Արխիվային լուսանկար

Վարչապետն այցելել է Ջալալ Հարությունյանին ու պաշտոն առաջարկել նրան. «Հրապարակ»

740
(Թարմացված է 14:38 20.11.2020)
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը գրեթե բաց տեքստով մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, որը ծանր վիրավոր է և գտնվում է զինվորական հոսպիտալում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։

«Վարչապետը Ջալալ Հարությունյանին ասել է, թե մոտ օրերս փոխելու է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և նախարար է նշանակելու Օնիկ Գասպարյանին։ Փաշինյանը Հարությունյանին առաջարկել է զբաղեցնել ՀՀ Զինված ուժերի շտապի պետի պաշտոնը՝ Օնիկ Գասպարյանի փոխարեն։ Ջալալ Հարությունյանը գրեթե բաց տեքստով մերժել է այդ առաջարկը, ասելով՝ նման պայմաններում ես չեմ պատկերացնում, թե ինչ կարող եմ անել»,–գրում է «Հրապարակը»։

Ըստ «Հրապարակի»` Փաշինյանը հորդորել է չշտապել. մտածել, նոր պատասխանել։ Այսօր արդեն լուր տարածվեց, որ պաշտպանության նախարար է նշանակվում ոչ թե Օնիկ Գասպարյանը, այլ Վաղարշակ Հարությունյանը։ Թերևս, Ջալալ Հարությունյանի մերժումը եղել է վերջնական, և դա է նաև ազդեցություն ունեցել նման որոշման վրա։

Հիշեցնենք, որ արդեն իսկ հայտնի է` կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում։ Դավիթ Տոնոյանի` պաշտոնից ազատման լուրեր սկսեցին շրջանառվել դեռ Արցախին առնչվող եռակողմ համաձայնագրի կնքման առաջին օրերին։

Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նույնպես կազատվի պաշտոնից։ Նրան կփոխարինի վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Շրջանառվում է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքից ազատման լուրը։

Հայտնի է, թե ովքեր են փոխարինելու հրաժարական ներկայացրած նախարարներին

740
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), պաշտոն, Նիկոլ Փաշինյան, Ջալալ Հարությունյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (629)
Ըստ թեմայի
Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա
Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է. ՊՆ
Արցախի նախագահը զանգել է Ջալալ Հարությունյանին
Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը չի համաձայնել հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ. ասել է՝ «իրեն կուտեն»

166
(Թարմացված է 23:34 04.12.2020)
Ռոբերտ Քոչարյանը բացատրեց,թ ե ինչու չի կայացել իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Պատերազմի երրորդ օրն արդեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախում էր։ »5–րդ ալիքի» հետ հարցազրույցում խոստովանում է՝ 1-2 օր պահանջվեց հասկանալու համար, որ այս պատերազմում լրջագույն խնդիրներ ունենք, և այն պետք է շտապ կանգնեցնել՝ թեկուզ զիջումների գնով։ Քոչարյանը պատմեց, որ խոսել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Դրանից հետո Բակո Սահակյանն առաջարկել է հանդիպում կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ։

«Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց հանգամանքներից ելնելով, համարեցի, որ այո, պետք է կիսվել գործող նախագահի հետ և մտահոգություններով և որոշ առաջարկներով, թե ինչ է պետք անել այս իրավիճակում։ Բակո Սահակյանը գնաց այդ հանդիպումը կազմակերպելու համար, երբ որ հետ եկավ, տարակուսանք էր իր դեմքին, ասում է՝ չի ուզում, ավելի շուտ՝ ոչ թե չի ուզում, այլ Արայիկ Հարությունյանն ասում է, թե՝ չեմ կարող, եթե ես հանդիպեմ, ինձ կուտեն, և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա»,- եթերում պատմեց Ռոբերտ Քոչարյանը։Ավելին բացահայտել ՀՀ երկրորդ նախագահը չցանկացավ՝ նշելով, որ խոսակցությունը եղել է Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի միջև, ավելին ասելը ճիշտ չէ։

Նշեց, որ մտադրված էր Արայիկ Հարությունյանին նաև որոշ քայլեր առաջարկել պատերազմը կանգնեցնելու համար։

«Մենք կարող էինք ճիշտ որոշման արդյունքում լիարժեք փակել օդը». Ռոբերտ Քոչարյան

«Առաջնագծում նկարվել, չգիտեմ, սուրճ խմել, հիշում եմ մի նախադասությունը՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ եք ստանալու». այն վիճակը չէր, լուրջ աշխատելու ժամանակն էր, ոչ թե աքլորանալու, պահի պահանջ էր»,- ասաց 2-րդ նախագահն ու ևս մեկ անգամ շեշտեց՝ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը գլխավոր շտաբի կողմից ստացավ զեկույցը:

«Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկրետ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալուց հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով: Չկա ոչ մի բան ֆիքսած: Կրկնում եմ, սա ուղղակի չի տեղավորվում իմ ուղեղում: Ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը չորրորդ օրը, երբ արդեն քո զինվորականները քեզ ասում էին՝ մենք անխուսափելիորեն պարտվում ենք»,- նշեց նախագահը։

Նրա խոսքով՝ պարտության պատճառներից նաև մեկը փորձված, պատերազմի միջով անցած, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր, այն հրամանատարների, որոնք կառուցել էին բնագիծը, որոնք խրամատներում չեն կռվել, որովհետև 92-94 թվականներին անգամ չէին հասցրել խրամատներ փորել։

Տավուշում մեր կողմից հրահրած սահմանային կոնֆլիկտն այս պատերազմի պատճառներից է. Քոչարյան

166
թեգերը:
Բակո Սահակյան, Ռոբերտ Քոչարյան, Արցախյան պատերազմ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ
ՄԱԿ-ը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն
Ռոբերտ Քոչարյան. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների. պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանը

97
(Թարմացված է 23:31 04.12.2020)
Ըստ Քոչարյանի` այս պատերազմում կարելի էր չպարտվել ու պատերազմը տարածքային նվազագույն կորուստներով ավարտել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ այս պատերազմում մենք ի վիճակի էինք չպարտվել։ Նրա կարծիքով՝ չպարտվելը կհամարեր բնագիծը պահելը կամ նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը։

«Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների, որովհետև ամեն օր ուներ հաջողություններ»,- ասաց 2-րդ նախագահն ու հավելեց, որ հաջողություններ ունեցող ոչ մի բանակ էլ կանգ չէր առնում։ Հիշեցրեց` 1993-94թթ.-ին իր վրա ահռելի մեծ ճնշումներ կային զինվորների առաջխաղացումը կանգնեցնելու համար, սակայն հաջողություններ ունեցող զինվորը կանգ չի առնում։  

«Մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել, այդ քաղաքական թիմն է պարտվել այս պատերազմում, որովհետև նրանց քայլերը բերեցին այս վիճակին»,- նշեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն պնդումներին, թե եթե կռիվը շուտ կանգնեցվեր զիջումների գնով, ապա իրեն դավաճան կանվանեին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այդ իրավիճակի մեղավորը հենց իշխանություններն էին, որովհետև ժողովրդին ամեն օր խաբում էին հաղթական լուրերով։

«Հիմա պատկերացրեք, եթե ժողովուրդը իմանար, թե ինչ էր կատարվում, եթե իմանար, որ պարտվում է, եթե իմանար զոհերի իրական թիվը, չէր ասի, որ սա դավաճան է, կասեր՝ ճիշտ որոշում կայացրեց և ճիշտ պահին։ Բայց երբ որ քո ամբողջ քարոզչական մեքենան ասում է, որ մենք հաղթում ենք, մենք Գետաշենում ենք, մենք Շահումյանում ենք, և այդ հաղթարշավի մեջ գտնվող երկրի ղեկավարը հանկարծ ասում է՝ հոպ, զիջումներով մի պայմանագիր է ստորագրում, իհարկե՝ ասելու էին դավաճան է: Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որը իրականության հետ կապ չուներ և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքդ ես գերի դարձել քո ստերին»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

97
թեգերը:
զինադադար, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Պատերազմից հնարավո՞ր էր խուսափել. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն
Արայիկ Հարությունյանը չի համաձայնել հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ. ասել է՝ «իրեն կուտեն»
Վազգեն Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար

Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը

37
​Եկեք անկեղծ լինենք։ Երբ ավելի քան մեկուկես տասնյակ կուսակցություններ հայտարարեցին, թե վարչապետի իրենց միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, բազմաթիվ ու բազմապիսի հարցեր ծագեցին։ Մի քիչ նման է դեժավյուի. այս ամենը մենք արդեն մի անգամ տեսել ենք։
Վազգեն Մանուկյան. «1996-ի ընտրությունը շրջադարձ էր մեր պետության պատմության մեջ. տուժողը հասարակությունը, ժողովուրդն էր»

Հա, բայց ախր տեսել ենք 1996 թվականին, երբ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը սատարեցին մի քանի քաղաքական ուժեր, սակայն չմոռանանք, որ այն ժամանակ նախագահական ընտրություններ էին։ Հիմա արդեն ոչ միայն համապետական նախագահական ընտրություններ չկան, այլև անհասկանալի է, թե ինչ լեգիտիմ հիմնավորումով պիտի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին շարունակ խոսում է ընդդիմությունը։

​Ի դեպ, 1996 թվականի մասին։ Թեև որոշ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, թե հիմա պետք է քննություն սկսել և վերջապես պարզել ողջ իրականությունը այն ժամանակ կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։

Ի դեպ, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անցած տարի հանդիպելով Հանրային խորհրդի անդամների հետ և խոսելով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ընտրությունները Հայաստանում կեղծվել են, դիմելով Հանրային խորհրդի ղեկավարին, ասել է.

«Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»:

Բացասական էներգիայի ուժը, կամ եկեք հավատանք հաղթանակի ուժին

Սակայն ինքը՝ Վազգեն Մանուկյանը, երբեք չի ընդունել, թե երբևէ զոհ է դարձել։ Պարզապես մեջբերեմ «առաջին դեմքից» «Առավոտ» թերթին տված նրա հարցազրույցից.

«Ես մասնակցել եմ ընտրություններին ոչ միայն 1996 թվականին։ Բայց «զոհ» բառին համաձայն չեմ: 1996-ի ընտրությունը շրջադարձ էր մեր պետության պատմության մեջ. տուժողը հասարակությունը, ժողովուրդն էր: Չեմ համարում, թե երկրի ղեկավար լինելը բարիք է, և եթե այն ձեռքիցդ խլում են՝ զոհ ես դառնում: Զոհ դարձավ ողջ պետությունը»:

Վազգեն Մանուկյանը կողմ չէ նաև 1998 թվականին կայացած ընտրությունների արդյունքների վերանայմանը։ Երևի հիշում եք, որ այն ժամանակ նախագահության համար մրցակցում էին Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը։

«Ինչո՞ւ բոլոր ընտրություններից վերցվեց հենց 1998-ը: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ թե ընտրությունների հարց է այստեղ լուծվում, այլ Ռոբերտ Քոչարյանի: Դա գեղեցիկ խաղ չի: 1998-ին կեղծվե՞լ են ընտրությունները: Ես հարց կտամ՝ իսկ ո՞ր ընտրությունները չեն կեղծվել»,– ասել է Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնեմ, որ Հայաստանի մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վազգեն Մանուկյանը 88-ին սկսված Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերին ակտիվորեն ներգրավվել է այդ շարժմանը, դարձել «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ, հետո էլ այդ կոմիտեի համակարգողը։

Մեկնաբանները փաստում են՝ եթե Վազգեն Մանուկյանն ի վերջո իրոք դառնա Հայաստանի վարչապետ, դա նրա համար նոր պաշտոն չի լինելու, որովհետև հենց ինքն էր անկախ Հայաստանի առաջին վարչապետը, հետո էլ՝ 90-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմի ժամանակ նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար և հենց այդ օրերին էլ հայկական ուժերն իրենց վերահսկողության տակ առան Քելբաջարի շրջանը։

Վերլուծաբանները հիշեցնում են՝ Վազգեն Մանուկյանը լարված հարաբերություններ ուներ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև Սերժ Սարգսյանի հետ։ Բայց հենց Սերժ Սարգսյանի օրոք՝ 2009 թվականին, դարձավ նորաստեղծ Հանրային խորհրդի նախագահ, ինչը հանրության առնվազն մի մասի կողմից այնքան էլ լավ չընդունվեց։

Մարդիկ հարցնում էին՝ լավ, ինչ դիրքորոշում ունի այս գործիչը, որը մի կողմից անընդհատ քննադատում է իշխանություններին, մյուս կողմից ընդունում է պաշտոն ստանձնելու` այդ նույն իշխանությունների առաջարկը։

1993-ին Քելբաջարի ազատագրումից հետո Ադրբեջանում իշխանություն փոխվեց

Եվ վերջում մեջբերեմ Վազգեն Մանուկյանի շատ կոնկրետ առաջարկը։

«Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»,– ասել էր Վազգեն Մանուկյանը։

Բայց հիշեցնեմ՝ այս ամենը նա ասել էր պատերազմի ժամանակ՝ մինչև հրադադարը։

37
թեգերը:
Վարչապետ, Վազգեն Մանուկյան, Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում
Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան