00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ու Մակրոնը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցРабочий визит президента РФ В. Путина во Францию
Рабочий визит президента РФ В. Путина во Францию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պուտինն ու Մակրոնը շեշտել են հումանիտար հրատապ հարցերի լուծման կարևորությունը, այդ թվում՝ փախստականների վերադարձը, բնակչության նորմալ կենսագործունեության համար պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հանգամանորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով երկու երկրների համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Президент России Владимир Путин в режиме видеоконференции принял участие в рабочей встрече членов ЕАЭС (14 апреля 2020). Москва - Sputnik Արմենիա
«Չէ որ ես եմ սա գրել». Պուտինը չի վերընթերցել Ղարաբաղյան հայտարարության տեքստը. տեսանյութ

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսաստանյան կողմի ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունն ու խուսափել նոր զոհերից, ինչպես նաև խոսել է շփման գծի ու Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայման մասին։

Նշվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կետերը կատարվում են, իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայունացել է։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինն ու Մակրոնը, պատրաստակամություն հայտնելով համակարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի աշխատանքները, շեշտել են հումանիտար հրատապ հարցերի լուծման կարևորությունը, այդ թվում՝ փախստականների վերադարձը մշտական բնակության վայրեր, բնակչության նորմալ կենսագործունեության համար պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի պահպանումը։ Այդ առնչությամբ ՌԴ նախագահը տեղեկացրել է ռուսաստանյան Հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման մասին։

Президент РФ Владимир Путин во время совещания в режиме видеоконференции по вопросам по вопросам МЧС РФ (8 октября 2020). Ново-Огарево - Sputnik Արմենիա
Պուտինը խոսել է Ղարաբաղի սրբավայրերի մասին

Շոշափվել են նաև երկկողմ համագործակցության վերաբերող մի քանի հարցեր, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքի համատեղ հակազդման վերաբերյալ։

Նախագահները դրական են գնահատել Մոսկվայում նոյեմբերի 11-12-ին տեղի ունեցած՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժ. Դարմանենի բանակցությունները ռուսաստանյան պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների հետ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում հայտարարության ստորագրումից հետո գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0