Ստեփանակերտ

Անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնման աշխատանքները վերսկսվել են

1827
(Թարմացված է 14:56 15.11.2020)
ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է լրացուցիչ մասնագիտական թիմերի նախապատրաստություն` առաջիկա օրերին մարտական գործողությունների անցկացման տարածքներում ծավալուն աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նոյեմբերի 14-ին, մինչև ուշ գիշեր, ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ, մարտական գործողությունների անցկացման տարածքներում շարունակվել են գտնվելու վայրը դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքները։ Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է լրացուցիչ մասնագիտական թիմերի նախապատրաստություն` առաջիկա օրերին մարտական գործողությունների անցկացման տարածքներում ծավալուն աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սկսվել է զոհերի մարմինների փոխանակման գործընթացը։ Շուշիի մերձակայքից զոհերի մարմիններ են դուրս բերվել։

ՊԲ-ն հրապարակել է նահատակված 51 զինծառայողների անուններ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նոյեմբերի 13–ին հայկական կողմը մոտ 30 մարմին է փոխանցել ադրբեջանցիներին, իր հերթին ադրբեջանական կողմը փոխանցել է մոտ 100 մարմին:

1827
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, անհայտ զինվոր, Դիակ, Շուշան Ստեփանյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (564)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում մոտ 2000 քաղաքացիական բնակիչ կա, բայց նրանց թիվն ավելանում է. փոխքաղաքապետ
Հայ հրետանավորների արցախյան ստորաբաժանումներից մեկում. տեսանյութ
ՊԲ-ն հրապարակել է նահատակված 51 զինծառայողների անուններ
Ճանապարհ

ՀՀ-ից Արցախ տանող ճանապարհի որոշ հատվածներ դժվարանցանելի են

0
Արցախցիներին Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսներն այսօր եղանակային վատ պայմանների պատճառով Երևանից չեն մեկնել։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են: Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հիշեցնենք՝ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներն այսօր՝ նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնել։

0
Արխիվային լուսանկար

Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա

10
(Թարմացված է 11:49 30.11.2020)
Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները։ Հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Կենտրոնի մասնագետներն ինժեներական հետախուզում են իրականացրել և Շուշի-Լիսագոր ճանապարհահատվածը ՝ մոտ 3 կմ երկարությամբ, պայթունավտանգ առարկաներից մաքրել են։ Մեկ օրում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։ Միաժամանակ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

10
թեգերը:
խաղաղապահ, Ռուսաստան, ականազերծում, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (564)
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն ականազերծել են Լաչինի միջանցքը. տեսանյութ
Ռուս սակրավորներն ականազերծման աշխատանքներ են սկսել Ղարաբաղում. դա կարող է ամիսներ տևել
ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների մասին