Մարտակերտ

Տեղահանված գյուղացիներին առայժմ տեղավորում են Մարտակերտի մանկապարտեզում և դպրոցում

217
(Թարմացված է 21:40 18.11.2020)
Այն մասին, որ իրենց գյուղերը տրվելու են Ադրբեջանին, մարտակերտցիներն իմացել են միայն այսօր` կեսօրից հետո, երբ շրջանային ղեկավարությունը զանգահարել է գյուղապետներին։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Մարտակերտի շրջանի այն գյուղերում, որոնք պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, շուրջ 2000 բնակիչ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարտակերտի քաղաքապետ Հայկ Բախշիյանը։

«Պատերազմը սկսելուց մի քանի օր հետո կանայք, երեխաներն ու ծերերը տարհանվել էին, տեղափոխվել Հայաստան։ Մնացել են տղամարդիկ։ Ներկա պահին այդ գյուղերում շուրջ 3-4 հարյուր մարդ կա»,– ասաց քաղաքապետը` հավելելով, որ այսօր նրանք դարձյալ պատրաստվում են հեռանալ հայրենի գյուղերից։

Այն մասին, որ իրենց գյուղերը տրվելու են Ադրբեջանին, մարտակերտցիներն իմացել են միայն այսօր` կեսօրից հետո, երբ շրջանային ղեկավարությունը զանգահարել է գյուղապետներին ու տեղեկացրել` միաժամանակ նաև գյուղացիներին որոշ աջակցություն առաջարկելով։

«Հիմնականում մեքենաներ ենք տրամադրում` և՛ մարդատար, և՛ բեռնատար։ Այն մարդկանց, ովքեր սեփական մեքենաներ ունեն, տրամադրում ենք վառելիք։ Տարհանումը հիմնականում կազմակերպվում է գյուղերից դեպի Մարտակերտ։ Մարտակերտում ժամանակավոր կացարան ենք տալիս։ Տեղավորում ենք մանկապարտեզում, դպրոցում, դպրոցի դահիճում»,– ասաց քաղաքապետը։

Ինչ տեսք ունի Մարտակերտը պատերազմից հետո. տեսանյութ

Հայկ Բախշիյանը վստահեցնում է, որ այս անհարմարությունները ժամանակավոր են։ Ավելի ուշ նրանք կտեղավորվեն Մարտակերտի վերին ենթաշրջանի ձորակում ու հենց Մարտակերտ քաղաքում առկա ազատ տներում։

«Հիմա պիտի գույքագրենք։ Տներ ունենք, որ ազատ են, բնակիչները հետ չեն վերադարձել, կամ նախկինում ազատված տներ են»,– ասաց Բախշիյանը։

Այդուհանդերձ, չվերադարձողների թիվը, քաղաքապետի խոսքով, մեծ չէ։

Բնակիչների անձնական գույքից զատ լքվող գյուղերից դուրս է բերվում նաև պետական գույքը` էլեկտրատրանսֆորմատորները, ենթակայանները և այլն։

Հիշեցնենք, այսօր հայտնի դարձավ, որ Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:

Մասնավորապես` Ադրբեջանին են անցնում Մարտակերտի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը։ Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։Այս գյուղերի տարածքը նախկինում` մինչ 1994թ.–ը, գտնվել է Աղդամի շրջանում։ Առաջին պատերազմի ավարտից հետո դրանք ընդգրկվել են Մարտակերտի շրջանի մեջ։

217
թեգերը:
Ադրբեջան, մանկապարտեզ, դպրոց, տուն, գյուղացի, Գյուղ, Մարտակերտ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (514)
Ըստ թեմայի
Կուժը և կուլան լոխ ղարաբաղցու գլխինա կոտրվալ. ստեփանակերտցի մսագործը շարունակում է աշխատել
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լավրովի հետ քննարկել են հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը
«Մենք ցանկություն չունենք իշխանության գալու». Շարմազանովը ներողություն խնդրեց ժողովրդից
Բեռնատար մեքենա Մարտակերտ-Ասկերան ճանապարհին, 18 նոյեմբերի

Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է

219
(Թարմացված է 18:24 26.11.2020)
Քաղաքի բնակիչները չեն ուզում փաստի առաջ կանգնել ու ստիպված լինել մեկ օրում լքել քաղաքը, այդ պատճառով հիմա ադեն կամաց-կամաց դուրս են բերում ունեցվածքը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Բերձոր (Լաչին) քաղաքի իշխանությունն ու բնակիչները մինչ այժմ չգիտեն՝ արդյո՞ք կարող են քաղաքում մնալ, թե ստիպված են լինելու լքել այն։

Ըստ տեղի բնակիչների՝ իրենց զգուշացրել են, որ անհրաժեշտ է հավաքել ունեցվածքն ու լքել քաղաքը, քանի որ այն անցնում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Շուտով Քաշաթաղի (Լաչինի շրջան) սոցցանցի էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ մինչ նոյեմբերի 30-ը բնակիչների ոչ ոք ստիպված չէ լքել քաղաքը։ Սակայն շուտով այդ հաղորդագրությունն էլ է հեռացվել։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ, որը հայտնեց, որ մինչ այժմ հակասական տեղեկություն են ստացվում։

«Երեկ այդպիսի տեղեկություն եղել է (քաղաքը ադրբեջանցիներին փոխանցելու մասին – խմբ․), բայց այսօր այն չի հաստատվում», - ասաց Ալեքսանյանը։

Բերձորով անցնող Երևան-Ստեփանակերտ ճանապարհը վերագործարկվեց

Քաղաքապետն այժմ քաղաքում է, այնտեղ բավականին շատ բնակիչ կա։ Բայց նրանք չեն ուզում հայտնվել այն իրավիճակում, որում հայտնվեցին Ղարաբաղի հարավի բնակիչները, որոնք չհասցրին իրենց ունեցվածքից ոչինչ տեղափոխել։

