնավիրուսային վարակի հետևանքներից