Су-30СМ

Վերջին երկու տարում գնված զենքը այս պատերազմի ժամանակ չի կրակել. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ

793
(Թարմացված է 17:04 19.11.2020)
Մովսես Հակոբյանը նշեց` Հայաստանի ղեկավարությունը չի կարող հերքել, որ զենք է ձեռք բերել` չկարդալով Ռուսաստանի կառավարության որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. 2018-ի սպառազինության գործող պլանը փոխվել է և ձեռք է բերվել ռազմական տեխնիկա, որը չի օգտագործվել այս պատերազմի ժամանակ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով բանակի սպառազինության թեմային։

Նա հայտնեց` 2016-ին սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլան է կազմվել։ Ձեռք են բերվել «Տոռ», «Սմերչ», «Իգլա», նռնականետեր, հրետանային հրթիռներ։ 

«2017-ի պլանի համար 2 դիվիզիոն «Տոռ» պետք է ձեռք բերվեր, և 10 տոկոսը գումարի վճարված էր։ Պլանում նշված էր` գումարը որտեղից պետք է հատկացվեր։ Նաև 1 դիվիզիոն «Սմերչ» պետք է գնեինք, «Իսկանդերի» համակարգը կատարելագործեինք։ Սակայն 2018-ին պլանը փոխեցին ու գնեցին ՍՈւ-30, ԶՕՈւ 23-22, ՕՍԱ-ներ։ Դրանցից քանի՞սն են կրակել այս պատերազմի ժամանակ։ Ոչ մեկը»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` պլանը փոխվել է և ձեռք են բերել այլ զինտեխնիկա, քանի որ չեն պատկերացրել` պատերազմն ինչ է։

Հակոբյանն ասաց` սա հերքել չեն կարող, քանի որ վարչապետի աշխատասենյակում է ինքը հայտարարել, որ պլանի փոփոխության համար պատասխան են տալու։ Ի պատասխան վարչապետն ասել է` արդեն գնել են։

Հակոբյանը նշեց` Հայաստանի ղեկավարությունը չի կարող հերքել, որ զենք է ձեռք բերել` չկարդալով Ռուսաստանի կառավարության որոշումը։ Հարցն այն է, որ ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է ՍՈւ–երը երկրորդ երկրի վաճառել` օդ–օդ կրակելու համար, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ։

Նրա խոսքով` Հայաստանն ՕՍԱ է ձեռք բերել` իմանալով, որ դրա հրթիռներ չեն արտադրվում այլևս։ Ըստ Հակոբյանի` արագ–արագ ինչ–որ բաներ են գնել` ասելու համար, որ օդը պաշտպանված է։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Չէր կարելի գրչի մի հարվածով ջուրը գցել թափված արյունը. Մյասնիկյան պողոտան էլ էր փակվել

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1586 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

ՊՆ–ն հորդորում է վերադարձնել ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան

793
թեգերը:
Արցախ, Հայաստան, Պատերազմ, Զենք, Մովսես Հակոբյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (619)
Ըստ թեմայի
Թշնամին կիրառել է նաև արգելված և քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակ. Արցախի ՊՆ
Շուշիի բնակիչները զենքը ձեռքներին պաշտպանում են հայրենիքը. Հովհաննիսյանը՝ մարտերի մասին
Արցախից բերված ապօրինի զենքը կրակելու է. Քոչարյանը մտահոգված է
Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է «Celise care» ՀԿ–ի տնօրեն Ժան Լուի Մեսսաժերին, նրա օգնական Սիլվիա Մորետտիին և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանին:

Ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարարներին մեքենաներ կնվիրի

14
(Թարմացված է 20:02 03.12.2020)
Ֆրանսիական ՀԿ–ի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարարական ծառայությանը կնվիրի 6 ավտոմեքենա` 2 ցիստեռն, 1 «ԿամԱզ» և 3 հատ շտապ օգնության ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է «Celise care» ՀԿ–ի տնօրեն Ժան Լուի Մեսսաժերին, նրա օգնական Սիլվիա Մորետտիին և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանին:

Директор ГСЧС Карабаха Карен Саркисян встретился с Жаном Луи Мессажером, Сильви Моретти и Микаелом Хачикяном (3 декабря 2020). Степанакерт
Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է «Celise care» ՀԿ–ի տնօրեն Ժան Լուի Մեսսաժերին, նրա օգնական Սիլվիա Մորետտիին և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանին:

«Ժան Լուի Մեսսաժերը նշել է, որ հաճելի է համագործակցել մի գերատեսչության հետ, որը հատկապես այս օրերին ամբողջ ներուժով լծված է բնակչությանն օգնելու գործին: Նա նաև հետաքրքրվել է, թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը, հնարավորության սահմաններում աջակցելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար

Կարեն Սարգսյանը էլ նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի տարիների բարեկամության հիմքում միշտ եղել է մարդասիրության խորհուրդը:

Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ Ֆրանսիայից ժամանած հյուրեը շրջայց կկատարեն Ստեփանակերտում և շրջաններում, տեղում կտեսնեն պատերազմի թողած վնասները:

14
թեգերը:
փրկարար, Ֆրանսիա, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (619)
Ըստ թեմայի
«ՀՀ կառավարություն էլ կդիմենք». մտավորականները Ֆրանսիայի դեսպանատուն նամակ կհանձնեն
«Հայկական հարցը»՝ Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության ելևէջներում
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը
Ֆրանսիայի խորհրդարան