«Այս երեք օրվա մեջ մե՛կ փոխանցում ենք քաղաքը, մե՛կ չենք փոխանցում, անհասկանալի է։ Այդ պատճառով, որ վերջին օրը չպարզվի, որ կորցնում ենք քաղաքը, ցանկալի է, որ մարդիկ տանեն իրենց ունեցվածքը», - ասաց Ալեքսանյանը։

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից գրաված հարավային հատվածի մարդկանց օրինակը, նրանք չեն ուզում նման ճակատագրի արժանանալ։

Նրա խոսքով՝ այժմ քաղաքում մոտ 800 մարդ կա։

Քաշաթաղի շրջանի ղեկավարի հետ կապ հաստատել դեռ չի ստացվում։

Հիշեցնենք՝ Բերձոր քաղաքով է անցնում այս պահին Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի (Բերձորի) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

219
թեգերը:
Քաշաթաղ, Բերձոր, Արցախյան պատերազմ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (514)
Ըստ թեմայի
«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին
Բերձորի խանութում սուրճն անվճար են տալիս կանխիկ փող չունեցող ռուս խաղաղապահին․ տեսանյութ
Ի՞նչ է ֆիքսել Sputnik Արմենիայի տեսախցիկը Գորիս-Բերձոր ճանապարհին
Շուշի տանող ճանապարհ

Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան

44
(Թարմացված է 18:21 26.11.2020)
Լիբանանահայերը գնացել են իրենց գույքը հանելու, դրանից հետո լուր չկա նրանցից. անհետացել են:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Արցախում պատերազմի դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո երկու լիբանանահայ է անհետացել: Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Զինադադարի հաստատումից հետո Արցախում մեկ կին և մեկ երիտասարդ անհետացել են: Գնացել են իրենց գույքը հանելու, և դրանից հետո լուր չունենք նրանցից։ Անհետացել են: Ավելի ուշ մեզ հայտնեցին, որ նրանց հեռախոսները թուրքերի մոտ են»,- ասաց Սինանյանը:

Տղամարդը երկար տարիներ առաջ է տեղափոխվել Արցախ, իսկ կինը վերջերս` օգոստոսին։ Սինանյանի խոսքով` լիբանանահայերից մեկը Շուշիում էր ապրում։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հավելեց` պատկան մարմինները` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Կարմիր Խաչն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ են այս մասին։

Հարցին, թե սփյուռքահայերին առնչվող սա միա՞կ դեպքն է` Սինանյանը պատասխանեց` իրենց հայտնի միակ դեպքն է։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

44
թեգերը:
սփյուռքահայ, Զարեհ Սինանյան, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց
Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան
Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է
Նիկոլ Փաշինյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ. Նիկոլ Փաշինյան

0
Նիկոլ Փաշինյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Վարչապետն ասել է` ինչն է այս պահին ամենամեծ խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այժմ պետք է սկսել ապագայի մասին խոսակցությունը։ Փաշինյանը նման կարծիք է հայտնել մարզպետների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ։

Նորանշանակ նախարարը 2 ծրագիր ներկայացրեց, Փաշինյանը բացատրեց դրանց բովանդակությունը

«Ինչպես ենք պատրաստվում շարունակել ապրել և ինչ նպատակներ ու ապագա ենք պատրաստվում գծագրել, ուղենշել բոլորիս համար: Սա ամենակարևոր խոսակցությունն է, որ այսօր պետք է տեղի ունենա: Ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների կատարումը շատ ցավոտ են, բայց այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, այլընտրանքը կարող էր լինել ավելի ծանր, ինչքան էլ տեղի ունեցածը խնդրահարույց է բոլորիս համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է որպես հանրություն, որպես պետություն կայացնել որոշում, թե մենք ինչ ենք ուզում. այս ծանր ժամանակներն ապրո՞ւմ ենք, վերապրո՞ւմ ենք, թե՞ չենք վերապրում:

Премьер-министр Никол Пашинян провел консультации в правительстве с участием губернаторов регионов (26 ноября 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Նրա խոսքով` այսօր ամենամեծ խնդիրը, որ պետք է լուծվի` արտաքին ու ներքին անվտանգությունն ու կայունությունն ապահովել կարողանալն է։

Փաշինյանն ասել է նաև, որ իրենք պետք է կարողանան իրենց ուսերին կրել այդ բեռը, ոչ թե նրա համար, որ դա հաճելի է իրենց, այլ որովհետև դրա այլընտրանքը կարող է լինել կործանարար:

Ինչի համար է ՀՀ կառավարությունը գումար վերցրել «Հայաստան» հիմնադրամից

«Այնպես որ, հույս ունեմ, որ բոլորս տրամադրվում ենք այսպես, որովհետև հակառակը կլինի փախուստ: Հակառակը կլինի ուղղակի փախուստ: Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ: Եվ պատրաստվում ենք լիարժեք կրել այս բեռը, բայց նաև հույս ունենալով, որ այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի որոշակի հիմքով, տեսլականով, ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացումներով»,- ընդգծել է Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով մարզերում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրները, տարբեր ոլորտներում իրականացվող կապիտալ ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը:

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Մարզպետ, կառավարություն
Ըստ թեմայի
Գերիների և անհետ կորածների թեման շահարկվում է կառավարության բացթողումները ծածկելու համար
Դուք եկել եք՝ խաբեք, գնաք տուն. անհետ կորածների ծնողները դժգոհ են կառավարության աշխատանքից
«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան