00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեմյոն Պեգովն Աննա Հակոբյանի հետ կապված լուրը չի հաստատում, բայց պատմում է Քոչարյանի մասին

© Sputnik / Владимир ТрефиловСпецкор телеканала Life News Семен Пегов на пресс-конференции, приуроченной к годовщине со дня смерти журналиста и фотокорреспондента МИА "Россия сегодня" Андрея Стенина (6 августа 2015). Москвa
Спецкор телеканала Life News Семен Пегов на пресс-конференции, приуроченной к годовщине со дня смерти журналиста и фотокорреспондента МИА Россия сегодня Андрея Стенина (6 августа 2015). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Wargonzo տեղեկատվական նախագիծն անդրադարձել է Արցախյան պատերազմի հետ կապված մի քանի իրադարձությունների, որոնք աղմուկ են բարձրացրել հանրության շրջանում։ Դրանց թվում են վարչապետի տիկնոջ և Մովսես Հակոբյանի հետ կապված միջադեպը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի մասին լուրերը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Wargonzo տեղեկատվական նախագիծը, որը Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ակտիվորեն լուսաբանել է այն, անդրադարձել է նաև հետպատերազմյան տեղեկատվական արտահոսքերին։

Մասնավորապես` նախագծի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը  Տելեգրամ ալիքում հայտնում է, որ պատերազմի հենց սկզբում տհաճ իրավիճակ է ստեղծվել մի դրվագի շուրջ՝ «կապված Պուտինի ընկերոջ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին հրապարակումներից մեկի հետ»: Այս հրապարակումը, նրա խոսքով, որոշակի արձագանք առաջացրեց մամուլի աշխատանքները վերահսկող հայկական շրջանակներում: Իրենց մասնավորապես ակնարկել են, որ կարող են խնդիրներ ունենալ Արցախում իրենց աշխատանքի հետ կապված, եթե գոնե մասնակիորեն չհերքեն իրենց տված տեղեկատվությունը:

Начальник управления информации аппарата президента Карабаха Ваграм Погосян во время брифинга президента страны (11 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Վահրամ Պողոսյանը հերքում է Արամ Գաբրելյանովի պատմածն Աննա Հակոբյանի և Սեմյոն Պեգովի մասին

Նախագծի հեղինակները գրում են, որ նրբանկատորեն չեն նշում այն մարդկանց անունները, ովքեր նման խոսակցություն են ունեցել իրենց հետ:

Wargonzo–ն հայտնում է նաև, որ իրենց ծրագրի ղեկավար Սեմյոն Պեգովին զանգահարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` խնդրելով պատասխանել Վլադիմիր Սոլովյովի այն հաղորդմանը, որտեղ ռուսաստանցի հրատարակիչ, News Media հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատերազմի օրերին Արցախում մասնակցել է ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել գեներալ Մովսես Հակոբյանի հետ: Պեգովը մերժել է Պողոսյանի այդ առաջարկը։

Նախագծի հեղինակներն իրենց հաղորդագրության մեջ անդրադառնում են նաև Շուշիի հարցին` նշելով, որ իրենց տվյալները միշտ չէ, որ համընկնում են Արցախի կառավարության պաշտոնական հայտարարություններին և այդ մասին իրենք նախազգուշացրել են իրենց բաժանորդներին ու այսօր էլ պատրաստ են հավաստել իրենց տեղեկատվության իսկությունը։

Ադրբեջանում քրեական գործ են հարուցել ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ

«Մենք ճիշտ չենք համարում հայ հասարակության միտումը տեղի ունեցած ողբերգությունը բացառապես մարտի դաշտում կռված տղաների վրա բարդելու: Մենք Wargonzo նախագծում առաջնագծում տեսնում էինք տարբեր ու տարբեր մարդկանց: Այո, նահանջողներ կային: Բայց տասն անգամ ավելի շատ էին նրանք, ովքեր պայքարում էին անհավասար պայմաններում ՝ չխնայելով իրենց: Տասնյակ անգամ ավելի շատ էին նրանք, ովքեր փնթփնթալու փոխարեն պարզապես լուռ գործում էին՝ առաջնագծում կատարելով իրենց աշխատանքը՝ հրետանու, դիպուկահարի, գրոհի: Եվ այս մարդիկ ինչ-որ բան ակնկալում էին այս պատերազմից, բայց ոչ հանձնվելու հրաման: Նրանց անուններն ու ճակատագրերը նսեմացնելը հանցագործություն է»,– գրում է Wargonzo-ն։

ՊԲ-ն Շուշիում ոչնչացնում է թշնամու դիվերսիոն խմբերը․ Պեգովի ռեպորտաժն առաջնագծից

Տեղեկատվական նախագիծը մեկնաբնել է Արցախից իրենց վտարելու մասին լուրը` նշելով, որ Արցախից հեռացել են միայն ռազմական գործողությունների դադարեցումից հետո։ «Մենք աշխատանք ունենք այլ թեժ կետերում: Բայց մենք հաստատ մոտ ապագայում կվերադառնանք Ստեփանակերտ: Ոչ ոք մեզ չի արգելել վերադառնալ, և ոչ ոք չի վտարել մեզ»,– գրում է Wargonzo–ն։

Արամ Գաբրելյանովի մյուս անդրադարձը վերաբերում էր Սեմյոն Պեգովին։ Գաբրելյանովի խոսքով` Շուշիի մարտերի մասին ճշմարտությունը պատմելու համար Վահրամ Պողոսյանը նրան ասել է, որ հեռանա Արցախից։

Նախագիծը հիշեցնում է, որ իրենք առաջնագծում աշխատող ռազմական լրագրողներ են, ու ներքաղաքական ինտրիգները, տարատեսակ տեղեկատվական խաղերն իրենց պրոֆիլը չեն։

Լրահոս
0