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

133
(Թարմացված է 20:11 03.12.2020)
Կողմ քվեարկեցին պատգամավորներից 188–ը, դեմ՝ 3–ը ։ Բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում Ֆրանսիայի կառավարության համար։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանն այսօր ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։

Բանաձևը, որն ընդունվեց 188 կողմ և 3 դեմ ձայնով, խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։

Նախագծի քննարկման ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարեց, որ այդուհանդերձ ճանաչումը օգտակար չի համարում բանակցային գործընթացի համար:

Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար

Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծ, որով դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Ես, Լավրովն ու Բիգանը մտադիր ենք շարունակել աշխատանքը ԼՂ հարցի լուծման շուրջ. լը Դրիան

133
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Արցախի ճանաչմամբ և բնակավայրերի վերադարձով է հնարավոր խաղաղության հաստատումը. Միրզոյան
Ի՞նչ կտա Հայաստանին Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
«Ճանաչեք Արցախը»․ Նյու Յորքի հայերն ակցիա են անցկացրել Մանհեթենում
Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն
Գրիգորի Այվազյան

Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Այվազյանը փակագծեր է բացում

0
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ «բոլորը բոլորի դիմաց» հայտարարությանը և Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի ձգձգման խնդրին:
Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Գրիգորի Այվազյանը փակագծեր է բացում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «բոլորը բոլորի դիմաց» հայտարարությունն առաջին հերթին նպատակ ունի այդ երկիր վերադարձնել Արցախում գտնվող երկու ադրբեջանցի հանցագործներին՝ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, որոնցից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

«Այն մարդկանց մասին է խոսքը, որոնք, ըստ Արցախի օրենսդրության, ձերբակալվել են աղմկահարույց հոդվածներով: Նրանք ներթափանցել են Արցախի տարածք, սպանություններ կատարել և պահվում են այնտեղ որպես հանցագործներ։ Առաջին պլանում նրանք են, և Ալիևի համար դա պատվախնդրության հարց է»,- ասաց նա:

Այվազյանի կարծիքով՝ Ալիևը հայ գերիների և զոհված զինծառայողների մարմինների վերադարձը ձգձգում է երկու պատճառով՝ նախ, որ Բաքվում ադրբեջանական կողմի զոհերի իրական թիվը չիմանան, երկրորդ՝ հայ հասարակության մեջ պառակտում մտցնելու նպատակով: Ադրբեջանագետն ասում է՝ տարբեր գնահատականներով հայկական կողմը 4500-5500 զոհ ունի, մինչդեռ Ադրբեջանի պարագայում խոսքը առնվազն 10-15,000 զոհի մասին։

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը

«Ինչ խոսք՝ այդպիսի մեծ թվով զոհերի քանակի վերաբերյալ Ադրբեջանում դժգոհություն կառաջանա: Մյուս կողմից՝ ձգձգելով գերիների վերադարձը, նրանք փորձում են արհեստական դժգոհություն ստեղծել հայ հասարակության մեջ՝ դրդելով տեղափոխել արցախյան ռազմաճակատը Երևան։ Նրանք փորձում են նորից հայաստանցի-ղարաբաղցի սեպ խրել հայ հասարակության միջև»,- նշեց ադրբեջանագետը:

Մասնագետը կարևորագույն ձեռքբերում է համարում ադրբեջանական թատերականացված ռազմաշքերթում հայ գերիների մասնակցության չեղարկումը։ 

«Իլհամ Ալիևի և նրա վարչակազմի ողջ քարոզչամեքենան հոխորտում էր, որ Բաքվի կենտրոնում իրենք հայ ռազմագերիներին կանցկացնեն ադրբեջանական բայրակների, այսինքն՝ դրոշների ներքո, ինչը չեղարկվեց, և դա ռուսական միջամտության շնորհիվ»,-ընդգծեց Այվազյանը:

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանի ներսում պետք է առավելագույնս զրոյացնել հակառուսական տրամադրությունները: Մեր զրուցակիցը համոզված է՝ շուտով ռուսական միջնորդությամբ Հայաստան կտեղափոխվեն նաև Ադրբեջանում գտնվող ռազմագերիները, իսկ հայկական դիվանագիտությունը, ըստ նրա, անկարող է մեզ համար այս կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ որևէ նպաստավոր քայլ ձեռնարկել: Այվազյանի խոսքով՝ վերջին 30 տարիների վերլուծությունը թույլ է տալիս ասելու, որ Հայաստանը չի ունեցել, չունի և դեռ երկար երկար ժամանակ չի ունենա իսկական դիվանագիտություն: 

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը օրերս խոսելով հայ ռազմագերների վերադարձի մասին նշել էր, որ առաջնորդվելու են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Երեկ նույն միտքը հնչեցրեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այսօր արդեն ՀՀ նորանշանակ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ հայկական կողմը համաձայն է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին:

0
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (619)
Ըստ թեմայի
ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկվել են գերիների, անհայտ կորածների, դիերի փոխանակման հարցերը
Հունահայոց թեմը գերիների վերադարձի խնդրով դիմել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Գերիների ու անհետ կորածների անմեղության կանխավարկածը. ինչո՞ւ նրանց գումար չի տրվում