Արմեն Մարտոյան

Քրեական գործ` ղրիմյան պատգամավորի դեմ․ Արմեն Մարտոյանը խոսել է Ղարաբաղ այցելելու մասին

198
(Թարմացված է 21:53 17.11.2020)
Ղրիմյան պատգամավորը հեգնանքով է վերաբերում Ադրբեջանում իր դեմ հարուցված քրեական գործին։ Նա ասել է՝ ինչ է արել Ղարաբաղում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Ղրիմի խորհրդարանի պատգամավոր, «Ղրիմի Հանրապետության համահավաք գնդի ժողովրդական աշխարհազորի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մարտոյանը Լեռնային Ղարաբաղ է այցելել, բայց չի մասնակցել մարտական գործողություններին, նա հումանիտար օգնություն է տարել։ Այս մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստի Ղրիմի հետ զրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանում իր դեմ հարուցված քրեական գործը։

«Դա մասնավոր այց էր։ Ես հումանիտար օգնություն եմ տարել փախստականներին՝ 42 ընտանիքի։ Դա մթերք էր, հիգիենայի պարագաներ, հագուստ, քնապարկեր։ Ադրբեջանում հայտարարել են, թե իբր մասնակցել եմ մարտական գործողություններին։ Անհեթեթություն է։ Եթե իսկապես մասնակցեի պատերազմին, չէի վախենա խոսել դրա մասին, այլ կհպարտանայի դրանով», - ասել է նա։

Ղրիմի խորհրդարանի պատգամավորը չի թաքցրել, որ երկօրյա այցելության ընթացքում հանդիպել է հանրապետության ղեկավարության ու հոգևորականների, նաև հայրենիքի պաշտպանների հետ։

«Իմ նկատմամբ քրեական գործեր են հարուցել, գրեթե միջազգային խուզարկություն են հայտարարել Ուկրաինայում ու Թուրքիայում, հիմա էլ՝ Ադրբեջանում։ Հավանաբար այնտեղ համարում են, որ «վտանգավոր հանցագործ եմ», ավելի վտանգավոր, քան Ուսամա բեն Լադենը», - ավելացրել է Մարտոյանը։

Նշենք՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Մարտոյանի հանդեպ քրեական գործ է հարուցել։ Նրան մեղսագրվում է «ագրեսիվ պատերազմի իրականացում», «հանցախմբի կամ հանցավոր միության կողմից կանխամտածված սպանություն», նաև «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում»։

Բաքվում նշվում է, թե Մարտոյանն ու նրա հանցակիցները իբր «հանցավոր կապ են հաստատել» Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, ապօրինի մտել են ԼՂՀ տարածք ու «Հայաստանի ռազմաքաղաքական ռեժիմի կողմից օգտագործվել են որպես վարձկան՝ քաղաքացիական բնակչության ու հակաահաբեկչական գործողություններին մասնակցող Ադրբեջանի ԶՈւ-ի դեմ»։

Ադրբեջանը հայտարարել է, որ հարցում են պատրաստում Ռուսաստանի համապատասխան օրգաններին՝ այդ հարցով իրավական օգնություն ստանալու համար։

Ռուսաստանից Հայաստան է հասել հերթական հումանիտար օգնությունը

Հավելենք, որ Արցախյան պատերազմի օրերին Սփյուռքից մեծաքանակ հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ, ինչպես նաև կատարվել են փոխանցումներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

198
թեգերը:
Քրեական գործ, Ադրբեջան, Ղրիմ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)
Ըստ թեմայի
Սիրով` Գորիսից. ինչպես են Հայաստանում օգնություն հավաքում Արցախի համար և սպասում հաղթանակի
Խոշոր հումանիտար օգնությունը Ռուսաստանից հասավ Հայաստան. տեսանյութ
Հայաստանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. Տողանյան
Փաշինյանն ու Ալիևը

Բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա. Փաշինյան

56
(Թարմացված է 12:46 05.12.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա: Այսօր իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հանդես են եկել հայտարարությամբ՝ դրանում կարևոր շեշտադրումներ անելով:

«Վերահաստատվել է ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու և լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու ցանկությունը: Սա ևս մի կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարն ամրապնդելու համար»,- ասաց Փաշինյանը;

Նրա խոսքով` այս կերպ նաև զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա: Փաշինյանն ընդգծեց, որ ներկայում սահմանային լարում չկա: Իսկ իշխանությունն այս պահին առավելապես զբաղված է զինվորների կեցության պայմանների ապահովմամբ:

«Իհարկե, ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետևյալն է՝ ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվո՞ւմ ենք արդյոք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո: Ո՛չ, չենք պատրաստվում ու պատրաստվում ենք այդ ծանրությունը կրել արժանապատիվ և հաղթահարելի ծանրությունը հաղթահարել»,- ասաց նա՝ մեկնաբանելով, որ կորուստների ծանրությունն անհաղթահարելի է: Դրանք մեր սրտերում կրելով` պետք է ավելի ուժեղացնենք ապրելու, հաղթահարելու ու հաղթելու մեր կամքը»,– ասաց վարչապետը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

56
թեգերը:
Արցախ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Ես ուղղակի ապշած եմ ոմանց վրա, որ այս պարզ բաները չեն հասկանում». Փաշինյան
Ինչու մինչև հիմա պետական մակարդակով սգո օր չի հայտարարվել. Փաշինյանի պատասխանը
Խուճապի մեջ պետք չէ ընկնել. Փաշինյանը` սահմանին ընթացող գործընթացների մասին
Զինվորական սաղավարտ

Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին

71
(Թարմացված է 11:50 05.12.2020)
«Բոլորը բոլորի դիմաց» սկբբունքը վերաբերում է ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձանց։ Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերվել ավելի քան 600 մարմին:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից գերեվարված անձանց վերադարձի կազմակերպման հարցում որոշակի առաջընթաց կա։ Այսօրվա իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելլով, որ գերիների վերադարձի հարցում համաձայնեցված է «բոլորը բոլորի հետ» սկզբունքը: 

«Ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձինք: Ու հիմա մեր խնդիրն է անել այնպես, որ վերադարձնենք ոչ միայն նրանց, ում գերեվարված լինելու փաստը հաստատված է, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում նոր անուններ պարզվեն, նրանց վերադարձի հետ կապված ևս խնդիրներ չինեն»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևորագույն խնդիրն, ըստ նրա, անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Փաշինյանը ներողություն խնդրեց լսարանից, որ տիպված է մանրամասն ներկայացնել գործընթացը՝ հաշվի առնելով դրա նկատմամբ հանրության հետաքրքրությունը:

«Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի դարձած մարմինների ճանաչում է կատարվում»,- ասաց նա։

Վարչապետը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերել ավելի քան 600 մարմին, որոնցից 500-ն այս պահին դեռ ճանաչման փուլում են գտնվում:

«Այս մարմինները, ցավոք, մեր անհետ կորած եղբայրների մարմիններն են: Հիմա կատարվում է նրանց ճանաչման գործընթացը: Վերցվում է նրա մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատների մարմնից վերցված ԴՆԹ նմուշի հետ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ գործընթացը բավական ժամանակատար է:

Նրա խոսքով` նոյեմբերի 9-ից առ այսօր ճանաչվել ու հարազատներին է հանձնվել 130 զոհի մարմին:

Փաշինյանը նշեց, որ կա անհետ կորածների ևս մի խումբ, որոնց մասին ինքը չի ցանկանում բարձրաձայնել: Նրանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին այս պահին ինքը չի կարող խոսել:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

71
թեգերը:
Զոհ, գերի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գերիների անվտանգ վերադարձի ապահովումը հրատապ լուծում պահանջող խնդիր է. Հայաստանի ՄԻՊ
Ստիպում են համբուրել Ադրբեջանի դրոշը. հայ գերիների վերադարձից ոչինչ հայտնի չէ
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն
Интервью президента Армена Саркисяна французскому телеканалу France 24 (20 октября 2020). Еревaн

«Դիմում եմ բոլորիդ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել համապետական հանրահավաքից առաջ

0
(Թարմացված է 12:42 05.12.2020)
Հայաստանի նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին` կոչ անելով կարգ ու կանոնը պահպանելու կարևոր առաքելությունն իրականացնելիս հիշել, թե ովքեր են իրենց դիմաց կանգնած։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիների ու իրավապահներին: Ուղերձը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և միաժամանակ առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված»,- նշել է նախագահը:

Նա կոչ է արել մտածել պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին` անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից:

«Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը և իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար: Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է: Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ»,- շեշտել է Սարգսյանը:

Նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ կոչ անելով կարգ ու կանոնի պահպանելու իրենց կարևոր առաքելության իրականացման ընթացքում հիշել, որ իրենց առջև, Երևանի փողոցներում իրենց հայրենակիցն է, մեզնից մեկը, նաև մարդիկ, որոնք մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին ու նաև իրավապահներին:

«Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ: Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում»,- ասված է նախագահի ուղերձում:

Նա նաև շեշտել է, որ կարևոր է երկրում հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտի վերականգնումը, մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակների համադրումն ու դրանք հավաքական ուժի վերածելը, ինչը կդառնա մեր հետագա հաջողությունների գրավականը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում ընդդիմադիր կուսակցությունները «Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես... Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության...» խորագրով համապետական հանրահավաք են կազմակերպել:

Հանրահավաքին ներկա է լինելու և ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

0