Ստեփանակերտ

Ղարաբաղի 43 բնակավայրում 280 շինություն է ավերվել. ՌԴ ԱԻՆ

92
(Թարմացված է 16:09 20.11.2020)
ԱԻՆ ավիացիայի հատուկ ստորաբաժանումը ժամանել է Հայաստան մարդասիրական խնդիրների լուծման հարցում օգնություն ցուցաբերելու համար։ Ճամբարը տեղակայվել է Ստեփանակերտի մոտ:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի տարածքում ավելի քան 280 ոչնչացված և 2,5 հազար վնասված շենքեր են հայտնաբերել: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է տարածաշրջանում գերատեսչության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին։

«Նոյեմբերի 20-ի դրությամբ հետազոտվել է 43 բնակավայր, որտեղ ավելի քան 2,5 հազար օբյեկտ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Դրանից 280-ն ամբողջությամբ ոչնչացվել են»,- ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԻՆ ավիացիայի հատուկ ստորաբաժանումը 30 մասնագետներով ժամանել է Հայաստան մարդասիրական խնդիրների հարցում օգնություն ցուցաբերելու համար, ԱԻՆ-ի ճամբարը տեղակայվել է Ստեփանակերտի մոտ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

92
թեգերը:
Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (565)
Ըստ թեմայի
«Ահա թե ինչու եմ սատարում Արցախին». Ալեն Դելոնի, Ժան Ռենոյի, Պիեռ Ռիշարի և մյուսների կոչը
Ռուս խաղաղապահներին տեղափոխող ևս 18 ինքնաթիռ է ժամանել Հայաստան. տեսանյութ
Նոր Մարաղայի բնակիչ Վագիֆ պապն անասուններին էլ է հետը տանում. տեսանյութ
Սակրավորներն աշխատանքի պահին

Արցախի Այգեստան և Խնածախ համայնքներում պայթյուններ կլսվեն. ԱԻՊԾ-ն զգուշացնում է

4
Խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում է իրականացվում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Հավելենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները ևս շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները։

Ղարաբաղում ականի վրա մեքենա է պայթել. ադրբեջանցիներ են մահացել

Խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։ Միաժամանակ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:

4
թեգերը:
ականազերծում, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (565)
Ըստ թեմայի
Ռուս սակրավորներն ականազերծման աշխատանքներ են սկսել Ղարաբաղում. դա կարող է ամիսներ տևել
ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների մասին
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար
Ջալալ Հարությունյան

Ջալալ Հարությունյանը բուժումը կշարունակի տանը

11
(Թարմացված է 12:21 30.11.2020)
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը մանրամասներ է հայտնել ԱՀ ՊԲ նախկին

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

«Ջալալ Հարությունյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից»,–ասաց Ալթունյանը։

Նրա խոսքով` Հարությունյանն ամբուլատոր բուժումը կշարունակի տանը։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված վիրավորումով։

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը:

11
թեգերը:
Վիրավոր, Արցախ, հիվանդանոց, Ջալալ Հարությունյան
Ըստ թեմայի
Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է. ՊՆ
Արցախի նախագահը զանգել է Ջալալ Հարությունյանին
Վարչապետն այցելել է Ջալալ Հարությունյանին ու պաշտոն առաջարկել նրան. «Հրապարակ»