Մոմեր

ՊԲ–ն ևս 28 զոհվածի անուններ է հրապարակել

3386
(Թարմացված է 13:27 20.11.2020)
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվածների հերթական ցանկում 19 տարեկան 6 զինծառայողի անուն կա։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Արցախի ՊԲ–ն հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել, որում 28 անուն է նշված։

  1. Ղուկասյան Արեն Արթուրի, ծնվ. 2002թ.
  2. Սազբանդյան Էդգար Նորայրի, ծնվ. 2002թ.
  3. Իսպիրյան Արմեն Նորիկի, ծնվ. 2002թ.
  4. Ստեփանյան Գարիկ Արայի, ծնվ. 2002թ.
  5. Դերձյան Արման Անդրանիկի, ծնվ. 2002թ.
  6. Ապերյան Անդրանիկ Արգամի, ծնվ. 2001թ.
  7. Հովսեփյան Վարդան Արթուրի, ծնվ. 2001թ.
  8. Զեյնալյան Գառնիկ Նշանի, ծնվ. 2001թ.
  9. Խաչատրյան Մարատ Արթուրի, ծնվ. 2002թ.
  10. Կյուրեղյան Մկրտիչ Համլետի, ծնվ. 2000թ.
  11. Ժուռոյան Սիփան Մարտինի, ծնվ. 2002թ.
  12. Պահեստազորային Սարգսյան Դավիթ Սասունի, ծնվ. 1990թ.
  13. Ասլանյան Ալբերտ Գևորգի, ծնվ. 2001թ.
  14. Ղազարյան Արամ Արմենի, ծնվ. 2002թ.
  15. Կամավորական Խաչատրյան Համլետ Ռաֆայելի, ծնվ. 1978թ.
  16. Գրիգորյան Համլետ Արմենի, ծնվ. 2000թ.
  17. Պահեստազորային Ղազարյան Արամ Վարդանի, ծնվ. 1981թ.
  18. Մելքոնյան Սերոբ Վարուժանի, ծնվ. 1993թ.
  19. Պահեստազորային Սարյան Քաջիկ Հակոբի, ծնվ. 1990թ.
  20. Պահեստազորային Հակոբյան Պողոս Հայրիկի, ծնվ. 1971թ.
  21. Արամյան Սարգիս Սամսոնի, ծնվ. 1975թ.
  22. Պահեստազորային Գասպարյան Ռաֆայել Ռուստամի, ծնվ. 1991թ.
  23. Պահեստազորային Մարտիրոսյան Էդուարդ Միշայի, ծնվ. 1992թ.
  24. Ասլանյան Լևոն Սերյոժայի, ծնվ. 1983թ.
  25. Պահեստազորային Պետրոսյան Հարութ Ալեքսանդրի, ծնվ. 1990թ.
  26. Պահեստազորային Ավագյան Սուրեն Սլավիկի, ծնվ. 1974թ.
  27. Պահեստազորային Աղայան Նարեկ Մյասնիկի, ծնվ. 1994թ.
  28. Պահեստազորային Համբարձումյան Ստեփան Սուրենի, ծնվ. 1965թ։

 

Հիշեցնենք` օրերս համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։ Այս պահի դրությամբ հրապարակվել է 1637 անուն։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։

Շուրջ 250 զինծառայողի դի մնում են չճանաչված

3386
թեգերը:
զինծառայող, Զոհ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
Ըստ թեմայի
Մովսես Հակոբյանը նշեց` որն է եղել գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի սխալը
Գերի ընկած զինվորականները չեն զրկվի կոչումից, պաշտոնից ու գումարից. ԱԺ-ն փոխում է օրենքը
«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար է նվիրել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
Առաջնագծում

Իրանում հայ զինվորների գտնվելու մասին տեղեկությունները չեն հաստատվել

1
(Թարմացված է 18:30 25.11.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ։

Իրանի տարածքում հայ զինվորների գտնվելու մասին տեղեկությունները չեն հաստատվել։ Այս մասին Facebook-ում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը։

«Վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ լուրերը չեն հաստատվել»,– գրել է պատգամավորը։

Հայրապետյանը շեշտում է, որ չնայած Հայաստանն ու Իրանը հայ զինծառայողների` այդ երկրի տարածքում գտնվելու մասին տեղեկությունը պաշտոնապես չէին հաստատել, բայց ԱԺ պատգամավորները շարունակում են նամակներ ստանալ քաղաքացիներից այդ լուրերի իսկությունը ճշտելու պահանջով:

Հիշեցնենք` սոցցանցերում տարածվում էր տեղեկություն, թե պատերազմի ընթացքում մոտ 80 հայ զինվորներ անցել են Իրանի տարածք։

Դրանից հետո զինծառայողների ընտանիքները սկսել են հավաքվել Իրանի դեպսանատան շենքի դիմաց` տեղեկություններ ստանալու նպատակով։

Նոյեմբերի 20-ին Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտարարել էր, որ այդ պահին չի կարող հաստատել այդ լուրը, բայց խոստացել էր, որ Իրանը կստուգի հայ զինվորների ներկայության մասին փաստերը, և իրականացված ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարի առաջին իսկ հնարավորության դեպքում:

1
Հումանիտար օգնություն

Ի՞նչն է գերակա ղարաբաղյան խնդրի լուծման հարցում` ըստ Գերմանիայի

22
(Թարմացված է 18:02 25.11.2020)
Քոֆլերն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունն ակտիվորեն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում առաջնահերթ է բոլոր կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերելը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի Դաշնային կառավարության մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Բերբել Քոֆլերը։

«Ողջունում եմ, որ վեց շաբաթ դաժան մարտերից հետո նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադար է հաստատվել, և բոլոր մասնակիցներին կոչ եմ անում պահպանել մարդու իրավունքներն ու հավատարիմ մնալ միջազգային հումանիտար իրավունքին։ Այժմ մեր բարձրագույն առաջնահերթությունը պետք է լինի բոլոր կարիքավորներին համար հումանիտար օգնություն ցուցաբերելը», - ասել է նա։

Քոֆլերը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին աշխատանքի համար ու ընդգծել, որ ԳԴՀ կառավարությունն ակտիվորեն սատարում է կոմիտեին ու այս պահի դրությամբ այդ նպատակների համար երկու միլիոն եվրո է տրամադրել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

22
Ըստ թեմայի
Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները միասին կպաշտպանեն արցախահայության կենսական շահերը
ՀՀ զինվորական դատախազն Արցախում հանդիպել է Դմիտրի Շուվարկինի և Ռուստամ Մուրադովի հետ
«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար է նվիրել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
Արմեն Սարգսյան

«Դու պետք է կարողանաս նույնիսկ թշնամիներին մոտ լինել կամ մոտիկից իմանաս». Արմեն Սարգսյան

0
ՀՀ նախագահի խոսքով`մենք պարտություն ենք կրել ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտական, հանրային կարծիքի, տեղեկատվական դաշտերում և բազմաթիվ այլ պարտություններ, որոնցից պետք է համապատասխան հետևություններ անենք։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է շատ հստակ ուղղվածություններ ունենա, որոնք կորոշվեն ազգային և պետական շահերից: 

Նրա խոսքով`կարևոր է, որ Հայաստանը հարաբերություններ ունենա Ինդոնեզիայի, Մալայզիայի կամ Վիետնամի հետ, որովհետև նրանք ՄԱԿ-ի անդամներ են:

«Սակայն ինչպե՞ս ենք բացատրում այն, որ այսօր դիվանագիտական հարաբերություններ չունենք մեր տարածաշրջանի, ինչպես նաև իսլամական աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ: Հարաբերություններ չունենք նույն տարածաշրջանի ամենակարևոր երկրներից մեկի՝ Պակիստանի հետ: Բացատրությունը, թե եթե Պակիստանի հետ հարաբերություններ ունենանք, ապա Հնդկաստանը կնեղանա, մանկամիտ է և միամիտ: Մենք մոտ հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ, և նման օրինակները շատ են: Սա է հենց բուն դիվանագիտության իմաստը, որ դու պետք է կարողանաս փոխված բանաձևով քո բոլոր հակառակորդներին, նույնիսկ թշնամիներին մոտ լինես կամ մոտիկից իմանաս, բայց քո բարեկամների հետ պետք է շատ մոտ լինես»,–ասել է նա:

Սարգսյանի խոսքով`պահի թելադրանքն է ակտիվ դիվանագիտություն վարել արաբական աշխարհում, իսլամական աշխարհում, որի դերը բարձրանում է: Նախագահը նշում է, որ Հորդանանը շատ կարևոր դեր ունի Հայաստանի դիվանագիտության համար: Այն փոքր է, բայց հսկայական ազդեցություն ունի և՛ երկիրը, և՛ թագավորական ընտանիքը:

«Ես չէի ցանկանա այսօր Ձեզ հետ քննարկել ընդհանրապես մեր դիվանագիտական բացթողումները, հաջողությունները, հաղթանակները կամ դիվանագիտական պարտությունները: Ասել եմ արդեն, որ մենք պարտություն ենք կրել ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտական, հանրային կարծիքի, տեղեկատվական դաշտերում և բազմաթիվ այլ պարտություններ, որոնցից պետք է համապատասխան հետևություններ անենք»,–ասել է նախագահը:

0
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան