Արխիվային լուսանկար

Միայն զինվորի խիզախությամբ հաղթանակի չեն հասնում. Հայաստանի ռազմական սխալները Ղարաբաղում

738
(Թարմացված է 00:03 18.11.2020)
Արցախում հայկական զորքի ռազմական պարտության դառնությունը չի կարող շեղել պաշտպանության կազմակերպման ակնհայտ վրիպումներից։

Ալեքսանդր Խրոլենկո

Հայկական կողմը 45 օրում (սեպտեմբերի 27-ից) կորցրեց վերահսկողությունը ամբողջ, այսպես կոչված, անվտանգության գոտու (ԼՂԻՄ-ից դուրս՝ նախկին Ադրբեջանի ԽՍՀ յոթ շրջանների) և Լեռնային Ղարաբաղի՝ 1991թ․-ի սահմանների մի մասի նկատմամբ։ Ընդ որում, ադրբեջանական զորքերը կարող էին զարգացնել հաջողությունը և շատ ավելիին հասնել։ Շուշի բերդաքաղաքի կորուստը նշանակում էր Լաչինի միջանցքի շրջափակում, Ղարաբաղում հայկական զորքերի հետագա շրջափակում և անխուսափելի ոչնչացում։ Պատերազմը կանգնեցրին Ռուսաստանի միջազգային հեղինակությունն ու խաղաղապահ գործողությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց․ «Մենք կարող էինք խուսափել պատերազմից, եթե համաձայնեինք Ադրբեջանին փոխանցել 7 շրջանները, ինչպես նաև Շուշին։ Բայց մենք չէինք ուզում համաձայնել դրան։ ՀՀ կառավարությունը, ՀՀ Զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակը ընդունեցին մարտահրավերը և պայքարեցին մինչև վերջ»։ Այս հայտարարությունը վկայում է, առաջին հերթին, սեփական ուժերը գերագնահատելու և հակառակորդի հնարավորությունները թերագնահատելու մասին, ինչն անթույլատրելի է պետության ղեկավարի համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տվյալներով՝ հակամարտության գոտում «զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, մարտերի արդյունքում գերազանցել է չորս հազարը, ավելի քան ութ հազար վիրավոր կա, փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազարների է հասնում»։ Չափազանց մեծ չէ՞ արդյոք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմավարական սխալի գինը։

Սա պարտություն չէ, հազարավոր կյանքեր են փրկվել. զրույց Օնիկ Գասպարյանի խորհրդականի հետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ինքն է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքի գլխավոր պատասխանատուն, և այնուամենայնիվ այսօր ավելի կարևոր հարց կա․ ի՞նչ անել հաջորդիվ։ Տպավորություն է ստեղծվում, որ Երևանում ճգնաժամային կարգավորման, ազգայինբանակիմարտունակությանվերականգնմանծրագրերառայժմչկան։

Կործանարար անորոշություն

Հայկական կողմի պարտությունը ոչ այնքան բանակի «ձեռքբերումն է», որքան ռազմաքաղաքական ղեկավարության։ Սխալ ռազմավարությունն ու մարտավարությունը երբեք հաջողության չեն հասցնում և մարտի դաշտում գնդակներից ու արկերից վտանգավոր են։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքով՝ հայկական բանակը Արցախում գործել է «առավելագույն ուժով»։ Ինչո՞ւ չհաջողվեց հակառակորդին հետ մղել նախապես (28 տարում) պատրաստված պաշտպանական դիրքերից։ Համակարագային պարտությունը մարտի դաշտում թուրք խորհրդականների և ԱԹՍ-ների, ինչպես նաև «մի քանի հազար» սիրիացի վարձկանների առկայությամբ բացատրելը ոչ լիարժեք և անգամ թույլ է թվում։

Չանդրադառնալով անգամ «համազգային զորահավաքի» արդյունքներին, հայկական 45 հազարանոց գործող բանակը բավականաչափ նշանակալի ուժ է, որպեսզի երկու հազար արաբ վարձկանները չկարողանային Ղարաբաղում եղանակ ստեղծել։

Լեռնային Ղարաբաղի բանակում, պարզվեց, չկան ավելի վաղ հայտարարագրված 30 հազար «սվինները», 300 տանկերը, մի քանի հարյուր ՀՄՄ-ներն ու զրահամեքենաները։ 40 օր տևած համընդհանուր զորահավաքից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հրապարակման պահին, Արցախում, Փաշինյանի խոսքով, 20 հազար հոգուց բաղկացած հայկական զորք կար։

Եվ այնպիսի տպավորություն էր, որ հայկական կողմը պաշտպանության ծրագիր չուներ ու գործում էր ըստ իրավիճակի։ Առաջին օրերին հետախուզությունը հակառակորդի մտադրությունների մասին հստակ տեղեկություններ չուներ, շփման գծում հայկական զորքերը պասիվ պաշտպանվում էին։ Ադրբեջանական զորքերը կենդանի ուժի նկատելի առավելություն չունեին, գործողությանը մոտ 30 հազար մարդ էր մասնակցում, բայց նրանք պահպանում էին ակտիվությունը բոլոր ուղղություններով։

Իսրայելական և թուրքական ԱԹՍ–ները նույնը չեն. ՊՆ–ն մեկնաբանել է Տոնոյանի մասին տեսանյութը

Հարավում հակառակորդի հզոր հարվածային խմբավորում չկար, օպերատիվ-զորաշարժային խմբեր և հսկիչ  ջոկատներ չեն կիրառվել, և այնուամենայնիվ ադրբեջանական զորքերն այստեղ ճեղքում իրականացրին, որը չհաջողվեց «փակել»՝ Ղարաբաղում մարտական կառավարման և շարժունակ պահեստազորի բացակայության պատճառով։ Հակառակորդը գրավեց Ֆիզուլի և Հադրութ քաղաքները, փակեց տրանսպորտային մայրուղիները՝ թույլ չտալով Ղարաբաղ հասցնել զենք, զինամթերք և պահեստազոր (յուրաքանչյուր պատերազմ 90 տոկոսով կախված է լոգիստիկայից)։

Լեռնային տեղանքում զորքերի առաջխաղացումը կանխելու համար բավական են բնական խոչընդոտները, որոնք կարելի է անհաղթահարելի դարձնել հակառակորդի համար՝ կրակային որոգայթների, դիվերսիոն-հետախուզական խմբերի, ականապայթյունային պատնեշների կամ փլվածքների օգնությամբ: Արցախի ճանապարհները ազատ էին ադրբեջանական ստորաբաժանումների համար, ինչը դարձավ Շուշի բերդաքաղաքի անկման պատճառներից մեկը և մեծապես ազդեց հետագա իրադարձությունների վրա ։

Լեգենդ «Բայրաքթարի» մասին

Շատ են գրում անօդաչու պատերազմում Ադրբեջանի հաջողությունների և հայկական կողմի տեխնոլոգիական խոցելիության մասին։ Կարևոր է ընդգծել․ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հարցում չպետք է չափազանցնել թուրքական արտադրության Bayraktar միջին թռիչքայնության օպերատիվ-մարտավարական անօդաչուների մարտական հզորությունը։

Այս սարքը կատարյալ չէ, լավ նկատելի է ժամանակակից զենթահրթիռային համալիրների ռադարների համար։ Ադրբեջանական կողմը ԱԹՍ-ները բավականաչափ ակտիվ և հաջող էր օգտագործում միմիայն այն պատճառով, որ հայկական զորքերը չունեին զարգացած ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերեր։ Չնայած որ Հայաստանում ավելի վաղ, կարծես թե, պատրաստվում էին սպասվող «անօդաչուների պատերազմին», որը միլիարդների բյուջե չի պահանջում։

«Բայրաքթարը» կարող է կրել 150 կգ զինամթերք, այսինքն՝ երկու կառավարվող MAM-L ավիառումբ (25-ական կգ) և երկու MAM-C հրթիռ՝ 70 մմ-անոց չկառավարվող ռեակտիվ արկի հիմքով (50-ական կգ)։ Սարքն իրեն վատ չի դրսևորել «Եփրատի վահան» (2017 թ., ընդդեմ «Իսլամական պետության») և «Ձիթենու ճյուղ» (2018 թ., քրդական կազմավորումների դեմ) հակաահաբեկչական գործողություններում։

Բայց, այնուամենայնիվ, Սիրիայում և Լիբիայում  «Բայրաքթարներից» հեշտությամբ գլուխ են հանում խորհրդային և ռուսական արտադրության «Բուկ», «Կվադրատ» և «Պանցիր» զենիթահրթիռային համալիրները։ Ունենալով հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներ, Սիրիայի կառավության բանակը և Լիբիայի ֆելդմարշալ Հաֆթարի ազգային բանակը ոչնչացրել են տասնյակ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր։ Ընդ որում, լավագույն արդյունքը ցույց է տվել «Բուկ-Մ2Ե» ԶՀՀ-ն. արձակված 25 հրթիռներից 20-ը խոցել են օդային թիրախները:

Ինչևէ, հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառումը ադրբեջանական կողմին չէր երաշխավորում հաջողությունը ցամաքում։ Ճիշտ կազմակերպված, խորը էշելոնացված պաշտպանությունն ի վիճակի է «աղալ» քանակով զգալիորեն գերազանցող հակառակորդի զորքերն ու մարտական տեխնիկան:

Ամառային խայտառակ պարտությունից հետո ադրբեջանական ԶՈւ–ն ղեկավարում է Թուրքիան. ՊՆ

Լեռնային Ղարաբաղում մենք դա չտեսանք, իսկ անհատական զինվորական արիությունը չի կարող փոխարինել զորքերի բարձր կազմակերպվածությունը պաշտպանության ամբողջ գոտում։ Այդ պատճառով էլ վարչապետ Փաշինյանի՝ «նոր տիպի» հայկական բանակում ավելի շատ կանանց ընդգրկելու թարմ գաղափարը տարօրինակ է թվում։ Ճիշտ եզրակացություններ չեն արվել։

Ժամանակակից սպառազինությամբ ապահովված և պատրաստված զորքերի բարձր ռազմական կազմակերպվածությունն ու մարտական արդյունավետությունը սկսվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գլուխներում: Եվ երբ հայ հասարակությունում խոսում են այն մասին, որ Հայաստանը բավարար ռազմական օգնություն չի ցուցաբերել Ղարաբաղին, մարդիկ ճիշտ են ասում։

 

738
թեգերը:
Բանակ, Հայաստան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)
Ըստ թեմայի
Նահանջը պարտություն չէ. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ–ն ներկայացնում է հակափաստարկներ և պահանջում պատժել ապատեղեկատվություն տարածողներին
Չի տիրապետում ՊՆ-ին վերաբերող տարրական գիտելիքների. ՊՆ–ն պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին
Ռուս խաղաղապահներն Արցախում

Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 1244 փախստական

5
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանից Արցախ է վերադարձել 1244 փախստական։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից ի վեր Արցախ` իրենց բնակության վայր է վերադարձել 31917 փախստական։

«Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվում։ Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, Արցախում վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, կատարում են ականազերծման աշխատանքներ:

Այսպես՝ մեկ օրում մաքրվել է 8,1 հա տարածք և 1,6 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 8 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ ականազերծման ընթացքում Ղարաբաղում մաքրվել է 57.87 հա տարածք, 18.6 կմ ճանապարհ, 108 բնակելի շինություն և 4 քաղաքացիական կարևոր օբյեկտ, հայտնաբերվել է 1155 պայթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

5
թեգերը:
Փախստական, Ռուսաստան, խաղաղապահ, Արցախ
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Ղարաբաղում
Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահներին
Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարներ ՀԱՊԿ-ի նիստում չեն հնչել. Լավրով
Հեռախոս

Արցախում անհետ կորածների որոնման «Թեժ գծին» ավելի քան 200 զանգ է ստացվել

23
(Թարմացված է 20:06 05.12.2020)
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել և նշել, որ անհետ կորածների որոնման համար կգործարկվի «Թեժ գիծ»։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արցախում պատերազմի հետևանքով անհետ կորածների որոնման «Թեժ գծի»գործարկման առաջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 զանգ է ստացվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ևԿարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությամբ կատարվում է զոհերի մարմինների որոնում և հանձնում:

Ավելի վաղ`դեկտեմբերի 1–ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Facebook–ի իր էջում հայտարարություն էր տարածել՝ արձագանքելով արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներին և հայտնել, որ կգործի «Թեժ գծի» հեռախոսահամար՝ 81-35։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

23
թեգերը:
Ռուսաստան, Թեժ գիծ, անհետ կորած, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների և գերիների հարազատներին
Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը