Գեղամ Վարդանյան

«Հանուն մեր նյարդերի` գնա». Գեղամ Մանուկյանը վստահ է, որ ՀՀ վարչապետը չգիտի Շուշիի գինը

203
(Թարմացված է 18:33 16.11.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվում են։ Հավաքի կազմակերպիչները շեշտում են, որ իրենց նյարդերն այլևս չեն դիմանում վարչապետի ելույթներին։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ազատության հրապարակում այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, որը կազմակերպել են ընդդիմադիր կուսակցությունները:

Հավաքված լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքն անձամբ հոկտեմբերի 12–ին առաջարկել է Փաշինյանին դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և խնդրել օր առաջ դադարեցնելու պատերազմը, որպեսզի հնարավորինս քիչ տարածքային և մարդկային կորուստներ կրենք։

«Սեպտեմբերի 27–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում մեզ հետ զրույցում հայտարարել է, որ սեղանին դրված է 5+2 փաստաթուղթը։ Եթե ինքը գերագույն հրամանատար է, իրավիճակին տիրապետում էր և տեսնում` այլ ելք չկա, ինչո՞ւ գնաց պատերազմի, ինչո՞ւ այդքան զոհեր տցվեցինք և ինչո՞ւ Շուշին, Հադրութը, Մատաղիսն ու Թալիշը հանձնեց։ Փաշինյանն իրականացրել է այն, ինչ արել է։ Հոկտեմբերի 19–ին Շուշին հանձնելու մասին խոսք չկար»,–ասաց Շարմազանովը։

Այնուհետև հանրահավաքի մասնակիցներին դիմեց դաշնակցական Գեղամ Մանուկյանը և հայտարարեց, որ Փաշինյանը չգիտի ու չի հասկանում Շուշիի ու Արցախի գինը։

«Փաշինյանը պատգամավորների առաջ Շուշին դժգույն քաղաք է անվանում։ Նա կյանքում մի քանի անգամ Արցախում լինելով, թանկարժեք ռեստորաններից այն կողմ չհասավ, չտեսավ Հադրութը, որովհետև ինքը չի ապրում դրանով։ Ինքը Քարվաճառը, Դադիվանքը պատկերացնում էր ՀԴՄ կտրոններով։ Դրանք վերցու ու գնա՛, Նիկոլ։ Ժողովուրդը կվճարի էդ ՀԴՄ կտրոնները, քո ու ընտանիքիդ թոշակն էլ կտա, կապահովի քո անվտանգությունը, միայն թե հանուն մեր հայրենիքի, հանուն մեր արժանապատվության, հանուն մեր նյարդերի` գնա»,–ասաց Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն այժմ առանց այն էլ դժբախտ է, իսկ Փաշինյանն իր խոսքերով մարդկանց ավելի է դժբախտացնում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Գետնին թափված համազգեստ, այրված մեքենաներ ու ռուսական դրոշ. Շուշի տանող ճամփան

203
թեգերը:
Էդուարդ Շարմազանով, Շուշի, Արցախ, Գեղամ Մանուկյան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)
Ըստ թեմայի
Հիմա թուղթ են ցույց տալիս, ասում են` այս թղթում Շուշիի մասին բան չկա. Նիկոլ Փաշինյան
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց. ԱԳՆ
Փաշինյանը պարզաբանել է Շուշիի մասին ԱԺ-ում ունեցած իր ելույթը
Ականազերծում

Ստեփանակերտում ու Ասկերանում ականազերծում է կատարվում

37
(Թարմացված է 15:01 29.11.2020)
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է պայթյունների ձայներից խուճապի չմատնվել։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի են ունենում ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։

Զինված անձը կողոպտել է Երևան-Երասխ ավտոճանապարհի բենզալցակայաններից մեկը

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն», - գրված է հաղորդագրությունում։

Նշենք, որ անցած 3 օրերին Ստեփանակերտի մերձակայքում ավելի քան 500 կասետային զինամթերք է ոչնչացվել։

37
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ական, Ասկերան, Ստեփանակերտ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դավթաշենում փլատակների տակից դուրս են բերել 62-ամյա կնոջ դի
Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն
Կարելի էր չհանձնել Լաչինի և Քարվաճառի շրջանները․ Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել
Միքայել Մինասյան

Կարելի էր չհանձնել Լաչինի և Քարվաճառի շրջանները․ Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել

454
(Թարմացված է 14:42 29.11.2020)
Ըստ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի՝ տվյալ փաստաթուղթը առաջարկվել է հայկական կողմին հոկտեմբերի վերջին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն մերժել է։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Facebook-ում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ՝ նշելով, որ այն հոկտեմբերի վերջին առաջարկվել է հայկական կողմին։ Փաստաթուղթը մի քանի կետով տարբերվում է նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությունից։

Скриншот рабочей версии предложенного премьер-министру в конце октября документа
Միքայել Մինասյանի հրապարակած փաստատթուղթը

«Այս փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին։ Այնտեղ ասվում է. «Զինադադարից հետո պետք է սկսվի գերիների անհապաղ փոխանակում և դիերի հայտնաբերում»: «Անհապաղ» բառը կրկնվում է երկու անգամ։ Մի բան, որն իսպառ բացակայում է ստորագրված փաստաթղթում», - գրում է Մինասյանը։

Նաև փաստաթղթում նշված չէ Լաչինի ու Քարվաճառի շրջանների հանձնման կետը, ինչպես նաև բացակայում է Սյունիքում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող նոր ճանապարհի շինարարության մասին հատվածը։ Մինասյանի խոսքով՝ Փաշինյանը մերժել է այս փաստաթուղթը։

«Նիկոլը ստում է ու միշտ է ստել և երբեք չի զբաղվել ու չի կարող զբաղվել մեր ազգային հարցերով։ Նիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին։ Նրանց զեկուցել է ԱԱԾ-ն։ Գիտեն, ունեն և չեն հրապարակում՝ վախենալով հանրային տրամադրություններից», - գրել է Մինասյանը։

Նշենք, որ Մինասյանի հրապարակած փաստաթղթում համաձայն 6-րդ կետի հայկական կողմը պետք է հանձներ Ադրբեջանին Շուշի քաղաքը մինչև նոյեմբերի 10-ը, Աղդամի շրջանը՝ մինչև նոյեմբերի 5-ը, տարածաշրջանից պետք է անհապաղ դուրս գային վարձկանները։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը ավելի վաղ հրապարակել էր ևս մեկ փաստաթղթի սևագիր, որում ոչ մի կետ չկար Շուշիի մասին։

454
թեգերը:
Քարվաճառ, Լաչինի միջանցք, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Եռակողմ հայտարարություն, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը
Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ
Հայկական կողմն այս պահին ունի 2317 զոհ. ԱՆ–ն պատասխանել է Միքայել Մինասյանին

Երևանում տեղում է առաջին ձյունը․ տեսանյութ

0
Չնայած ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը խոստացել էր առանց տեղումների եղանակ՝ մայրաքաղաքի որոշ թաղամասերում ձյուն է տեղում։

Աշնան վերջին օրերին օդի ջերմաստիճանի անկման պատճառով մայրաքաղաք Երևանի որոշ թաղամասերում այսօր առաջին թեթև ձյունը տեղաց։ Sputnik Արմենիայի նկարահանած տեսանյութում երևում է աշնանային ձյան փաթիլների պարը մայրաքաղաքում։

Համաձայն ԱԻՆ-ի հիդրոմետ ծառայության կանխատեսումների՝ Երևան քաղաքում մինչև դեկտեմբերի 3-ը պետք է գրանցվեր առանց տեղումների եղանակ: Չնայած խոստացված առանց տեղումների եղանակի՝ մայրաքաղաքի Նոր Նորք և Ավան թաղամասերում թեթև ձյուն է տեղում։

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ձյուն է տեղում նաև Սյունիքի մարզում։ Ձյան պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս-Բերձոր ավտոճանապարհը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

0
թեգերը:
աշուն, ձյուն, երևանցիներ, Երևան